Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ...

 

 

050.0519.061006

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         10           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006319

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2006 թվականի թիվ 519-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿԱՊՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրամադրված հատուկ կապուղու շահագործման և էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 519-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԿԱՊՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ` Կենտրոնական բանկ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (այսուհետ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) հատուկ կապուղի տրամադրելու նպատակով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը պատկանող մեկ կետ Կենտրոնական բանկը միացնում է իրեն պատկանող Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցին և ապահովում է ցանցի սպասարկումը:

2. Կենտրոնական բանկի և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջև կնքվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ներդրման և հետագա սպասարկման մասին» պայմանագիր, որով կարգավորվում են նաև Կենտրոնական բանկի և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության փոխհարաբերությունները` կապված ցանցի միացման և սպասարկման հետ:

3. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ծառայություններից օգտվում է իր մոտ տեղադրված աբոնենտական կայանի միջոցով:

4. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հատուկ կապուղու շահագործումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ներդրման և հետագա սպասարկման մասին» պայմանագրի դրույթների համաձայն:

5. Հաշվի առնելով Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի և էլեկտրոնային փոստի միջոցով իրականացվող փաստաթղթաշրջանառության կարևորությունը` Կենտրոնական բանկը իրավական ակտերի (որոշումների) միջոցով կարող է ընդունել ցանցի և էլեկտրոնային փոստի անվտանգության ու շահագործման արարողակարգերի վերաբերյալ պարտադիր պահանջներ, որոնց ապահովումը պարտադիր է ցանցի բոլոր մասնակիցների համար, և դրանց ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում պետք է տեղեկացնի այդ մասին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:

6. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պետք է Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի հետ աշխատելու թույլտվություն տրամադրի միայն Կենտրոնական բանկի կողմից համապատասխան ուսուցում անցած անձանց:

7. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի անվտանգության պատասխանատու աշխատակից, որը պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված նույնականացուցիչ (Այ-Դի) ֆայլի համար, ապահովում է Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի անվտանգ և անխափան շահագործումը:

8. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից նույնականացուցիչ ֆայլերը, դրանց կրկնօրինակները և այդ ֆայլերի գաղտնաբառերի արժեքները պետք է պահվեն ապահով տեղում` չհրկիզվող պահարանում:

9. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցին միացված աբոնենտական կայանը պետք է ունենա առնվազն ցանցի երկու ադմինիստրատոր` տարբեր դեպքերում (արձակուրդ, գործուղում, աշխատանքից ազատում) նրանց փոխարինելիությունը ապահովելու համար:

10. Երկարատև բացակայության դեպքում (գործուղում, արձակուրդ, հիվանդություն) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աբոնենտական կայանի օգտագործողների նույնականացուցիչ ֆայլերը անհապաղ պետք է կասեցվեն, իսկ օգտագործողի աշխատանքից ազատվելու դեպքում այդ օգտագործողի նույնականացուցիչ ֆայլը պետք է անմիջապես հեռացվի աբոնենտական կայանից (կամ վերանվանվի), և նրա փոստարկղը նախապես արխիվացվելով պետք է ոչնչացվի:

11. Նույնականացուցիչ ֆայլը, ադմինիստրատորների և օգտագործողների գաղտնաբառերը պարտադիր պետք է պարբերաբար փոփոխվեն`

* ադմինիստրատորների գաղտնաբառերը` առնվազն երկու ամիսը մեկ անգամ,

* օգտագործողների գաղտնաբառերը` առնվազն երեք ամիսը մեկ անգամ,

* էլեկտրոնային նոր բանալիների ստեղծում` առնվազն տարին մեկ անգամ:

12. Օգտագործողի նույնականացուցիչ ֆայլի գաղտնաբառը պարտադիր պետք է փոփոխվի նաև հետևյալ դեպքերում.

