121.0011.070906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12106274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 օգոստոսի 2006 թվականի N 11-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 19-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերությամբ`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
նախարարի
2006թ. օգոստոսի 29-ի
N 11-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգին համապատասխան:
i
2. Հարցաշարերը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմը:
(2-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն հրաման)
3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը պարունակում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներ, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրություններ:
i
4. Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար հարցաշարերն ընդգրկում են`
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` առնվազն 120 հարց (խնդիր).
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` առնվազն 90 հարց (խնդիր).
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` առնվազն 60 հարց (խնդիր):
(4-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն հրաման)
5. Հարցաշարերի հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`
i
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.
բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.
գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 70 տոկոս:
(5-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն հրաման)
i
6. Մրցույթը կամ ատեստավորումն անցկացվելուց առնվազն մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց միանաշանակ ճիշտ պատասխաններով հրապարակվում են (դրանք կարող են փակցվել քաղաքապետարանում (գյուղապետարանում)` տեսանելի տեղում):
(6-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 21.07.09 թիվ 11-Ն, 22.05.12 թիվ 05-Ն հրամաններ)
7. Հարցաշարերից հարցերի (խնդիրների) ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով:
i
8. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:
(8-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն, 21.07.09 թիվ 11-Ն, 22.05.12 թիվ 05-Ն հրամաններ)
9. Համակարգչում առանձին զետեղվում են նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
10. Համակարգչային ծրագրի միջոցով թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:
11. Թեստերում ընդգրկվում են հետևյալ չափաբաժիններով հարցեր (խնդիրներ)`
i
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` 40 հարց (խնդիր).
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` 30 հարց (խնդիր).
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (ատեստավորման) դեպքում` 20 հարց (խնդիր):
Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ):
(11-րդ կետը փոփ. 12.12.08 թիվ 05-Ն հրաման)
12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և անմիջապես զետեղվում կնքված արկղի մեջ:
13. Հանձնաժողովը թեստերը կազմում է մինչև թեստավորման փուլն սկսելը:
14. Յուրաքանչյուր մրցույթի կամ ատեստավորման դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ:
15. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ համայնքային ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով: