Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2006 թվականի N 01-Լ

 

i

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 12.01.1999Թ. ԹԻՎ 1 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի` 1999թ. հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1 որոշումը:

3. Հանձնարարել դատական դեպարտամենտին 30-օրյա ժամկետում մշակել նոր կանոնակարգի նախագիծ, որում ներառված կլինեն առանձին լիազորությունների իրականացման կարգերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

10 ՕԳՈՍՏՈՍԻ 2006 Թ.

ԹԻՎ 01-Լ ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հասկացություններ

 

1. Սույն կանոնակարգում հետևյալ հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով`

1.1. Խորհուրդ - դատարանների նախագահների խորհուրդը, ինչպես նախատեսված է «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխում.

1.2. նախագահներ կամ նախագահ - վճռաբեկ դատարանի, նրա պալատների, վերաքննիչ դատարանների, տնտեսական դատարանի և առաջին ատյանի դատարանների նախագահները կամ նրանցից յուրաքանչյուրը.

1.3. նախագահող - Խորհրդի նիստը նախագահողը.

1.4. քարտուղարություն - դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի Խորհրդի գործունեության սպասարկումը իրականացնող ստորաբաժանումները կամ պաշտոնատար անձը.

1.5. ծանուցում - խորհրդի նիստի մասին ծանուցումն է:

 

Խորհրդի նիստերը

 

2. Դատարանների նախագահների խորհրդի նիստերը հրավիրում և նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` վճռաբեկ դատարանի պալատներից մեկի նախագահը: Եթե վերջիններս բացակայում են, ապա նիստերը վարում է տարիքով ավագ նախագահը:

 

Ընդ որում`

 

2.1. Խորհրդի հերթական նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

2.2. Արտահերթ նիստերը հրավիրվում են որևէ նախագահի գրավոր առաջարկով, որը հասցեագրվում է Վճռաբեկ դատարանի նախագահին: Նման առաջարկություն ստանալու դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը գումարում է արտահերթ նիստը ոչ ուշ, քան պահանջը ներկայացնելու օրվանը հաջորդող երեսուներորդ օրը:

3. Խորհրդի նիստն իրավազոր է քվեարկությամբ որոշումներ ընդունել, եթե ներկա է նախագահների առնվազն 2/3-ը:

4. Խորհրդի նիստին մասնակցում են նախագահները, քարտուղարության ներկայացուցիչները: Նիստը լուսաբանելու նպատակով նիստին կարող են ներկա գտնվել լրատվության միջոցների ներկայացուցիչները:

5. Նիստին մասնակցելու իրավունք ունի ցանկացած դատավոր, որին վերաբերող հարցը քննարկվելու է տվյալ նիստում: Այս նպատակով նա ծանուցվում է նիստի վայրի և ժամանակի մասին` սույն կանոնակարգի կիրառելի դրույթներին համապատասխան: Ծանուցման հետ միասին նրան ուղարկվում են միայն իր հարցին առնչվող նյութերը:

6. Խորհրդի նիստերը գումարվում են Երևան քաղաքում` Վճռաբեկ դատարանի նստավայրում` Վազգեն Սարգսյան 5 հասցեով (նիստերի մշտական վայրը): Այլ վայրում նիստ կարող է հրավիրել միայն Վճռաբեկ դատարանի նախագահը:

7. Նիստերն անց են կացվում աշխատանքային օրերին և ժամերին: Բացառիկ դեպքերում, ելնելով հարցի հրատապությունից, նիստ կարող է հրավիրվել ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

8. Նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրությունը ստորագրում է նախագահողը և արձանագրողը:

9. Նիստերը կարող են ձայնագրվել, եթե այդպես որոշի Խորհուրդը:

10. Յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի քննարկմամբ և հաստատմամբ (տես կետ 18):

 

Ծանուցումը

 

11. Քարտուղարությունը ծանուցում է նախագահներին նիստի վայրի (եթե տարբերվում է նիստի անցկացման մշտական վայրից) և ժամանակի մասին: Ծանուցմանը կցվում է օրակարգի նախագիծը:

12. Ծանուցումն ուղարկվում է այնպիսի եղանակով, որը խելամտորեն կապահովի դրա ստացումը նիստից առնվազն 5 օր առաջ, այդ թվում` սովորական փոստային առաքման ձևով, առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Ծանուցման եղանակն ընտրում է քարտուղարությունը` ելնելով տվյալ նախագահին ծանուցելու հարմարավետությունից:

