Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.11.1996  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

16 ապրիլի 1992 թ. թիվ 238

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն <շահութահարկի մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ հիմնական դրույթները (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչությանը` համաձայնեցնելով ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, հաստատել շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայկոոպի վարչությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` հաշվի առնելով համապատասխան ճյուղերում, ենթաճյուղերում, արտադրություններում, գործունեության տեսակներում արտադրանքի արտադրությունից (աշխատանքներից, ծառայություններից) և իրացումից ստացված եկամուտների ու դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ տնտեսական և այլ առևտրական գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման վերաբերյալ:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում ամփոփել ստացված նյութերը և ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի <շահութահարկի մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին որոշման 6-րդ կետի <1 դ=""> ենթակետից, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 7-ի <ձեռնարկություններում արտադրանքի="" (աշխատանքների,="" ծառայությունների)="" ինքնարժեքի="" մեջ="" մտնող="" ծախսերի="" կազմի="" մասին=""> թիվ 13 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1992 թվականի

ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնական դրույթները մշակվել են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի դեկտեմբերի 25-ի <շահութահարկի մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին> որոշմանը համապատասխան և նպատակ ունեն ապահովելու ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի որոշման միասնականությունը:

2. Հաշվի առնելով համապատասխան ճյուղերում, ենթաճյուղերում, արտադրություններում, գործունեության տեսակներում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման առանձնահատկությունները նախարարությունները, գերատեսչությունները, միջճյուղային պետական միավորումները, պետական կոնցեռններն ու ընկերությունները, ինչպես նաև արտագերատեսչական կառավարման մյուս մարմիններն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի հաշվառման և արժեհաշվման հարցերով մշակում և հաստատում են ճյուղային մեթոդական հանձնարարականներ:

3. Համապատասխան կառավարման մարմինների կողմից մշակված և հաստատված ճյուղային մեթոդական հանձնարարականներն օգտագործվում են որպես չափանիշներ տվյալ ճյուղի (ենթաճյուղի) բոլոր ձեռնարկությունների կողմից` անկախ սեփականության ձևից:

 

II. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող

ձեռնարկությունների արտադրանքի (աշխատանքների,

ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի

կազմը

 

4. Ձեռնարկության արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքը կազմավորվում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության գործընթացում բնական ռեսուրսների, հումքի, նյութերի, վառելիքի, էներգիայի, հիմնական ֆոնդերի, աշխատանքային ռեսուրսների օգտագործման հետ կապված ծախսերից, ինչպես նաև նրա արտադրության և իրացման հետ առնչվող այլ ծախսերից:

5. Արտադրության նախապատրաստման և յուրացման ծախսերը`

հանքահանման ճյուղերում նախապատրաստական աշխատանքների ծախսերն են` հանքավայրերի մինչ հետախուզումը, բաց լեռնային աշխատանքների գոտում տարածքի մաքրումը, բերքատու հողաշերտի պահպանման համար հրապարակների ստեղծումը, որոնք հետագայում օգտագործվում են հողերի վերականգնման համար, ժամանակավոր հորատանցքերի հարմարանքները և հանվող հումքի դուրսբերման համար ճանապարհների կառուցումը, աշխատանքների այլ տեսակները.

նոր տեսակի արտադրանքների արտադրության (յուրացման ժամանակաշրջանում) հետ կապված բարձր ծախսերը, ինչպես նաև սերիական կամ զանգվածային արտադրության համար չնախատեսված արտադրանքների թողարկման նախապատրաստման և յուրացման գծով կատարվող ծախսերը.

նոր տեսակի արտադրանքների արտադրության և տեխնոլոգիական գործընթացի նախապատրաստման ու յուրացման մյուս բոլոր ծախսերը չեն մտնում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ և փոխհատուցվում են ձեռնարկությունների տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին.

նոր ձեռնարկությունների, արտադրությունների, արտադրամասերի և միացքների (ագրեգատների) յուրացման հետ կապված ծախսերը (թողարկման ծախսերը)` նոր ձեռնարկությունների, արտադրությունների, արտադրամասերի և միացքների շահագործման հանձնման պատրաստության ստուգումը` բոլոր մեքենաների ու մեխանիզմների համալիր փորձարկման (ծանրաբեռնվածության տակ) միջոցով` սարքավորումների կարգաբերմամբ նախագծով նախատեսված արտադրանքի փորձարկման թողարկումով:

6. Արտադրության տեխնոլոգիայով և կազմակերպմամբ պայմանավորված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը, ներառյալ արտադրական գործընթացների և թողարկվող արտադրանքի որակի վերահսկողության գծով կատարվող ծախսերը:

7. Բնական հումքի օգտագործման հետ կապված ծախսերը. օգտակար հանածոների երկրաբանահանքախուզական և երկրաբանաորոնման աշխատանքների գծով ծախսերի ծածկման համար կատարվող մասհանումների մասով, հողերի վերականգնման ծախսերը, կոճղի վրա բացթողնվող փայտանյութի վճարը, ինչպես նաև ջրատնտեսական համակարգերից, հանձնված սահմանաքանակների սահմաններում, արդյունաբերական ձեռնարկությունների կողմից օգտագործվող ջրի վճարները:

8. Արտադրական գործընթացի ընթացքում իրականացվող արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման կատարելագործման, ինչպես նաև արտադրանքի որակի բարելավման, նրա հուսալիության, երկարակեցության և շահագործական այլ հատկությունների բարձրացման հետ կապված ոչ կապիտալ բնույթի ծախսերը:

9. Գյուտարարության և նորարարական առաջարկությունների հետ առնչվող ծախսերը, ներառյալ փորձնական-փորձարարական աշխատանքների անցկացման, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների ուղղությամբ մոդելների ու նմուշների պատրաստման և փորձարկման, գյուտարարության և նորարարության գծով ցուցահանդեսների, դիտումների, մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպման, հեղինակային պարգևատրությունների վճարման ծախսերը և այլ ծախքեր:

10. Արտադրական գործընթացի սպասարկման ծախսերը`

արտադրությունը հումքով, նյութերով, վառելիքով, էներգիայով, գործիքներով, հարմարանքներով և այլ միջոցներով ու աշխատանքի առարկաներով ապահովելու համար.

հիմնական արտադրական ֆոնդերն աշխատունակ վիճակում պահելու համար (տեխնիկական զննման և խնամքի, ընթացիկ, միջին և հիմնական նորոգումների կատարման ծախսերը):

11. Աշխատանքի անվտանգության տեխնիկայի և աշխատանքի նորմալ պայմանների ապահովման ծախսերը, մեքենաների, նրանց շարժական մասերի ցանկապատման հարմարանքների, հորերի անցքերի, ազդանշանային համակարգերի և անվտանգության տեխնիկան ապահովող ոչ հիմնական բնույթի այլ հարմարանքների պահպանումը, հակավարակիչ խուցերի, լվացարանների, ցնցուղների, արտադրությունում բաղնիքների ու լվացքատների պահպանումը, բանվորական տեղերի հատուկ հարմարանքներով դասավորումը (ոչ հիմնական բնույթի հատուկ հագուստով, կոշիկներով, պաշտպանիչ այլ հարմարանքներով և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` հատուկ սննդով), ջրերի, գազատար սարքերի, սառցահարմարանքների, տաքացուցիչների, բաքերի, հանդերձարանների, բանվորական հագուստի համար պահարանների, չորանոցների, հանգստի սենյակների պահպանումը, հատուկ պահանջով նախատեսված այլ պայմանների ապահովումը, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության գծով տեղեկատուների և պլակատների ձեռքբերումը:

12. Գործող օրենսդրությամբ նախատեսված բանվորական ուժի հավաքագրման հետ կապված ծախսերը, ներառյալ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների շրջանավարտների և բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտած երիտասարդ մասնագետների նշանակված աշխատանքի վայրի ճանապարհի վճարման, ինչպես նաև աշխատանքն սկսելուց առաջ նրանց տրվող արձակուրդի վճարման ծախսերը:

13. Բնապահպանական նշանակության ֆոնդերի պահպանման և շահագործման հետ կապված ընթացիկ ծախսերը. մաքրման կայանքների, մոխրորսիչների, զտիչների և բնապահպանական այլ օբյեկտների ծախսերը, շրջակա միջավայրի համար վտանգավոր մնացորդների հորման, էկոլոգիական վտանգավոր մնացորդների ընդունման, պահպանման և ոչնչացման համար կողմնակի կազմակերպությունների ծառայությունների վճարման, կեղտաջրերի մաքրման ծախսերը, բնապահպանական ընթացիկ ծախսերի այլ տեսակները:

14. Արտադրության կառավարման հետ կապված ծախսերը`

i

ձեռնարկության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների վարչա-տեխնիկական անձնակազմի պահպանումը, նրա նյութատեխնիկական և տրանսպորտով ապահովումը, ներառյալ ծառայողական մարդատար ավտոմեքենաների վրա կատարվող ծախսերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաների սահմաններում, անձնական օգտագործման ավտոմեքենաները, ծառայողական նպատակներով օգտագործելու համար տրվող հատկացումները.

i

արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներին համապատասխան.

կառավարման տեխնիկական միջոցների` հաշվողական կենտրոնների, կապի հանգույցների, ազդանշանային միջոցների, կառավարման այլ տեխնիկական միջոցների պահպանումը և սպասարկումը.

խորհրդատվական, տեղեկատվական և լսարանային ծառայությունների վճարումը.

արտադրանքի հավաստագրի գծով աշխատանքների վճարումը.

սահմանված նորմաներին համապատասխան ձեռնարկությունների գործունեության հետ կապված ներկայացուցչական ծախսերը` ձեռնարկության հաստիքներում չգտնող թարգմանիչների ծառայությունների վճարումը, արտասահմանյան ներկայացուցիչների պաշտոնական ընդունելության կազմակերպման, նրանց կողմից մշակութահանդիսադիր միջոցառումներին այցելության ծախսերը, ինչպես նաև այդ այցելությունների և գործարար բանակցությունների ժամանակ սննդի և այլ սպասարկման ծախսերը, բանկային հիմնարկների միջոցով ձեռնարկության աշխատողների աշխատավարձի վճարման համար բանկի ծառայության դիմաց տրվող վճարները:

15. Կադրերի պատրաստման և վերապատրաստման հետ կապված ծախսերն այն մասով, որ վերաբերում է`

հիմնական աշխատանքի վայրում ձեռնարկությունների աշխատողներին, կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգում աշխատանքից կտրված նրանց ուսուցման ժամանակ միջին աշխատավարձի վճարումներին.

հիմնական աշխատանքից չազատված որակյալ բանվորների` աշակերտների ուսուցման և բանվորների որակավորման բարձրացման համար աշխատանքի վարձատրություններին.

երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, հեռակա ասպիրանտուրայում և հեռակա հանրակրթական դպրոցներում, երեկոյան (հերթափոխային) պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններում հաջողությամբ սովորող, ինչպես նաև արտադրությունից կտրված և առանց կտրվելու ասպիրանտուրա ընդունվող անձանց, գործող օրենսդրությանը համապատասխան աշխատավարձի լրիվ կամ մասնակի պահպանմամբ տրվող արձակուրդների վարձատրություններին, օրենսդրությամբ նախատեսված նրանց ուսման վայր մեկնելու և հետադարձ ճանապարհի վճարումներին:

Ձեռնարկության հայտով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդ մասնագետներ վերցնելու ծախսերը:

16. Աշխատողների աշխատանքի վայրը հասցնելու և վերադարձնելու ծախսերը` ընդհանուր օգտագործման մարդատար տրանսպորտի կողմից չսպասարկվող ուղղություններով, ներառյալ տրանսպորտային ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան կազմակերպված քաղաքային ուղևորատար հատուկ ուղերթների վրա կատարվող լրացուցիչ (համապատասխան տրանսպորտի տեսակի համար գործող վարձաչափերով ձեռնարկությունների աշխատողների կողմից վճարված արժեքից ավելի) ծախսերը:

17. Հերթափոխային մեթոդով իրականացվող աշխատանքների հետ կապված լրացուցիչ ծախսերը, ներառյալ ձեռնարկության կամ հավաքակետի գտնվելու վայրից մինչև աշխատանքի վայրը աշխատողներին հասցնելու ու վերադարձնելու և հերթափոխային ավանի գտնվելու տեղից մինչև աշխատանքի վայրը բանվորներին հասցնելու և վերադարձնելու տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև հերթափոխային ավանի շահագործման և պահպանման չփոխհատուցվող ծախսերը:

18. Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված, արտադրությունում չաշխատած (չներկայացված) ժամանակի համար վճարումները, հերթական ու լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը, չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը, անչափահասների արտոնյալ ժամերի վճարումը, կերակրող մայրերի աշխատանքի ընդմիջումների վճարումը, բժշկական քննություն անցնելու, պարտականությունների կատարման հետ կապված ժամանակի վճարումը, երկարամյա ծառայության համար պարգևատրությունների վճարումը, վարձատրությունների այլ տեսակներ:

19. Հիմնական արտադրական անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը:

20. Հիմնական արտադրական անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերից կատարվող պետական սոցիալական ապահովագրության մասհանումները` անկախ աշխատանքի վարձատրման ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից:

i

21. Արտադրական ֆոնդերի կազմում հաշվի առնվող ձեռնարկության գույքի, ինչպես նաև արտադրական պրոցեսում զբաղված առանձին աշխատողների և խմբերի ապահովագրության վճարումները:

/փոփ. 29.11.96 թիվ 368 որոշում/

22. Բանկերի կարճաժամկետ վարկերի գծով տոկոսների վճարման ծախսերը (բացառությամբ ժամկետանց և հետաձգված վարկերի ու սեփական շրջանառու միջոցների պակասի լրացման և հիմնական ֆոնդերի ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկերի տոկոսների), ինչպես նաև նյութական ռեսուրսների մատակարարի (աշխատանքներ, ծառայություններ կատարողի) կողմից նյութական ռեսուրսների (աշխատանքների կատարման, կողմնակի ձեռնարկությունների կողմից ծառայությունների մատուցման) ձեռքբերման համար տրվող վարկերի տոկոսների վճարման ծախսերը:

23. Կնքած պայմանագրերին համապատասխան առևտրակոմիսիոն /ֆակտորինգային/ գործարքների գծով բանկերի կողմից իրականացվող ծառայությունների վճարումները:

i

23ա. Ձեռնարկությունների հաշվարկային և ընթացիկ հաշիվներում առկա դրամական միջոցների սահմաններում հատկացվող կանխիկ դրամի դիմաց բանկերին վճարվող հատուկ և լրացուցիչ վճարումները:

/լրաց. 14.04.94. թիվ 168 որոշում/

24. Արտադրանքի երաշխավորված սպասարկման և վերանորոգման ծախսերը, որոնց համար սահմանված է ծառայության երաշխավորված ժամկետ:

25. Արտադրանքի իրացման հետ կապված ծախսերը, փաթեթավորման, պահպանման, բարձրացման և տեղափոխման (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք գնորդների կողմից փոխհատուցվում են արտադրանքի գնից ավելի մասով), տրանսպորտային առաքման ու միջնորդային կազմակերպությունների ծառայությունների վճարումը, իրացնող և արտաքին առևտրական կազմակերպություններին վճարվող կոմիսիոն գանձույթների ու վարձահատուցումների, գովազդների ծախսերը, ներառյալ ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլնի մասնակցությունը:

26. Աշխատանքային կոլեկտիվներին սպասարկող հասարակական սննդի ձեռնարկություններին անվճար տրվող շենքերի ու շինությունների պահպանման ծախսերը (ներառյալ ամորտիզացիոն մասհանումները, շենքի, շինության բոլոր տեսակի վերանորոգումների կատարման ծախսերը, լուսավորության, ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ինչպես նաև սննդի պատրաստման համար վառելիքի ծախսերը):

i

27. Հիմնական արտադրական ֆոնդերի վերարտադրության ծախսերը, որոնք արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ են մտցվում հիմնական ֆոնդերի արժեքից լրիվ վերականգնման համար նախատեսվող ամորտիզացիոն մասհանումների ձևով:

28. Ոչ նյութական ակտիվների գծով մաշվածությունը, ինքնարժեքի հաշվին բյուջե մուծվող այլ պարտադիր վճարումները:

29. Բացի այդ, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ արտահայտվում են նաև`

խոտանից կորուստները.

արտադրության մեջ և պահեստներում նյութական արժեքների պակասորդները` բնական կորստի նորմաների սահմաններում.

արտադրական խեղումների պատճառով անաշխատունակության համար տրվող նպաստները, որոնք վճարվում են դատական որոշումների հիման վրա.

ձեռնարկությունների և կազմակերպությունների վերակազմավորման, աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման հետ կապված աշխատանքից ազատվողներին տրված վճարները:

30. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ չեն մտցվում այն ծախսերն ու կորուստները, որոնք դասվում են օգուտների և վնասների հաշվի վրա (թվարկված սույն հիմնական դրույթների 3-րդ հատվածում), ինչպես նաև ձեռնարկությունների տրամադրության տակ մնացող շահույթի և այլ նպատակային դրամական մուտքերի (որոնց ցանկը բերված է սույն հիմնական դրույթների 4-րդ հատվածում) հաշվին իրականացվող ծախսերը:

31. Արգելվում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցնել արտադրանքի արտադրության հետ չկապված ձեռնարկությունների կողմից կատարված կամ նրանց կողմից վճարված աշխատանքների (ծառայությունների) ծախսերը (քաղաքների և բանավանների բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսությանը ցույց տրված օգնություն և աշխատանքի այլ տեսակներ):

i

32. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքը կազմավորող ծախսերը խմբավորվում են նրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան, հետևյալ տարրերով.

նյութական ծախսեր.

աշխատանքի վարձատրման ծախսեր (այդ թվում` բնամթերային ձևով կատարված վճարներ).

պետական սոցիալական վճարումներ.

հիմնական արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման համար կատարվող ամորտիզացիոն մասհանումներ.

վարձակալական վճարներ.

գույքի ապահովագրման վճարումներ.

բանկերի կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումներ (բացի ժամկետանց և տարկետված վարկերի).

արտադրանքի արտադրության և իրացման մյուս ծախսերը (ներառյալ հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը):

/փոփ. 29.11.96 թիվ 368 որոշում/

33. Նյութական ծախսերի կազմում արժեքն արտահայտվում է համաձայն գործող կարգի և ձևավորվում է ելնելով փաստացի ձեռքբերման գներից (առանց ավելացված արժեքի հարկի)`

դրսից ձեռքբերված հումքի և այն նյութերի արժեքը, որոնք մտնում են թողարկվող արտադրանքի կազմի մեջ, կազմելով նրա հիմքը կամ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության ժամանակ հանդիսանում են անհրաժեշտ բաղադրամաս.

