Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

010.0105.220606

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 30-րդ, 31-րդ և 37-րդ հոդվածները, 38-րդ հոդվածի 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հատուկ արտոնագրի)» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար` հատուկ ծրագրով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից, 1-ին, 2-րդ և 5-րդ մասերից հանել «և հատուկ արտոնագրի» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների հատուկ արտոնագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

22 հունիսի 2006 թվականի

ՀՕ-105-Ն

 

 

pin
ՀՀ 01.06.2006
N ՀՕ-105-Ն օրենք