13. Ծանուցման հետ միասին նախագահներին ուղարկվում են նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ նախագծերը, ինչպես նաև դրանց առնչվող նյութեր, որոնք անհրաժեշտ է տրամադրել նախագահներին` հարցի իրազեկ քննարկման նպատակով:

14. Նիստին մասնակցելը յուրաքանչյուր ծանուցված նախագահի պարտականությունն է: Բացակայություն թույլատրվում է միայն հարգելի պատճառով: Բացակայության մասին յուրաքանչյուր նախագահ պարտավոր է նախօրոք հայտնել Վճռաբեկ դատարանի նախագահին:

 

Օրակարգը

 

15. Նիստի օրակարգի նախագծում հարցերն ընդգրկվում են Վճռաբեկ դատարանի նախագահի հանձնարարությամբ կամ որևէ նախագահի առաջարկով, եթե այն ներկայացվել է 16 կետին համապատասխան:

16. Օրակարգում հարց ընդգրկելու համար պարտադիր ներկայացվում են`

16.1. Վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված միջնորդություն, որը նկարագրում է հարցի նախապատմությունը, սահմանում է բուն հարցը և շարադրում է որոշման նախագծի անհրաժեշտության հիմնավորումը, և

16.2. Խորհրդի որոշման նախագիծն այդ հարցի վերաբերյալ:

17. Քարտուղարությունը կազմում է օրակարգի նախագիծը, որը ներառում է հարցի սահմանումը, հարցի վերաբերյալ առկա նյութերի ցանկը և զեկուցողի անունն ու ազգանունը:

18. Օրակարգը քննարկվում և հաստատվում է նիստին ներկա նախագահների ձայների պարզ մեծամասնությամբ` հետևյալ կարգով.

18.1. Նախագահողը հարցնում է նախագահների կարծիքն օրակարգի (բաժանված նախագծի) վերաբերյալ:

18.2. Նախագահողը ընթացիկ քվեարկության է դնում օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու յուրաքանչյուր առաջարկություն, եթե այն համապատասխանում է 16 և 23.1 կետերի պահանջներին:

18.3. Նախագահողն ընթացիկ քվեարկության է դնում օրակարգի նախագծում ընդգրկված հարցն օրակարգում չընդգրկելու յուրաքանչյուր առաջարկություն: Ընդ որում, եթե այդ հարցը, սույն կանոնակարգի համաձայն, ներկայացված է որևէ նախագահի միջնորդությամբ, ապա`

18.3.1. տվյալ նախագահին խոսք է տրվում մինչև քվեարկությունը.

18.3.2. օրակարգից հանվելու դեպքում հարցն ընդգրկվում է հաջորդ նիստի օրակարգի նախագծում, եթե հեղինակը չի հանում իր առաջարկությունն առհասարակ:

18.4. Նախագահողը վերջնական քվեարկության է դնում օրակարգի նախագիծը` ընթացիկ քվեարկությամբ հավանության արժանացած փոփոխություններով:

 

Խորհրդի որոշումները

 

19. Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե ստացել է նախագահների մեծամասնության ձայները:

20. Խորհրդի որոշումները, որպես կանոն, ընդունվում են Խորհրդի նիստում կազմակերպվող քվեարկությամբ:

21. Անհրաժեշտության դեպքում Խորհրդի որոշումները կարող են ընդունվել նաև հեռակա քվեարկությամբ` առանց Խորհրդի նիստ գումարելու: Այս դեպքում քվեարկությունն իրականացվում է բանավոր` կապի միջոցների օգտագործմամբ կամ այլ ձևով:

22. Խորհրդի որոշումները ձևակերպվում են առանձին ակտի ձևով` բացառությամբ արձանագրային որոշումների, որոնք արտացոլվում են Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

22.1. Առանձին ակտի տեսքով ձևակերպված որոշումները ստորագրում է Վճռաբեկ դատարանի նախագահը:

22.2. Արձանագրային որոշումներ են Խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերի վերաբերյալ որոշումները, եթե դրանք առանձին ակտի ձևով չեն ընդունվում:

 

Խորհրդի որոշումների ընդունման կարգը

 

23. Որոշման նախագիծը բաժանվում է նախագահներին քարտուղարության միջոցով ծանուցման հետ միասին:

