102.0172.231006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
12 սեպտեմբերի 2006 թ. N 06-390-Ն 12 սեպտեմբերի 2006 թ. N 172-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով կատարողական վարույթներով պարտապանի գույքի և գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը (կցվում է):
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգի վարչության պետ Գ. Նաջարյանին.
- մեկշաբաթյա ժամկետում ապահովել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտապանների անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը և տեխնիկական միջոցները:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգի վարչության պետ Գ. Նաջարյանի և ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ս. Աբրահամյանի վրա:
Հաստատված է Հաստատված է
ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական ՀՀ արդարադատության նախարարի
կոմիտեի նախագահի
2006 թ. սեպտեմբերի 12-ի 2006 թ. սեպտեմբերի 12-ի
թիվ 06-390-Ն հրամանով թիվ 172-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ` ԴԱՀԿ ծառայություն) կատարողական վարույթներով պարտապանի գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն տրամադրելու կարգը:
2. Կատարողական վարույթներով պարտապանի գույքի հետախուզման նպատակով տեղեկատվություն ստանալու համար ԴԱՀԿ ծառայությունը էլեկտրոնային եղանակով հարցում է կատարում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն:
3. ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեն ԴԱՀԿ ծառայությունից էլեկտրոնային եղանակով հարցումը ստանալուց հետո կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա յոթ աշխատանքային օրվա ընթացքում կազմում և ԴԱՀԿ ծառայությանը էլեկտրոնային եղանակով ուղարկում է հարցման պատասխանը (հարցման ձևը կցվում է):
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հարցումը և պատասխանը կազմվում են էլեկտրոնային եղանակով` «Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով (ֆորմատով) և ուղարկվում են [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:
5. ԴԱՀԿ ծառայությունը ապահովում է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեից պարտապանի գույքի նկատմամբ ստացված տեղեկատվության ըստ պատկանելության օգտագործումը և բացառում է տեղեկատվության ոչ նպատակային տարածումը:
ՀԱՐՑՈՒՄ N _________________/ամիս, ամսաթիվ, տարի/
ՀՀ ԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ղեկավարվելով «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով`
խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն ներքոհիշյալ
.____________________________________________________________________.
|N|Կատ. |Պարտապանի անուն, ազգանուն, | |
| |վարույթի|հայրանուն, իրավաբանական անձի | Փաստաթուղթ |
| |համարը |անվանումը | |
| | |_______________________________|_________________________|
| | |Ազգանուն,|Անուն|Հայրա-|Իրավաբա-|Անձնագրի N,|Սոց. քարտի N,|
| | |իրավաբա- | |նուն |նական |ծննդյան օր,|Իրավաբան.անձի|
| | |նական | | |անձի |ամիս, | ՀՎՀՀ |
| | |անձի | | |կազմա- |տարեթիվ | |
| | |անվանում | | |կերպական| | |
| | | | | |իրավական| | |
| | | | | |ձևը | | |
|_|________|_________|_____|______|________|___________|_____________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_|________|_________|_____|______|________|___________|_____________|
|1| | | | | | | |
|_|________|_________|_____|______|________|___________|_____________|
|2| | | | | | | |
|_|________|_________|_____|______|________|___________|_____________|
|3| | | | | | | |
|_|________|_________|_____|______|________|___________|_____________|
|4| | | | | | | |
.____________________________________________________________________.
.________________________________________________________________________.
|N| ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ |
| |______________________________________________________________________|
| |ՄԱՐԶ|ՀԱՄԱՅՆՔ|Անվանում`|Փողոցի|Փողոցի|Նրբանցքի|Նրբանցք|Շենքի/|Բնակարանի|
| | | |փողոցի, | N |տիպ |կամ |կամ |տան N | N |
| | | |հրապարակի| | |փակուղու|փակուղի| | |
| | | |և այլն | | | N | | | |
|_|____|_______|_________|______|______|________|_______|______|_________|
| | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
|_|____|_______|_________|______|______|________|_______|______|_________|
|1| | | | | | | | | |
|_|____|_______|_________|______|______|________|_______|______|_________|
|2| | | | | | | | | |
|_|____|_______|_________|______|______|________|_______|______|_________|
|3| | | | | | | | | |
|_|____|_______|_________|______|______|________|_______|______|_________|
|4| | | | | | | | | |
.________________________________________________________________________.
Ֆիզիկական /կամ/ իրավաբանական անձանց անվամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության, համասեփականության կամ բաժնային սեփականության իրավունքով անշարժ գույքի /գույքային իրավունքի/ գրանցված լինելու մասին և առկայության դեպքում ձեռնպահ մնալ գործարքներ կատարելուց մինչև որոշում ստանալը:
Միաժամանակ խնդրում եմ հայտնել` վերջին վեց ամսվա ընթացքում նշված պարտապանի անվամբ գրանցված գույքի սեփականության իրավունքի /սեփականատիրոջ/ փոփոխության մասին /օտարում, նվիրատվություն, ժառանգություն, գրավ/:
Բաժնի պետ ______________
13-րդ սյունակը լրացվում է 14-րդ սյունակը լրացվում է ՆՐԲ. կամ ՓԱԿ.
հետևյալ դասակարգչից` Պողոտա - ՊՈՂ. Թաղամաս - ԹՄ. Նրբանցք - ՆՐԲ. Զանգված - ԶՎԾ. Փակուղի - ՓԱԿ. Հատված - ՀՏԾ. Հրապարակ - ՀՐ. Միկրոշրջան - ՄԿՇ. Զբոսայգի - ԶԲ. Խճուղի - ԽՃ. Կայարան - ԿՅՆ. Անցուղի - ԱՆՑ.
Այգի - ԱԳ.
ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ N ____________________ /ամիս, ամսաթիվ, տարի/