Սեղմել Esc փակելու համար:
{09.10.2014 - 16.07.2023} ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.10.2014 - 16.07.2023} ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.10.2014  -ից մինչեւ   16.07.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0604.170506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2006 թվականի N 604-Ն

 

i

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Առողջության համար վնասակար աշխատանքների, ծառայությունների համար սահմանել աշխատաժամանակի շաբաթական 36 ժամ տևողություն:

3. Առողջության համար վնասակար աշխատանքներ, ծառայություններ կատարող փրկարարական ծառայողներին վճարել հավելում` ժամային պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2006 թվականի ապրիլի 6-ի

N 604-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

i

1. Սույն ցանկով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող` առողջության համար վնասակար ծառայությունները, աշխատանքները:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների տեսակներն են`

ա) աղետի գոտում իրականացվող աշխատանքներ,

բ) կենսաբանական ախտահարված օջախի հետազոտման աշխատանքներ,

գ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախներում իրականացվող աշխատանքներ,

դ) լաբորատոր պայմաններում հնարավոր քիմիական, կենսաբանական, ճառագայթային ախտահարված նմուշների ստուգման աշխատանքներ,

ե) վարակվածության օջախից դուրս գտնվող հատուկ մշակման կետում հանդերձանքի ախտահանման աշխատանքներ,

զ) քիմիական, ճառագայթային, կենսաբանական ախտահարված և ճառագայթված օջախների տեսակի, տեղի և մակարդակի որոշման, ճառագայթաակտիվ վարակի տարածման ուղիների սպառնալիքի գնահատման աշխատանքներ,

է) բարձր լեռնային շրջաններում իրականացվող աշխատանքներ,

ը) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող աշխատանքներ,

թ) ջրասուզական և ջրափրկարարական աշխատանքներ,

ժ) հրդեհաշիջման աշխատանքներ:

 

(հավելվածը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն, 06.07.2023 թիվ 1112-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2006
N 604-Ն
Որոշում