նորմալ տեխնոլոգիական գործընթացն ապահովելու համար արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության ընթացքում և արտադրանքի փաթեթավորման համար օգտագործվող կամ արտադրական ու տնտեսական այլ կարիքների նպատակով (փորձարկումների կատարում, վերահսկողության իրականացում, սարքավորումների, շենքերի, կառույցների, մյուս հիմնական ֆոնդերի և այլնի պահպանում, վերանորոգում և շահագործում) ծախսվող գնովի նյութերի արժեքը, ինչպես նաև սարքավորումների վերանորոգման համար պահեստամասերի արժեքը, գործիքների, հարմարանքների, գույքի, սարքերի, լաբորատոր սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների, որոնք չեն պատկանում հիմնական ֆոնդերին, հատուկ հագուստների և փոքրարժեք ուրիշ առարկաների մաշվածությունը.

գնովի կոմպլեկտավորվող շինվածքների և կիսապատրաստուքների արժեքը, որոնք հետագայում տվյալ ձեռնարկությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման.

կողմնակի ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքը: Արտադրական բնույթի աշխատանքներին և ծառայություններին, բացառությամբ կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի, պատկանում են` արտադրանքի պատրաստման, հումքի և նյութերի մշակման առանձին գործառնությունների կատարումը, օգտագործվող հումքի և նյութերի որակի որոշման համար փորձարկումների սահմանված տեխնոլոգիական գործընթացների պահպանման նպատակով վերահսկողության իրականացման և այլ աշխատանքներ, կողմնակի կազմակերպությունների կողմից ձեռնարկության ներսում բեռների փոխադրումների գծով ցույց տրվող տրանսպորտային ծառայությունները (հումքի, նյութերի, գործիքների, մանրամասերի, պատրաստուկների, բեռների այլ տեսակների հենակետային (կենտրոնական) պահեստից արտադրամասեր (բաժանմունքներ) տեղափոխում և պահպանման պահեստներ պատրաստի արտադրանքի հասցեում).

երկրաբանահետախուզական և երկրաբանաորոնողական աշխատանքների համար մասհանումների մասով բնական հումքի օգտագործման, հողերի վերականգնման (ինչպես նաև մասնագիտացված ձեռնարկությունների կողմից իրականացվող հողերի վերականգնման աշխատանքների վճարման համար ծախսերը), կոճղի վրա բաց թողնվող բնափայտի համար վճարի, սահմանված սահմանաքանակների սահմաններում, ջրատնտեսական համակարգերից արդյունաբերական ձեռնարկությունների կողմից վերցվող ջրի համար վճարի հետ կապված ծախսերը.

տեխնոլոգիական նպատակներով ծախսվող դրսից ձեռք բերվող վառելիքի ու էներգիայի բոլոր տեսակների (էլեկտրական, ջերմային, խտացրած օդի, սառնության և այլն) արտադրության, շենքերի ջեռուցման, ձեռնարկության տրանսպորտով կատարվող արտադրության սպասարկման գծով տրանսպորտային աշխատանքների արժեքը.

ձեռնարկության տեխնոլոգիական, էներգետիկ, շարժիչային և արտադրական ու տնտեսական այլ կարիքների վրա ծախսվող գնովի էներգիայի բոլոր տեսակների (էլեկտրական, ջերմային, խտացրած օդի, սառնության և այլ տեսակների) արժեքը: Ձեռնարկության կողմից արտադրվող էլեկտրական և էներգիայի մյուս տեսակների արտադրության, ինչպես նաև գնովի էներգիայի` նրա սպառման վայր հասցնելու հոսանքափոխության և փոխանցման ծախսերը մտցվում են ծախքերի համապատասխան տարրերի մեջ.

բնական կորուստների նորմաների սահմաններում նյութական ռեսուրսների պակասորդից առաջացած կորուստների արժեքը:

Նյութական ռեսուրսների արժեքը, որն արտահայտվում է <նյութական ծախսեր=""> տարրով, ձևավորվում է ելնելով նրանց ձեռքբերման գներից` առանց ավելացված արժեքի հարկի (ներառյալ մատակարարի կողմից այդ ռեսուրսների ձեռքբերման համար տրված վարկերի տոկոսների վճարումը), մատակարարման, արտաքին տնտեսական կազմակերպություններին վճարված վերադիրներից (հավելավճարներից), կոմիսիոն վարձահատուցումներից, ապրանքային, ֆոնդային բորսաների ծառայությունների արժեքից (ներառյալ բրոքերային ծառայություններ), մաքսային տուրքերից, կողմնակի կազմակերպությունների ուժերով նրա փոխադրման և տեղ հասցման ծախսերից:

Ձեռնարկության տրանսպորտով և անձնակազմով նյութական ռեսուրսների տեղափոխման (ներառյալ բարձման-բեռնաթափման աշխատանքները) հետ կապված ծախսերը ենթակա են արտահայտման արտադրության ծախքերի համապատասխան տարրերում (աշխատանքի վարձատրության ծախսեր, հիմնական ֆոնդերի ամորտիզացիա, նյութական ծախսեր և այլն):

Նյութական ռեսուրսների արժեքի մեջ մտցվում են նաև նյութական ռեսուրսների մատակարարներից ստացված տարայի և փաթեթավորման (բացառությամբ փայտե և ստվարաթղթե տարայից) ձեռքբերման ձեռնարկությունների ծախսերը` հանելով այդ տարայի արժեքը նրա հնարավոր օգտագործման գնով:

Այն դեպքերում, երբ մատակարարից նյութական ռեսուրսների հետ ընդունված տարայի արժեքը մտցվել է նրանց գնի մեջ, ձեռքբերման ծախսերի ընդհանուր գումարից հանվում է տարայի արժեքը` նրա հնարավոր օգտագործման կամ իրացման գնով (հաշվի առնելով նյութական ծախսերի մասով նրա վերանորոգման ծախքերը):

Արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող նյութական ռեսուրսների վրա կատարված ծախսերից հանվում է վերադարձվող թափոնների արժեքը:

