Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՎ ԱՌԱՆՑ ԾՆ ...

 

 

040.0962.190706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2006 թվականի N 962-Ն

 

i

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 917-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 6-ամսյա ժամկետում հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերի ու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական, տարածքային ու կենտրոնացված հաշվառման մատյանների ձևերը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի N 111 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 917-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 22-ի

N 962-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացած հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման նպատակը դաստիարակության համար նրանց ընտանիք հանձնելն է (որդեգրման, խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում տեղավորելն է, նրանց անհատական վերականգնման սոցիալ-հոգեբանական ծրագրերը կազմելն է, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելն է:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման նպատակը նրանց անհատական վերականգնման սոցիալ-հոգեբանական ծրագրերը կազմելն է և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելն է:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը (սկզբնական, տարածքային և կենտրոնացված) իրականացվում է համապատասխանաբար խնամակալության և հոգաբարձության մարմինների (սկզբնական հաշվառում), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) (տարածքային հաշվառում) և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից (կենտրոնացված հաշվառում):

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական հաշվառումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն իրականացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

6. Նախադպրոցական, հանրակրթական, բուժպրոֆիլակտիկ և այլ հաստատությունների պաշտոնատար անձինք, որոնք տեղեկություն ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին, պարտավոր են դրա մասին հայտնել երեխաների փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

7. Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ հաստատությունների ղեկավարները, որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, պարտավոր են 7 օրվա ընթացքում, այն օրից, երբ տեղեկություն են ստացել, որ երեխան կարող է հանձնվել ընտանիք` դաստիարակության, հայտնել այդ հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինը` տեղեկանալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին, պարտավոր է եռօրյա ժամկետում հետազոտել երեխայի կյանքի պայմանները և ծնողական խնամքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում երեխայի մասին տվյալները գրանցել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառման մատյանում:

9. Սկզբնական հաշվառման վերցնելուց հետո 3 օրվա ընթացքում երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը լրացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական քարտը, որի պատճենը և երեխայի լուսանկարը` 2 օրինակից, ուղարկում է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)` երեխային տարածքային հաշվառման վերցնելու համար:

10. Խնամակալության և հոգաբարձության մարմինը մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ուղարկում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերը:

11. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում (ծնողի (ծնողների) ծնողական իրավունքների վերականգնման, երեխայի որդեգրման և այլն) 3-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

12. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասին խնամակալության և հոգաբարձության մարմնից տեղեկություն ստանալուց հետո մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) 3 օրվա ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լուսանկարները և անձնական քարտերի պատճեններն ուղարկում է նախարարություն` երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելու և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներում դաստիարակության հանձնելուն աջակցելու, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքներն ապահովելու համար:

13. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա լրացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառման մատյանները և ձևավորում է տվյալ մարզի (Երևան քաղաքի) տարածքում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների տարածքային շտեմարան և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տվյալների տարածքային շտեմարան:

14. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվից առանձնացնում է այն երեխաներին, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր:

15. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) վարում է որդեգրման ենթակա այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր:

16. Տարածքային հաշվառման վերցված` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում (ծնողի (ծնողների) ծնողական իրավունքների վերականգնման, որդեգրման և այլն) մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է նախարարություն:

17. Մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) հայտնած տվյալների հիման վրա նախարարությունը ձևավորվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների կենտրոնացված շտեմարան, վարում է այդ երեխաների կենտրոնացված հաշվառումը, առանձնացնում է առանց ծնողական խնամքի մնացած այն երեխաներին, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր և եռօրյա ժամկետում կենտրոնացված հաշվառման մասին տեղեկությունը փոխանցում է համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

18. Նախարարությունն աջակցում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային ընտանիքում դաստիարակության հանձնելու հարցի լուծմանը և առանց ծնողական խնամքի մնացած երեխային ընտանիքում դաստիարակության վերցնելու ցանկություն հայտնած անձանց:

19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին), իրենց հարցման հիման վրա, տալիս է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալների հանրապետական շտեմարանում եղած տեղեկությունները:

20. Առանց ծնողական խնամքի մնացած երեխային կենտրոնացված հաշվառման վերցնելու ամսաթիվ է համարվում նախարարությունում` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական քարտի լրացման ամսաթիվը:

21. Կենտրոնացված հաշվառման վերցված` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավական կարգավիճակի փոփոխման մասին տեղեկատվության հիման վրա նախարարությունը հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում (առանց ծնողական խնամքի մնացած երեխային հանում է կենտրոնացված հաշվառումից):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2006
N 962-Ն
Որոշում