Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԱՃԱՌՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵ ...

 

 

040.0823.210606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2006 թվականի N 823-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան հայեցակարգով նախատեսված դրույթներով մասնավորեցման ներկայացնելիս բաժնետոմսերի վաճառքի (ուղղակի ձևով` վաճառքի, աճուրդով` վաճառքի մեկնարկային, մրցույթով` վաճառքի նվազագույն) գինը հիմնականում սահմանվում է գնահատված արժեքի 25 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(1-ին կետը փոփ. 14.01.10 թիվ 237-Ն որոշում)

2. Պետական գույքը, բացառությամբ հողամասերի և սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ներկայացնելիս գույքի վաճառքի (ուղղակի ձևով` վաճառքի, աճուրդով` վաճառքի մեկնարկային, մրցույթով` վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(2-րդ կետը փոփ. 14.01.10 թիվ 237-Ն որոշում)

3. Պետական գույքը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գնով չմասնավորեցվելու դեպքում` այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է մասնավորեցման` աճուրդով կամ մրցույթով, ընդ որում, գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային կամ մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է գնահատված արժեքի 50 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(3-րդ կետը փոփ. 14.01.10 թիվ 237-Ն որոշում)

4. Պետական գույքը սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գներով չմասնավորեցվելու դեպքում` այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ներկայացվելիս գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային կամ մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է գնահատված արժեքի 25 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(4-րդ կետը փոփ. 14.01.10 թիվ 237-Ն որոշում)

5. Պետական գույքը (բացառությամբ հողամասերի) սույն որոշման 2-րդ և (կամ) 3-րդ և (կամ) 4-րդ կետով (կետերով) նախատեսված գներով չմասնավորեցվելու դեպքում մինչև այն մասնավորեցնելու մասին նոր որոշումն ուժի մեջ մտնելը մասնավորեցման սուբյեկտների կողմից այդ գույքն ուղղակի վաճառքի ձևով գնելու համար դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում այդ գույքն ուղղակի վաճառքի ձևով այդ գնորդի կողմից առաջարկված պայմաններով վերջինիս մասնավորեցնելու մասին, եթե գնորդի կողմից առաջարկված պայմաններն առնվազն բավարարում են մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին որոշմամբ սահմանված պահանջները:

6. Պետական գույքը (բացառությամբ հողամասերի) սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գներով չմասնավորեցվելու դեպքում դրա մասնավորեցման ձևի և գնի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սահմանել, որ պետական գույքի գնահատման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման` գնորդի միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2006
N 823-Ն
Որոշում