Արտադրության վերադարձվող թափոնների անվան տակ հասկացվում են հումքի , նյութերի, կիսապատրաստուքների, ջերմակիրների և նյութական ռեսուրսների այլ տեսակների մնացորդները, որոնք առաջանում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության ընթացքում, լրիվ կամ մասնակիորեն կորցրել են ելակետային ռեսուրսի սպառողական հատկությունները (քիմիական կամ ֆիզիկական հատկանիշները) և դրա հետևանքով օգտագործվում են բարձրացված ծախսերով (արտադրանքի ելքի իջեցմամբ) կամ բոլորովին չեն օգտագործվում ուղղակի նշանակությամբ:

Թափոններին չեն պատկանում նյութական ռեսուրսների այն մնացորդները, որոնք սահմանված տեխնոլոգիային համապատասխան տրվում են. այլ արտադրություններին, ստորաբաժանումներին որպես լիարժեք նյութ` արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) այլ տեսակների, արտադրության համար: Թափոններին չի պատկանում նաև նույնընթաց (զուգակից) արտադրանքը, որի ցանկը սահմանվում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի պլանավորման, հաշվառման և արժեհաշվման հարցերով ճյուղային մեթոդական հանձնարարականներում (հրահանգներում):

34. Աշխատանքի վարձատրության ծախսերի տարրի մեջ արտահայտվում են ձեռնարկության հիմնական արտադրական անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, ներառյալ արտադրական ցուցանիշների համար բանվորների ու ծառայողների պարգևատրությունները, խթանող և փոխհատուցվող վճարները, ինչպես նաև ձեռնարկության հաստիքներում չգտնվող, հիմնական գործունեությանը պատկանող աշխատողների աշխատանքի վարձատրության ծախսերը (հաշվի առած գների ինդեքսը):

Աշխատանքի վարձատրության ծախսերի կազմում արտահայտվում են`

կատարված աշխատանքի համար աշխատավարձի վճարումները` ձեռնարկությունում աշխատանքի վարձատրության գծով ընդունված համակարգերին համապատասխան.

արտադրության մեջ զբաղված աշխատողներին բնեղեն վարձատրության կարգով տրվող արտադրանքի արժեքը (ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, կիրառելով համապատասխան գներ).

արտադրական ցուցանիշների համար պարգևատրությունները (ներառյալ բնեղեն պարգևների արժեքը).

աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները, այդ թվում` գիշերվա աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման համար:

Ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի աշխատողներին գործող օրենսդրությանը համապատասխան անվճար տրվող կոմունալ ծառայությունների, սննդի, մթերքների արժեքը, ձեռնարկությունների աշխատողներին գործող օրենսդրությանը համապատասխան անվճար կացարանի տրամադրման վճարները.

գործող օրենսդրությանը համապատասխան հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), անչափահասների արտոնյալ ժամերի, կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների, ինչպես նաև պետական պարտականությունների կատարման հետ կապված ժամանակի վարձատրությունը.

շրջանային գործակիցներով և անապատային, ջրազուրկ ու բարձր լեռնային վայրերում աշխատանքի համար գործող օրենսդրությանը համապատասխան գործակիցներով կատարվող վճարները.

երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, հեռակա ասպիրանտուրայում, երեկոյան (հերթափոխային) պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում, երեկոյան (հերթափոխային) և հեռակա հանրակրթական դպրոցներում հաջողությամբ սովորող բանվորներին ու ծառայողներին, ինչպես նաև ասպիրանտուրա ընդունվողներին տրվող ուսումնական արձակուրդների գործող օրենսդրությանը համապատասխան վարձատրությունը.

հարկադրված պարապուրդի ժամանակ կամ ցածր վարձատրվող աշխատանքի կատարման համար վարձատրությունը` օրենսդրությամբ նախատեսված դեպքերում.

աշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված մինչև փաստացի վաստակի չափով տրվող լրավճարները.

գործող օրենսդրությանը համապատասխան հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, արտաժամյա աշխատանքի համար տրվող վարձատրությունը.

աշխատանքային համաձայնագրով կատարվող աշխատանքների վարձատրությունը.

աշխատանքային վարձատրության ֆոնդի մեջ սահմանված կարգով մտցվող այլ ծախսերը:

35. Պետական սոցիալական ապահովագրության մասհանումների տարրերի մեջ արտացոլվում են աշխատանքի վարձատրության ծախսերից սահմանված նորմաներով պետական սոցիալական ապահովագրության մասհանումները անկախ աշխատանքի վարձատրման ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից (բացի վարձատրության տեսակներից, որոնց համար ապահովագրական մուծումները չեն հաշվարկվում):

36. Հիմնական ֆոնդերի ամորտիզացիա տարրի մեջ արտացոլվում է լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն մասհանումների գումարը, որը հաշվարկվում է հիմնական արտադրական ֆոնդերի հաշվեկշռային արժեքից և սահմանված կարգով հաստատված նորմաներից ելնելով, ներառյալ օրենսդրությանը համապատասխան կատարվող նրանց ակտիվային մասի արագացված ամորտիզացիան: Ընդ որում, մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների ամորտիզացիայի հաշվարկումը դադարեցվում է նրանց ծառայության նորմատիվային ժամկետը լրանալուց հետո` արտադրության և շրջանառության ծախսերի վրա նրանց ամբողջ արժեքը լրիվ փոխանցելու դեպքում:

37. Վարձակալական պայմաններով իրենց գործունեությունն իրականացնող ձեռնարկությունները հիմնական ֆոնդերի ամորտիզացիա տարրի մեջ արտացոլում է լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն մասհանումները` ինչպես սեփական, այնպես էլ վարձակալված հիմնական ֆոնդերի գծով:

38. Վարձակալական վճարներ տարրի մեջ արտացոլվում են վարձակալության պայմաններով իրենց գործունեությունն իրականացնող ձեռնարկությունների կողմից հիմնական արտադրական ֆոնդերի, շրջանառու միջոցների, ինչպես նաև հիմնական արտադրական ֆոնդերի առանձին օբյեկտների վարձակալության դեպքում` վարձակալական վճարները և լիզինգները:

i

39. Առանձին տարրի տեսքով առանձնացվում է գործող օրենսդրությանը համապատասխան ձեռնարկության արտադրական ֆոնդերի կազմում հաշվի առնվող գույքի, ինչպես նաև արտադրական գործընթացում զբաղված առանձին աշխատողների ապահովագրության վճարները:

/փոփ. 29.11.96 թիվ 368 որոշում/

40. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի կազմում բանկերի կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումների տարրի մեջ արտացոլվում են բանկերի կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները, բացի ժամկետանց և տարկետված վարկերից, սեփական շրջանառու միջոցների պակասի լրացման, հիմնական ֆոնդերի ու ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար տրված վարկերի տոկոսներից:

i

41. Արտադրանքի արտադրության և իրացման մյուս ծախսերի տարրին են պատկանում բնական ռեսուրսների օգտագործման վճարները, հայտնագործությունների և նորարարական առաջարկությունների համար վարձատրությունները, արտադրանքի հավաստագրի գծով աշխատանքների վարձատրումը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներով գործուղումների, գրասենյակային, կապի և հաշվողական կենտրոնների ծառայություններից օգտվելու, գովազդի (ներառյալ ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցությունը) վաճառահանման, դիզայնի, աշխատողների կազմակերպված հավաքագրման, երաշխավորված վերանորոգման ու սպասարկման ծախսերը, ոչ նյութական ակտիվների մաշվածությունը, ինչպես նաև արտադրանքի ինքնարժեքի կազմի մեջ մտնող, սակայն վաղօրոք թվարկված ծախսերի տարրերին չպատկանող այլ ծախսերը:

Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ հիմնական արտադրական ֆոնդերի վերանորոգման բոլոր տեսակների կատարման համար ծախսերի հավասարաչափ արտահայտումն ապահովելու նպատակով պահուստի միջոցներ (վերանորոգման ֆոնդ) գոյացնող ձեռնարկությունների կողմից այլ ծախսերի տարրի կազմում արտացոլվում են նաև այդ ֆոնդին կատարվող մասհանումները, որոնք որոշվում են հիմնական արտադրական ֆոնդերի հաշվեկշռային արժեքից և իրենց` ձեռնարկությունների կողմից մշակված նորմաներից:

Մնացած բոլոր դեպքերում հիմնական արտադրական ֆոնդերի վերանորոգման բոլոր տեսակների (ընթացիկ, միջին, հիմնական) կատարման ծախսերը մտցվում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ` ծախսերի համապատասխան տարրերով (նյութական ծախսերով, աշխատանքի վարձատրության ծախսերով և այլն): Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքին հիմնական արտադրական ֆոնդերի վերանորոգման գծով ծախսերի հավասարաչափ դուրսգրման նպատակով թույլատրվում է նրանց ինքնարժեքի մեջ մտցնել, ելնելով ձեռնարկության կողմից սահմանված նորմատիվից, արտացոլելով վերանորոգման ընդհանուր արժեքի և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի վրա նորմատիվով դասվող գումարի միջև տարբերությունը գալիք ժամանակաշրջանի ծախսերի կազմում:

 

III. Օգուտների և վնասների հաշվի վրա դասվող

ծախսեր և կորուստներ

 

42. Օգուտների և վնասների հաշվի վրա արտահայտվող ծախսերն ու կորուստներն են`

կոնսերվացված արտադրական կարողությունների և օբյեկտների պահպանման ծախսերը (բացի այլ աղբյուրների հաշվին փոխհատուցվող ծախսերից).

նյութական արժեքների, ներառյալ պատրաստի արտադրանքը, բնական կորուստների նորմաներից ավելի կորուստներն ու պակասորդները (այն դեպքում, երբ մեղավորները չեն հայտնաբերվել կամ որոնց գանձումը մերժվել է դատարանի կողմից).

արտաքին պատճառների հետևանքով առաջացած պարապուրդների հետևանքով մեղավորներից չփոխհատուցվող կորուստները.

տարայի գործառնություններից առաջացած վնասները.

դատական ծախսերն ու արբիտրաժային գանձույթները.

տնտեսական պայմանագրի պայմանները խախտելու համար վճարված տուգանքները, տույժերը, տուժանքները և պատժամիջոցների մյուս տեսակները, ինչպես նաև հասցված վնասների փոխհատուցման ծախսերը (բացառությամբ սույն հիմնական դրույթների 4-րդ մասում նախատեսված պատժամիջոցների).

ընթացիկ տարում հայտնաբերված, նախորդ տարիների գործառնություններից առաջացած վնասները.

տարերային աղետների հետևանքով առաջացած չփոխհատուցվող կորուստները (արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների ոչնչացում և փչացումներ, արտադրության կանգ առնելուց առաջացած կորուստներ և այլն), ներառյալ տարերային աղետների հետևանքների կանխարգելման, ինչպես նաև լուծարման հետ կապված ծախսերը.

հրդեհների, վթարների, արտակարգ իրադրություններով պայմանավորված այլ արտակարգ միջադեպերի հետևանքով առաջացած չփոխհատուցվող վնասները.

հափշտակումների հետևանքով առաջացած վնասները (որոնց մեղավորները չեն հայտնաբերվել):

 

IV. Ձեռնարկությունների տրամադրության տակ թողնվող շահույթի և

նպատակային այլ մուտքերի հաշվին իրականացվող ծախսեր

 

43. Ձեռնարկությունների տրամադրության տակ թողնվող շահույթի և նպատակային այլ մուտքերի հաշվին իրականացվող ծախսերի թվին են պատկանում`

գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, նախագծային և տեխնոլոգիական աշխատանքների ֆինանսավորման ծախսերը (ներառյալ լիցենզիաների, սարքավորումների, փորձասարքերի և ապրանքանյութական այլ արժեքների ձեռքբերման ծախսերը), ինչպես նաև նոր տեխնոլոգիական գործընթացների և արտադրանքի տեսակների ստեղծման ու յուրացման աշխատանքների ֆինանսավորման ծախսերը.

արտադրանքի որակի բարելավման, տեխնոլոգիայի կատարելագործման և արտադրության կազմակերպման գծով կապիտալ բնույթի ծախսերը, ինչպես նաև այդ նույն նպատակների համար ոչ կապիտալ բնույթի ծախսերը, որոնք կապված են գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, աշխատանքների անցկացման, հումքի և նյութերի նոր տեսակների ստեղծման հետ:

Սարքավորումների մոդեռնացումը, ինչպես նաև հիմնական ֆոնդերի վերակառուցումն իրականացվում են արտադրության զարգացմանը և կատարելագործմանն ուղղվող միջոցների հաշվին.

