Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾ ...

31.12.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.12.1997  -ից մինչեւ   31.12.1997  -ը:
 

(ուժը կորցրել է 31.12.97թ` 16.02.98 թիվ 01/13 հրաման)

i

310.0914.151197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 հոկտեմբերի 1997 թ. թիվ 914

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 21 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը:

 

             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                       ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

       ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ            ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

          ԹԻՎ 914 ՀՐԱՄԱՆՈՎ                     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

          «17»  10  1997 Թ.                    ______________________

                                               «28»   10   1997 Թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.97 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 21 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ելնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.97 թ. օրենքի 46 հոդվածի պահանջներից և նպատակ ունենալով հստակեցնել օրենքի 15 հոդվածի 21 կետի դրույթները ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում են.

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21 կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են հաշմանդամների, կամ արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող այլ ԱԱՀ վճարողների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը: Այսինքն` ավելացված արժեքի հարկից ազատվում է ԱԱՀ վճարող համարվող հաշմանդամների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը և արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ԱԱՀ վճարողների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը:

1. Ավելացված արժեքի հարկից ազատման սույն արտոնությունը տարածվում է միայն վերը նշված ԱԱՀ վճարողների կողմից պատրաստված, այսինքն` որպես սեփական արտադրության արտադրանք կամ ծառայություն ճանաչված ապրանքների և կատարված ծառայությունների վրա:

1.1. Արտադրանքը կամ ծառայությունը համարվում է սեփական արտադրության, եթե այն ամբողջությամբ արտադրվել (մատուցվել) է տվյալ անձի կողմից կամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն կարգով սահմանված չափանիշների:

Ամբողջությամբ սեփական արտադրության են համարվում հետևյալ ապրանքները)

ա) տվյալ անձի կողմից արդյունահանված օգտակար հանածոները.

բ) տվյալ անձի կողմից աճեցված կամ հավաքված բուսական արտադրանքը.

գ) տվյալ անձի ծնեցրած և աճեցրած կենդանիները, նրա կողմից պահվող կենդանիների արտադրանքը.

դ) տվյալ անձի կողմից իրականացված որսորդական, ձկնորսական գործունեության արտադրանքը.

ե) ծովային գործունեության արտադրանքը, որը արդյունահանվել է և (կամ) արտադրվել է համաշխարհային օվկիանոսում տվյալ անձին պատկանող կամ նրա կողմից վարձակալված նավերով.

զ) տվյալ անձի կողմից իրականացված արտադրական և այլ գործողությունների արդյունք հանդիսացող երկրորդական հումքը և թափոնները.

1.2. Ապրանքը համարվում է տվյալ անձի կողմից բավարար վերամշակման ենթարկված, եթե միաժամանակ տեղի ունեն հետևյալ երկու պայմանները,

ա) ապրանքի վերամշակման արդյունքում «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգչի (նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից հաստատված (Մոսկվա, 1977 թ.) ) ապրանքի նկարագրման ծածկագրի ցանկացած նիշի փոփոխությունը,

բ) ապրանքի արժեքի փոփոխությունը, երբ ապրանքի վերամշակման ժամանակ օգտագործված նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում կամ գերազանցում է թողարկված արտադրանքի գնի (առանց անուղղակի հարկերի) 50 տոկոսը: Ապրանքի արժեքի փոփոխությամբ դրա վերամշակման բավարարության որոշման կարգը անվանվում է ադվալորային կանոն:

1.3. Բավարար վերամշակման չափանիշին վերաբերող պահանջներին չհամապատասխանող են համարվում`

- ապրանքների պահեստավորման կամ տեղափոխման ժամանակ դրանց պահպանումն ապահովելու գործառնությունները,

- ապրանքի վաճառքի և տեղափոխման նախապատրաստման գործողությունները (ապրանքների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը),

- պարզ հավաքման գործողությունները` դետալների, հանգույցների մեխանիկական ամրակցումը,

- ապրանքների բաղադրամասերի (կոմպոնենտների) խառնումը, ձուլումը` առանց ստացված արդյունքին այնպիսի բնութագիր տալու, որը տարբերվում է ելակետային բաղադրիչներից,

- ապրանքների պիտակավորումը կամ ապրանքի անվանափոխումը` առանց լրացուցիչ և բավարար մշակման:

1.4. Ծառայությունը համարվում է տվյալ անձի (ձեռնարկության) կողմից կատարված (մատուցված), եթե այն ըստ ադվալորային կանոնի ճանաչվում է սեփական արտադրության (սեփական ուժերով կատարված կամ մատուցված): Ծառայությունների վերաբերյալ ադվալորային կանոնը ենթադրում է, որ ծառայության ընդհանուր արժեքում անմիջականորեն ծառայության մատուցման համար գանձվող գումարը` առանց ծառայության շրջանակներում մատակարարվող ապրանքանյութական արժեքների գումարի կազմում կամ գերազանցում է 50 տոկոսը:

 

2. Իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների առումով պատրաստված արտադրանքը և կատարված ծառայությունը սեփական արտադրությանը պատկանելու պայմաններում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 21 կետով սահմանված արտոնությունը կիրառվում է միայն արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ԱԱՀ վճարողների նկատմամբ:

Հաշմանդամների թվաքանակի մեջ հաշվառվում են հաշմանդամության կարգ ունեցողները` անկախ հաշմանդամության կարգից (կարգի թվից):

Արդյունաբերաարտադրական անձնակազմի (հիմնական գործունեության անձնակազմի) միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են ղեկավարները, մասնագետները, ծառայողները, բանվորները: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակի մեջ չի մտցվում ձեռնարկության հաշվեկշռում հաշվառվող` իրավաբանական անձ չհանդիսացող` ոչ արտադրական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների թվաքանակը (ոչ հիմնական գործունեության անձնակազմը): Ոչ արտադրական (ոչ հիմնական գործունեության) են դիտվում ձեռնարկության այն կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք ձեռնարկության աշխատողների կուլտուր-կենցաղային պայմանների բավարարման համար մատակարարում են ապրանքներ կամ ծառայություններ են մատուցում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15»  11  1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970058

 

 

pin
Հարկային տեսչություն
17.10.1997
N 914
Հրաման