23.1. Բացառության կարգով նախագիծը կարող է բաժանվել նաև նիստի ընթացքում, եթե

23.1.1. նիստում որոշվել է նոր հարց ընդգրկել նիստի օրակարգ, և

23.1.2. նախագիծն այնքան պարզ է և հակիրճ, որ այն հնարավոր է քննարկել առանց նախապես պատրաստվելու:

24. Նախագիծը քննարկվում է ըստ էության` հետևյալ կանոններին համապատասխան:

24.1. Նախագիծն առաջին նիստում ներկայացնում է քարտուղարությունը կամ զեկուցող նախագահը` դրանից հետո պատասխանելով նախագծին առնչվող հարցերին:

24.1.1. Հարց տալու իրավունք ունի յուրաքանչյուր նախագահ, իսկ նախագահողի թույլտվությամբ` նաև նիստին հրավիրվածները: Ընդ որում.

24.1.2. Հարցեր տալու համար նախագահողը հերթագրում է հարց տալ ցանկացողներին:

24.1.3. Հերթագրումը կրկնվում է այնքան անգամ, որքան անհրաժեշտ է հարցերը սպառելու համար:

24.1.4. Նախագահողը հանում է նախագծին չառնչվող և կրկնվող հարցերը:

24.2. Հարցերին պատասխանելուց հետո զեկուցումն ավարտվում է, և նախագահողը հրավիրում է մտքերի փոխանակման:

24.2.1. Մտքերի փոխանակմանը մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր նախագահ, իսկ նախագահողի թույլտվությամբ` նաև նիստին հրավիրվածները:

24.2.2. Մտքերի փոխանակումն իրականացվում է նախագծի կամ դրա մի մասի վերաբերյալ կարծիք ու առաջարկություն հնչեցնելու միջոցով:

24.2.3. Մտքերի փոխանակման մասնակիցները պետք է ձգտեն կարծիքն ու առաջարկությունը հնչեցնել 5 րոպեների ընթացքում:

24.2.4. Նախագահողը կարող է հարցնել նախագահների դիրքորոշումը հնչեցված կարծիքի կամ առաջարկության վերաբերյալ քվեարկության միջոցով: Քվեարկությունից առաջ նախագիծը զեկուցողը ելույթի իրավունք ունի:

24.3. Քննարկման արդյունքում նախագահողի առաջարկությամբ քվեարկվում է նախագիծը նիստի ընթացքում հավանության արժանացած լրացումներով հաստատելու հարցը: Այս դեպքում`

24.3.1. Եթե նախագծի օգտին է քվեարկում Խորհրդի անդամների մեծամասնությունը, ապա այն համարվում է հաստատված քննարկման ընթացքում հավանության արժանացած լրացումներով:

24.3.2. Հակառակ դեպքում նախագիծը համարվում է մերժված և հանվում է քննարկումից:

25. Հավանության արժանացած նախագիծը լրամշակվում է քարտուղարության կողմից, ներկայացվում նախագահի ստորագրմանը և բաժանվում նախագահներին: Ստացված որոշումները նախագահների հանձնարարությամբ տրամադրվում են դատավորներին և դատական ծառայողներին:

 

Հանձնաժողովներ

 

26. Խորհուրդը ստեղծում է էթիկայի հանձնաժողով և այնպիսի այլ հանձնաժողովներ, ինչպիսիք նպատակահարմար է գտնում ստեղծել իր գործառույթներն ու իրավասություններն առավել արդյունավետ իրականացնելու համար:

27. Հանձնաժողովներն իրականացնում են օրենքով և իրենց կանոնադրությամբ սահմանված իրավասություններ:

28. Հանձնաժողովները կազմված են նախագահներից, ընդ որում, յուրաքանչյուր հանձնաժողովում պետք է ընդգրկված լինի առնվազն երեք նախագահ: Հանձնաժողովի անդամների թվաքանակը սահմանվում է հանձնաժողով ստեղծելու որոշմամբ:

29. Խորհուրդը նշանակում է հանձնաժողովի նախագահ:

30. Հանձնաժողովների կանոնադրությունը հաստատում է Խորհուրդը:

 

Խորհրդի կնիքը

 

31. Խորհուրդն ունի սահմանված ձևի կլոր ռետինե կնիք: Կնիքի վրա պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի շուրջը հայերեն լեզվով գրված են` «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
10.08.2006
N 01-Լ
Որոշում