Սեղմել Esc փակելու համար:
{01.09.2012 - 16.07.2023} ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.09.2012 - 16.07.2023} ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2012  -ից մինչեւ   16.07.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.09.2012 - 16.07.2023

040.0183.020306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2006 թվականի N 183-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

i

2006 թվականի փետրվարի 16-ի

N 183-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:

2. ՈՒսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:

3. ՈՒսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող են նշանակվել այն անձինք, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներից որևէ մեկին`

1) դասախոսի պաշտոնի համար`

ա. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

բ. համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննությունները,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից) և նշանակման պահին զբաղեցնում է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին 4 տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոն.

2) ասիստենտի պաշտոնի համար`

ա. ունի բարձրագույն մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

բ. ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին 3 տարում նույն համակարգում զբաղեցրել է ավագ խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ.

3) դոցենտի պաշտոնի համար`

ա. ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

բ. ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես ասիստենտ և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 6 տարվա ստաժ.

4) պրոֆեսորի պաշտոնի համար`

ա. ունի դոկտորի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ,

բ. ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին` դոցենտի պաշտոնում,

գ. ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացի բակալավրի որակավորումից), մինչև նշանակումը վերջին մեկ տարում զբաղեցրել է փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոն, ունի գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 8 տարվա ստաժ և գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ:

 

(հավելվածը փոփ. 09.08.12 թիվ 1014-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2006
N 183-Ն
Որոշում