Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒ ...

25.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.09.2000  -ից մինչեւ   25.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 26.11.02 թիվ 139-Ն հրաման)

i

103.0217.211197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

4 նոյեմբերի 1997 թ. թիվ 217

 

i

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ս/թ հոկտեմբերի 15-ի` «Նախարարության համակարգի ձեռնարկությունների - բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման գործընթացի մասին» կոլեգիայի թիվ 1/1 որոշման,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման (աճուրդի միջոցով վաճառքի, հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնման, լուծարման ենթակա միջոցների դուրս գրման) կարգը (հավելված թիվ 1):

2. Ստեղծել նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների հիմնական միջոցների օտարման հարցերով զբաղվող նախարարության մշտական գործող հանձնաժողով (հավելված թիվ 2):

3. Նախարարության պետական ունեցվածքի օտարման գործընթացը կարգավորող խմբին (Գ. Անանյանին)` հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Ուժը կորցրած համարել ՀՀ նախկին առևտրի սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության 04.03.1996 թ. «Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարման, դուրս գրման և աճուրդով վաճառքի կարգերի մասին, թիվ 62, 23.08.1996 թ. «Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման և աճուրդով վաճառքի կարգի մասին» թիվ 300, 09.09.1996 թ. «Տրանսպորտային միջոցների օտարման ցուցումները հաստատելու մասին» թիվ 322, 04.03.1996 թ. «Նախարարության մշտական գործող հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 61 և ՀՀ նախկին արդյունաբերության նախարարության 08.04.1992 թ. թիվ 49, 24.03.1993 թ. թիվ 46, 13.08.1996 թ. թիվ 96 և 19.09.1996 թ. թիվ 106 նախարարությունում սեփականության և ապապետականացման գործընթացը կարգավորող հանձնաժողովի կազմի մասին հրամանները:

5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«04» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

ԹԻՎ 217 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ` ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ (ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ, ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ)

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» հ. 92, 1995 թ. հուլիսի 4-ի «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի հ. 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ. 400 որոշումների և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1997 թ. փետրվարի 7-ին հաստատված «Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրման մասին» կարգի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի ձեռնարկությունների և բաժնետիրական ընկերությունների (այսուհետև ձեռնարկություններ) հիմնական միջոցների օտարման վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է նախարարության մշտական գործող հանձնաժողով:

Մշտական գործող հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում որոշում է կայացնում սահմանված կարգով մասնագիտական հանձնաժողովներ ստեղծելու մասին` կոնկրետ հարցերի համալիր ուսումնասիրման և դրանց վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:

i

3. Հանձնաժողովի որոշման հիման վրա հիմնական միջոցների օտարումը թույլատրում է նախարարը` համապատասխան գրությամբ կամ հրամանով:

(3-րդ կետը խմբ. 14.09.00 թիվ 345 հրաման)

i

4. Նախարարության համակարգի ձեռնարկությունները, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հաստատված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում կարող են օտարել օգտագործման համար ոչ պիտանի, բարոյապես մաշված կամ շահագործման համար ոչ շահութաբեր հիմնական միջոցները:

Մասնավորեցման փաթեթը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը գնահատման ներկայացնելուց հետո հիմնական միջոցները կարող են օտարվել մինչև մասնավորեցման մասին որոշման ընդունումը:

(4-րդ կետը փոփ. 14.09.00 թիվ 345 հրաման)

5. Նախարարության ձեռնարկությունները, որոնք նախատեսում են օտարել տեղակայման ենթակա սարքավորումները պետք է նախարարություն ներկայացնեն սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը:

6. Հիմնական միջոցների օտարման անհրաժեշտությունը հիմնավորելու, պահանջվող փաստաթղթերը ձևակերպելու և ձեռնարկությունների խորհրդին կամ վարչությանը քննարկման ներկայացնելու համար ձեռնարկություններում ղեկավարի հրամանով ստեղծվում են հանձնաժողովներ:

7. Հիմնական միջոցների օտարման թույլտվություն ստանալու համար ձեռնարկությունները պետք է ուղեկցող նամակով նախարարություն ներկայացնեն.

7.1. Խորհրդի (բաժնետիրական ընկերության համար) կամ տնօրենի (պետական ձեռնարկության համար) կողմից հաստատված արձանագրությունը պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման անհրաժեշտության հիմնավորմամբ.

7.2. Օտարվող հիմնական միջոցների ցուցակները, նրանց բնութագրող տվյալներով` համաձայն սույն կարգի 7.3, 7.4, 7.5 կետերի: Նշված ցուցակների հետ միասին հանձնաժողովին ներկայացվում են ձեռնարկության նույնատիպ միջոցների քանակը:

i

7.3. Օտարվող հիմնական միջոցների տեխնիկական վիճակի մանրամասն նկարագրությունը.