կոոպերացման, մասնագիտացման, նյութական ռեսուրսների խնայողության, հումքի և նյութերի նոր տեսակների ստեղծման համար միջոցառումների իրականացման ծախսերը.

նոր օբյեկտների շինարարության, գործող արտադրությունների ընդլայնման, տեխնիկական վերազինման, վերակառուցման ֆինանսավորման, սարքավորումների և արտադրության այլ միջոցների ձեռքբերման ծախսերը, նոր ձեռնարկությունների, արտադրությունների, արտադրամասերի և միացքների յուրացման ծախսերին (թողարկման ծախսերին) չեն պատկանում և փոխհատուցվում են կապիտալ ներդրումներին ուղղվող միջոցների հաշվին.

մեքենաների և մեխանիզմների առանձին տեսակների անհատական փորձարկման և տեղակայման որակի ստուգման նպատակով բոլոր տեսակի սարքավորումների և տեխնիկական կայանքների համալիր փորձարկման (դատարկ) համար կատարվող ծախսերը.

մատակարար գործարանների կամ նրանց հանձնարարությամբ մասնագիտացված ձեռնարկությունների կողմից իրականացվող շեֆտեղակայման ծախսերը.

կառուցվող ձեռնարկության տնօրինության, իսկ նրա բացակայության դեպքում` գործող ձեռնարկության վերահսկողության պահպանման ծախսերը, ինչպես նաև շահագործման հանձնվող նոր ձեռնարկությունների և օբյեկտների ընդունման հետ կապված ծախսերը.

սեփական շրջանառու միջոցների աճի ֆինանսավորման, ինչպես նաև նրանց պակասի համալրման ծախսերը.

բանկերի երկարաժամկետ վարկերի , ինչպես նաև ժամկետանց ու հետաձգված կարճաժամկետ վարկերի և սեփական շրջանառու միջոցների պակասի լրացման, հիմնական ֆոնդերի և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկերի տոկոսների վճարները.

ձեռնարկությանը տրամադրված բանկերի երկարաժամկետ վարկերի մարման համար ծախսերը.

ակցիաների, փոխառությունների և այլ արժեթղթերի բացթողման ու տարածման հետ կապված ծախսերը (բլանկների ձեռքբերում, նրանց տարածման համար բանկի կոմիսիոն վարձատրության վճար և այլն).

տեղական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, վերանորոգման և պահպանության մեջ մասնակցության գծով կատարվող ծախսերը.

հարկերի բոլոր տեսակների վճարումները, որոնք գործող օրենսդրությամբ իրականացվում են ձեռնարկության տրամադրության տակ թողնվող օգուտների հաշվին.

միավորված ինվեստիցիոն ֆոնդերի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ակցիոներական ընկերությունների, ասոցիացիաների ստեղծման համար մուծումները.

կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման մյուս բոլոր ծախսերը, ներառյալ կրթաթոշակների վճարման, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերապատրաստման գծով լրացուցիչ ծառայություններ տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի հիման վրա ուսուցման համար վարձատրության, հիմնական աշխատանքից ազատված ճարտարագիտական աշխատողների և որակյալ բանվորների աշխատանքի վարձատրության, արտադրության և արտադրական փորձաշրջանի պայմաններում հանրակրթական դպրոցների աշակերտների, միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցման ղեկավարման համար հենակետային ձեռնարկությունների կողմից կատարվող ծախսերը, ինչպես նաև ուսումնական հաստատություններին անվճար ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ձեռնարկությունների տրամադրության տակ մնացող օգուտների կամ այլ հատուկ աղբյուրների հաշվին և արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ չեն մտցվում.

բնապահպանական միջոցառումների իրականացման համար կապիտալ բնույթի ծախսերը.

պետական միավորումների, ասոցիացիաների, կոնցեռների միջճյուղային կառավարման ապարատի, ինչպես նաև արտագերատեսչական կառավարման այլ կառուցվածքների պահպանման համար մասհանումները.

ձեռնարկության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների շրջանում մշակութալուսավորչական և մարզաառողջարարական աշխատանքների համար նախատեսված շենքերի ու կառուցվածքների պահպանման ծախսերը (ներառյալ ամորտիզացիոն մասհանումները և վերանորոգման բոլոր տեսակների կատարման ծախսերը).

գործող կանոնադրություններին համապատասխան պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններին, վարպետների դպրոցներին և ուսումնական նպատակների համար լուսավորության այլ հիմնարկներին, արհմիութենական և ուրիշ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ձեռնարկության աշխատողներին սպասարկող պոլիկլինիկաներին, հիվանդանոցներին ու բժշկական այլ հիմնարկներին (բացի անմիջականորեն ձեռնարկության տարածքում բուժկետերի կազմակերպման համար տրվող շինություններից ու գույքից) տրամադրվող շենքերի և գույքի պահպանման ծախսերը (ներառյալ ամորտիզացիոն մասհանումները և վերանորոգման բոլոր տեսակի ծախսերը).

մանկական նախադպրոցական հիմնարկությունների (մանկապարտեզների, մսուրների), պիոներական ճամբարների, հանրակրթական դպրոցների բարձր դասարանների սովորողների աշխատանքի և հանգստի ճամբարների պահպանման ծախսերը (ներառյալ ամորտիզացիոն մասհանումները և վերանորոգման բոլոր տեսակի ծախսերը).

բնակարանային և ոչ արտադրական նշանակության այլ օբյեկտների շինարարության ֆինանսավորման ծախսերը.

ձեռնարկության հաշվեկշռում գտնվող բարձրագույն, միջնակարգ ուսումնական հաստատությունների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պահպանման ծախսերը.

հանրակրթական դպրոցներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններին, հաշմանդամների և զառամյալների տներին, գյուղատնտեսությանը և այլոց ցույց տրվող օգնության ծախսերը.

ձեռնարկությունների հաշվեկշռում գտնվող բնակարանային-կոմունալ տնտեսությունների վնասների փոխհատուցման ծախսերը.

ձեռնարկության աշխատողներին իրացվող վառելիքի և գնովի ջերմաէներգիայի գների տարբերության փոխհատուցման ծախսերը.

