Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0538.271197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«27» Նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1997 թվականի թիվ 538

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 99 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները, պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու լիազորությունները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին, մարզպետներին, որոնք հարցի շուրջ խորհրդակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ենթակա ձեռնարկությունների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին:

2. Հաստատել պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալ (հիմնադրամի) մեծության որոշման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկությունները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու և դրանց պետական գրանցման ուղղությամբ:

4. Սահմանել, որ պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունները վերակազմավորվում են պետական բաժնետիրական ընկերությունների դուստր ընկերությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 3-օրյա ժամկետում հաստատել պետական բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը:

6. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների վերակազմավորման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` ապահովել վերակազմավորված պետական բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող

պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի

(հիմնադրամի) մեծության որոշման

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) մեծության որոշման կարգը:

2. Պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) մեծությունը որոշվում է վերակազմավորման եռամսյակի առաջին ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 303 հրամանով հաստատված «Հաշվապահական հաշվեկշիռ» թիվ 1 ձևի 520-րդ տողի` «Կանոնադրական կապիտալ (85)» , 530-րդ տողի` «Պահուստային կապիտալ (86)» , 540-րդ տողի` «Լրացուցիչ կապիտալ (87)» , 560-րդ տողի` «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր (95)» , 600-րդ տողի` «Չբաշխված շահույթ (88)» , հանրագումարով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.1997
N 538
Որոշում