Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴ ...

 

 

105.0153.060606

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         06           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10506179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 մայիսի 2006 թվականի N 153-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 16-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005թ. հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշման 6-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրելու, կրելու կարգն ու պայմանները»` համաձայն հավելվածի:

2. Բնապահպանական պետական տեսչության պետին` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաջորդ տարվա հայտում ներկայացնել նախատեսվող համազգեստի ձեռք բերման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ` համապատասխան հիմնավորող փաստաթղթերով և հաշվարկով:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանի վրա:

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2006 թ. մայիսի 17-ի

N 153-Ն հրամանի

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Բնապահպանական պետական տեսուչին համազգեստ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժնի կողմից` համաձայն սույն կարգի 12-րդ կետի պահանջների:

2. Բնապահպանական պետական տեսուչի մեղքով` սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով` տեսուչի սեփական միջոցների հաշվին:

3. Բնապահպանական պետական տեսուչի աշխատանքից ազատվելու դեպքում տեսուչի կրած համազգեստը հանձնվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական սպասարկման բաժին` խոտանման համար:

4. Համազգեստ կրում են բոլոր բնապահպանական պետական տեսուչները:

5. Բնապահպանական պետական տեսչության այլ աշխատողներին, իսկ աշխատանքային գրասենյակում նաև տեսուչներին, թույլատրվում է համազգեստի փոխարեն կրել քաղաքացիական հագուստ:

6. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագիրը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման պահանջներին և պահվի անթերի վիճակում:

7. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ամենօրյա և դաշտային ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:

8. Բնապահպանական պետական տեսուչները ամենօրյա համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելու, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման ժամանակ, իսկ դաշտային համազգեստը` դաշտային պայմաններում իրականացվող ստուգումների և ստուգայցերի իրականացման ժամանակ:

9. Ամառային կամ ձմեռային համազգեստին անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի կարգադրությամբ:

10. Բնապահպանական պետական տեսուչին արգելվում է`

ա) համազգեստը, խորհրդանշանը կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով,

բ) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

11. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`

ա) գլխարկը կրելու կարգը.

կեպին, ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ձմեռային ականջակալներով գլխարկը կրվում է ուղիղ և ազատ ոճով: Ականջակալներով գլխարկի ականջակալները թույլատրվում է իջեցնել օդի ցածր ջերմաստիճանների դեպքում,

բ) վերնազգեստը կրելու կարգը.

ձմեռային վերարկուն բնապահպանական պետական տղամարդ տեսուչները կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում, իսկ կին բնապահպանական պետական տեսուչները` բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում:

Ամենօրյա ձմեռային և դաշտային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով, իսկ գարնանային ամենօրյա և դաշտային ամենօրյա բաճկոնը թույլատրվում է կրել չկոճկված:

Վերը նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը կրելիս պետք է լինեն մաքուր, հարդարված և արդուկված:

Այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն,

գ) վերնաշապիկը և փողկապը կրելու կարգը.

վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:

Վերնաշապիկը թույլատրվում է կրել առանց բաճկոնի` փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկը` առանց փողկապի:

Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ):

Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ:

Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ,

դ) կոշիկները կրելու կարգը.

համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, բարվոք և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված:

12. Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի կրման ժամկետներն են`

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ | Համազգեստի տարրերը | Տեսականու նկարագիրը| Կրման  |Քանակը մեկ մարդու|

|    |                    |                    |ժամկետը |      համար      |

|_______________________________________________________|_________________|

|                             Տղամարդ տեսուչ            |                 |

|_______________________________________________________|_________________|

| 1  |Գլխարկ              |ա/ ձմեռային         | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ ամառային բրդյա   | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ կեպի             | 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 2  |Կիսավերարկու        |ա/ ձմեռային         | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 3  |Բաճկոն              |ա/ ձմեռային         | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ դաշտային ձմեռային| 2 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ գարնանային-      |        |                 |

|    |                    |աշնանային           | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |դ/ դաշտային ամառային| 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 4  |Տաբատ               |ա/ ձմեռային         | 3 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ դաշտային ձմեռային| 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ գարնանային       | 3 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |դ/ դաշտային ամառային| 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 5  |Կոշիկ               |ա/ ձմեռային         |        |                 |

|    |                    |կիսաճտքավոր         | 1 տարի |     1 զույգ     |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ ամառային         |        |                 |

|    |                    |կիսաճտքավոր         | 1 տարի |     1 զույգ     |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ ամառային         | 1 տարի |     2 զույգ     |

|____|____________________|____________________|________|_________________|

| 6  |Վերնաշապիկ          |ա/ երկարաթև         | 1 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ կարճաթև          | 1 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ շապիկ            | 1 տարի |     3 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 7  |Գոտի                |ա/ կաշվե            | 2 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 8  |Փողկապ              |                    | 2 տարի |     1 հատ       |

|_______________________________________________________|_________________|

|                               Կին տեսուչ              |                 |

|_______________________________________________________|_________________|

| 9  |Գլխարկ              |ա/ ձմեռային         | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ կեպի             | 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 10 |Կիսավերարկու        |ա/ ձմեռային         | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 11 |Բաճկոն              |ա/ ձմեռային         | 3 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ դաշտային ձմեռային| 2 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ սինթետիկ ամառային| 3 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |դ/ դաշտային ամառային| 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 12 |Տաբատ               |ա/ դաշտային ձմեռային| 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ դաշտային ամառային| 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 13 |Կոշիկ               |ա/ ձմեռային         |        |                 |

|    |                    |կիսաճտքավոր         | 1 տարի |     1 զույգ     |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ ամառային         |        |                 |

|    |                    |կիսաճտքավոր         | 1 տարի |     1 զույգ     |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ ամառային         | 1 տարի |     2 զույգ     |

|____|____________________|____________________|________|_________________|

| 14 |Վերնաշապիկ          |ա/ երկարաթև         | 1 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ կարճաթև          | 1 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |գ/ շապիկ            | 1 տարի |     3 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 15 |Կիսաշրջազգեստ       |ա/ բրդյա            | 3 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

|    |                    |բ/ բամբակյա         | 2 տարի |     2 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 16 |Գոտի                |ա/ կաշվե            | 2 տարի |     1 հատ       |

|____|____________________|____________________|________|_________________|

| 17 |Փողկապ              |                    | 2 տարի |     1 հատ       |

._________________________________________________________________________.

 

 

pin
Բնապահպանության նախարարություն
17.05.2006
N 153-Ն
Հրաման