ձեռնարկության գյուղական օժանդակ տնտեսության կազմակերպման և զարգացման ծախսերը.

ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հանգրվանների, առողջարանների, հանգստյան տների և այլ առողջարարական կազմակերպությունների վնասների փոխհատուցման ծախսերը.

ձեռնարկության բանվորներին և ծառայողներին ընդհանուր օգտագործման տրանսպորտով, մերձքաղաքային էլեկտրագնացքներով, գերատեսչական ավտոբուսներով և մեքենաներով աշխատանքի վայրը փոխադրելու վարձավճարի մասով տրվող արտոնությունների ծախսերը (բացառությամբ սույն հիմնական դրույթներին համապատասխան արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ արտահայտվող ծախսերը).

ձեռնարկության հաշվեկշռում գտնվող զանգվածային լրատվական միջոցների (թերթերի, ռադիոթերթերի, զանգվածային լրատվական միջոցների այլ տեսակների) խմբագրությունների պահպանման ծախսերը, որի համար այդ գործունեությունը հիմնականում չի հանդիսանում.

տարվա աշխատանքների արդյունքների համար պարգևատրությունների, հատուկ կարևոր արտադրական առաջադրանքների կատարման համար առանձին աշխատողներին տրվող միանվագ պարգևների, լրացուցիչ արձակուրդների (օրենքով սահմանված տևողությունից ավելի) վարձատրության, բանվորներին ու ծառայողներին ցույց տրվող նյութական օգնության, կենսաթոշակի գնացող աշխատանքի վետերաններին միանվագ նպաստների, կենսաթոշակների վրա սահմանվող հավելավճարների, ձեռնարկության գույքի մեջ ներդրված ակցիաների և ավանդների դիմաց աշխատանքային կոլեկտիվի անդամներին տրվող շահութամասերի, բնակարանների համար վարձի, առանձին աշխատողների համար, հաշվի առնելով նրանց աշխատանքի հատուկ պայմանները, աշխատանքային կոլեկտիվի որոշմամբ բանվորական ժամանակի տևողության կրճատման (օրենսդրությամբ սահմանվածից ավելի), աշխատանքային կոլեկտիվին սպասարկող կազմակերպությունների աշխատողների նյութական խրախուսման, բանվորներին և ծառայողներին տրվող այլ վարձատրությունների ու բնեղեն պարգևների վճարման հետ կապված ծախսերը.

նոր տեխնիկայի ստեղծման, յուրացման և ներդրման, նոր տեխնիկայի պլանների կատարման համար, արտադրության պահուստների բացահայտմանն ու օգտագործմանը և արտադրության արդյունավետ բարձրացմանն ուղղված մրցությունների, ստուգատեսների և մրցույթների արդյունքներով շնորհվող պարգևատրությունների վճարման հետ կապված, ինչպես նաև ձեռնարկության տրամադրության տակ թողնվող օգուտների կամ այլ նպատակային մուտքերի հաշվին սահմանված կարգով վճարվող ուրիշ պարգևատրությունների հետ կապված ծախսերը.

աշխատանքի վարձատրության ծախսերի բաժնին համապատասխանող մասով ամենամյա արձակուրդների վարձատրումը, որը կատարվում է ձեռնարկության տրամադրության տակ թողնվող օգուտների հաշվին.

ձեռնարկության ճաշարաններում (բուֆետներում) անվճար կամ արտոնյալ գներով սննդի տրամադրության ծախսերը (բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում աշխատողների առանձին կատեգորիաներին տրվող հատուկ սննդից), ինչպես նաև հանգրվաններում բուժման կուրս անցնող աշխատողների և մանկապարտեզներում, մսուրներում, պիոներական ու առողջարարական ճամբարներում գտնվող երեխաների սննդի ուժեղացման վրա կատարվող ծախսերը.

աշխատավորների հանգստի կազմակերպման և առողջարարական միջոցառումների անցկացման ծախսերը, այդ թվում ձեռնարկության հաշվեկշռում գտնվող բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկությունների համար դեղորայքի, հանգստի ու բուժման, հանգստյան օրերին տեղական ուղերթներով էքսկուրսիաների և ճանապարհորդությունների ուղեգրերի ձեռքբերման, ինչպես նաև մշակութալուսավորչական ու ֆիզկուլտուրային միջոցառումների անցկացման ծախսերը.

կոլեկտիվ այգիների բարեկարգման, կոոպերատիվ բնակարանային շինարարության սկզբնական մուծման համար աշխատողներին անհատույց նյութական օգնություն ցույց տալու, կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարության համար տրամադրված վարկի մասնակի մարման, երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, տնային տնտեսության սարքուկարգի և սոցիալական այլ պահանջմունքների համար անտոկոս վարկեր տալու հետ կապված ծախսերը.

հիմնական ֆոնդերի, մինչև նրանց նորմատիվային ծառայության ժամկետի լրանալը, դուրսգրման դեպքում մինչև հաշվեկշռային արժեքի լրիվ վերականգնման համար չհաշվարկված ամորտիզացիայի ծախսերը.

տուգանքների վճարման և վնասների փոխհատուցման գծով ծախսերը հետևյալ դեպքերում.

ապականումից և այլ վնասակար ներգործություններից շրջակա միջավայրի պահպանման պահանջները չկատարելու, սահմանված սահմանաքանակներից ավելի բնական ռեսուրսների օգտագործման, սանիտարական նորմաների և կանոնների չպահպանման.

արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գների բարձրացման հետևանքով չհիմնավորված օգուտների ստացման.

օգուտների կամ հարկման այլ օբյեկտների թաքցման (իջեցման).

տուգանքների այլ տեսակների, որոնք գործող օրենսդրությանը համապատասխան ենթակա են մուծման բյուջե.

ինքնարժեքի մեջ չմտցվող այլ ծախսերը:

Սույն որոշումը գործողության մեջ մտնելու օրվանից հանվում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում հաշվառվող և սպառման ֆոնդերին ուղղվող միջոցների չափերի մինչև այդ գործող բոլոր սահմանափակումները:

Հաստատագրված և պետության կողմից կարգավորվող գներով ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) թողարկող ձեռնարկությունների արտադրանքի ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվում է առանձին որոշում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.1992
N 238
Որոշում