(7.3 կետը փոփ. 14.09.00 թիվ 345 հրաման)

7.4. Տնօրենի (խորհրդի) կողմից հաստատված տեղեկանք օտարման ներկայացվող հիմնական միջոցների ձեռնարկության հաշվեկշռում գտնվելու և ենթակա օբյեկտներին ամրակցված չլինելու մասին:

7.5. Օտարվող հիմնական միջոցների առաջարկվող նվազագույն մեկնարկային գինը:

7.6. Ավտոմոտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում են նաև մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը, շարժիչի համարը, թափքի համարը, ամրաշրջանակի համարը, շահագործման սկզբից կատարած վազքը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

7.7. Շենքերի, կառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների համար ներկայացվում են լրիվ անվանումը, մակնիշը և մոդելը (որտեղ կիրառվելի է), չափերը, շահագործման հանձնման տարեթիվը, տեղադրման վայրը, գույքային և գործարանային համարը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

8. Հիմնական միջոցների վաճառքը իրականացվում է աճուրդային եղանակով:

8.1. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքը (իսկ առանձին դեպքերում նաև այլ հիմնական միջոցների), հանձնաժողովի որոշմամբ իրականացվում է ձեռնարկությունում փակ աճուրդի եղանակով, տվյալ ձեռնարկության աշխատողների միջև:

Աճուրդն անցկացվում է ձեռնարկության ղեկավարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը:

i

8.2. Այլ հիմնական միջոցների (այդ թվում նաև ձեռնարկությունում կայացած փակ աճուրդում չվաճառված սույն կարգի 8.1. կետում նշված միջոցների) վաճառքը իրականացվում է աճուրդային եղանակով, կազմակերպություններում կամ ապրանքա-ֆոնդային բորսայի միջոցով` պայմանագրի հիման վրա:

(8.2 կետը լրաց. 14.09.00 թիվ 345 հրաման)

i

9. Ձեռնարկության ղեկավարությունը կոլեկտիվի անդամներին նախօրոք իրազեկ է դարձնում ձեռնարկության հիմնական միջոցների սպասվելիք աճուրդային վաճառքի մասին, տեսանելի վայրերում հայտարարություններ փակցնելով, նշելով հիմնական միջոցները բնութագրող տվյալները, աճուրդի անցկացման հասցեն, օրը և ժամը:

(9-րդ կետի 2-րդ պարբերութ. ուժը կորցրել է 14.09.00 թիվ 345 հրաման)

i

10. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին տրվում է այդ ձեռնարկության կողմից վաճառքի ներկայացված գույքը (հիմնական միջոցները) գնելու նախապատվություն մյուս գնորդների նկատմամբ, որը կանոնակարգվում է կազմակերպության և ապրանքա-ֆոնդային բորսայի միջև կնքվող պայմանագրով:

(10-րդ կետը փոփ. 14.09.00 թիվ 345 հրաման)

11. Ապրանքա-ֆոնդային բորսայի կողմից անցկացվող աճուրդները իրականացվում են գործող օրենսդրության, կնքված պայմանագրերի և բորսայի կանոնադրության պահանջներին համապատասխան:

i

12. Հիմնական միջոցների աճուրդային վաճառքի մեկնարկային գների որոշման և վաճառքից գոյացած գումարների նպատակային օգտագործման համար անձնական պատասխանատվություն են կրում ձեռնարկության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:

(12-րդ կետը փոփ. 14.09.00 թիվ 345 հրաման)

i

13. Օտարվող շենքերի և շինությունների մեկնարկային գները որոշվում են անկախ գնահատողի կողմից:

(13-րդ կետը խմբ. 14.09.00 թիվ 345 հրաման)

14. Պետական բաժնեմասով գնորդ ընկերության առկայության դեպքում հանձնաժողովը կարող է թույլատրել ուղղակի վաճառք:

(14-րդ կետը խմբ. 14.09.00 թիվ 345 հրաման)

15. Հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը.

ա) նախարարության համակարգի ձեռնարկությունների հիմնական միջոցները միմյանց են հանձնվում հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց, նրանց մնացորդային արժեքով.

բ) նախարարության համակարգի ձեռնարկություններից մինչև 3 մլն. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցները հաշվեկշռից հաշվեկշիռ, անհատույց հանձնումն այլ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների ձեռնարկություններին, բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ 3 մլն. դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

գ) ձեռնարկությունների հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումը ոչ պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

i

16. Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշման հիման վրա և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 1997թ. փետրվարի 7-ին հաստատված կարգին համաձայն` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության թույլտվությամբ:

(16-րդ կետը խմբ. 14.09.00 թիվ 345 հրաման)

17. Ձեռնարկությունները նախարարություն են ներկայացնում լուծարվող, դուրս գրման ենթակա հիմնական միջոցների ցուցակը` ձև ՀՄ-4 ակտերով (վթարի, շահագործման պայմանների խախտման դեպքում ակտին կցվում են նաև այդ դեպքերի առաջացման պատճառները և ներկայացվում են մեղավոր անձանց, եթե այդպիսիք կան, նկատմամբ կիրառված միջոցները), սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի հետ` ապրանքաֆոնդային բորսայի միջոցով վաճառելու կամ հաշվեկշռից հաշվեկշիռ այլ ձեռնարկություններին հանձնելու նպատակով: Եթե վերոհիշյալ միջոցառումները չեն իրականացվում` ձեռնարկությանը իրավունք է վերապահում նրանց դուրսգրումը հաշվեկշռից:

18. Ձեռնարկությունները վերահսկում են դուրս գրվող հիմնական միջոցների լուծարման, պիտանի ագրեգատների, համակարգերի, դետալների, գունավոր և թանկարժեք մետաղների առանձնացման ընթացքը, որոշում են քանակը և կշիռը և հսկում դրանց համապատասխան պահեստ հանձնումը:

Թանկարժեք մետաղներ պարունակող դետալները և հանգույցները գնահատվում և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21»  11  1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05970059

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
04.11.1997
N 217
Հրաման