* նոր նույնականացուցիչի ստացում,

* համակարգչի վրա, որում տեղադրված էր նույնականացուցիչը, կատարվել են աշխատանքներ սպասարկող կազմակերպության կամ որևէ անձի կողմից,

* անվտանգության պատասխանատուի և համակարգի ադմինիստրատորի ազատման կամ այլ աշխատանքի տեղափոխման դեպքում,

* նույնականացուցիչ ֆայլը այլ անձի մոտ լինելու կասկածի դեպքում:

13. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի խափանման դեպքերում պետք է ունենա ներքին օգտագործման համար սահմանված «Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան», որը պետք է հաստատվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի կողմից:

14. Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանը պետք է տեղադրվի հատուկ պաշտպանված սենյակում, ուր աշխատակիցների մուտքը սահմանափակ է:

15. Օգտագործողի մուտքը Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանի համակարգիչ պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով (Սետապ փասվորդ) իսկ էկրանը երկարատև չաշխատելու դեպքում` անցնի հետագայում գաղտնաբառի միջոցով գործարկվող ավտոմատ անջատման ռեժիմ (Սկրին սերվեր վիթ փասվորդ):

16. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանի սարքավորումները պարտադիր պետք է ունենան անխափան սնուցման սարք:

17. Պատահական սխալներից կամ չարամիտ գործողություններից խուսափելու համար Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի և ծրագրային ապահովման կանխարգելիչ սպասարկման աշխատանքները պետք է կատարվեն համակարգի աշխատանքային ժամերից դուրս: Վթարների վերացման և կանխարգելիչ սպասարկման աշխատանքներն իրականացնող անձի (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Կենտրոնական բանկի կամ սպասարկող կազմակերպության աշխատակցի) գործողությունները պետք է վերահսկվեն Սի-Բի-Էյ-Նեթ միջբանկային համակարգչային ցանցի ադմինիստրատորի կամ անվտանգության պատասխանատուի կողմից:

18. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է աբոնենտական աշխատակայանում կասեցնել գործողությունների համապատասխան «Լօգ» ֆայլում նույնականացուցիչ ֆայլերի, գաղտնաբառերի, տվյալների բազաների և էլեկտրոնային բանալիների հետ կատարված ցանկացած գործողության ավտոմատ գրանցման ռեժիմները:

19. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է իր աբոնենտական աշխատակայանից առանց արխիվացման հեռացնել կամ ոչնչացնել բոլոր տիպի «Լօգ» ֆայլերը, փոստային արկղերը, տվյալների բազաները:

20. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ցանցի չարտոնված օգտագործման կամ նման սպառնալիքի ծագման դեպքում այդ մասին անմիջապես տեղյակ է պահում Կենտրոնական բանկին:

21. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանում օգտագործել ծրագրային միջոցներ, որոնք թույլատրված չեն Կենտրոնական բանկի կողմից:

22. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը արգելվում է Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի աբոնենտական կայանին միացնել որևէ սարք կամ կապուղի (հատկացված կամ կոմուտացված), որը թույլատրված չէ Կենտրոնական բանկի կողմից:

23. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունների արդյունքում ցանցի բնականոն աշխատանքին սպառնացող որևէ վտանգի դեպքում Կենտրոնական բանկը իրավունք ունի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրամադրված հատուկ կապուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել` մինչև խնդրի լուծումը:

24. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կապուղու միջոցով ուղարկած ցանկացած հաղորդագրության կրկնօրինակը (անկախ պարունակվող որոշման բովանդակությունից) ուղարկում է նաև Կենտրոնական բանկին:

25. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը իր բոլոր հաղորդագրությունները պետք է ուղարկի և ստանա դրանց պատասխանները միայն իր «Հարկադիր/Սի-Բի-Էյ-Նեթ» հասցեի միջոցով, որը ցանցում օգտագործվում է անգլերեն տառերով:

26. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը էլեկտրոնային փոստի շահագործումն իրականացնում է սույն կանոնների 2-րդ կետում նշված պայմանագրին կից Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ձեռնարկի համաձայն:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.08.2006
N 519-Ն
Որոշում