Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ...

 

 

041.0614.301297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 614

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հարկային ապառքների կրճատման նպատակով.

1. Ստեղծել հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների համակարգման խորհուրդ և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հաստատել հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ հարկային խոշոր ապառքներ ունեցող հարկ վճարողների ապառքների մարման մեխանիզմների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվության սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

i

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին բանկային օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագրքում սահմանել պատասխանատվություն բանկերի կողմից վճարումների կատարման օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտման համար` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված եռամսյակային տեղեկությունների հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 19.02.98 թիվ 113 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թ.

դեկտեմբերի 30-ի թիվ 614

որոշմամբ

 

i

ԿԱԶՄ

i

հարկային ապառքների մարմանն ուղղված միջոցառումների

համակարգման խորհրդի

 

    Վ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

    Վ. Շիրխանյան       - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների

                         գործունեությունը համակարգող նախարար

    Լ. Պետրոսյան       - ՀՀ օպերատիվ հարցերի նախարար

    Ա. Դարբինյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

    Լ. Բարխուդարյան    - ՀՀ ֆինանսների նախարար

Դ. Հարությունյան   - ՀՀ արդարադատության նախարար

    Հ. Գևորգյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Դ. Զադոյան         - ՀՀ էներգետիկայի նախարար

    Ե. Զախարյան        - ՀՀ տրանսպորտի նախարար

    Ռ. Տոնոյան         - ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության նախարար

    Հ. Հովհաննիսյան    - ՀՀ քաղաքաշինության նախարար

    Գ. Շահբազյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Պ. Ղալթախչյան      - ՀՀ սեփականաշնորհման նախարար

    Ս. Այվազյան        - ՀՀ պետական եկամուտների նախարար

    Զ. Սարգսյան        - ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի

                         նախագահ

    Տ. Սարգսյան        - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

    Գ. Արզումանյան     - խորհրդի քարտուղար

 

(կազմը լրաց. 19.02.98 թիվ 113, խմբ. 07.05.98 թիվ 228, 18.12.98 թիվ 737, 21.06.99 թիվ 373, 01.07.99 թիվ 393 որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թ.

դեկտեմբերի 30-ի թիվ

614 որոշմամբ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

.__________________________________________________________________________.

|      Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ              |  Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն Ա Տ ՈՒ |  ԺԱՄԿԵՏ |

|______________________________________|_________________________|_________|

|1. Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ.|ՀՀ արդյունաբերության և   |պարբերա- |

|հուլիսի 25-ի թ.34 արձանագրության 2-րդ |առևտրի  նախարարություն   | բար,    |

|կետի բ/ենթակետի ՀՀ ֆինանսների         |ՀՀ գյուղատնտեսության     |մինչև    |

|նախարարության, ՀՀ էկոնոմիկային        |նախարարություն           |յուրաքանչ|

|նախարարության և  ՀՀ վիճակագրության,   |ՀՀ էներգետիկայի          |յուր եռամ|

|պետական ռեգիստրի և  վերլուծության     |նախարարություն           |սյակին   |

|վարչության կողմից հաստատված և  ՀՀ     |ՀՀ կապի նախարարություն   |(ամսական)|

|արդարադատության նախարարությունում     |ՀՀ տրանսպորտի            |հաջորդող |

|պետական գրանցում ստացած «ՀՀ          |նախարարություն           |ամսվա    |

|նախարարությունների (վարչությունների,  |ՀՀ քաղաքաշինության       |քսաներորդ|

|գերատեսչությունների) կողմից իրենց     |նախարարություն           |   օրը   |

|ենթակայության տակ գտնվող              |                         |         |

|ձեռնարկություններում ապառքների        |                         |         |

|առաջացման պատճառների և  դրանց աճի     |                         |         |

|կանխարգելման միջոցառումների           |                         |         |

|ուսումնասիրության վերլուծության       |                         |         |

|մեթոդական ցուցումներին» համապատասխան |                         |         |

|ուսումնասիրությունների պարբերաբար     |                         |         |

|անցկացում և  արդյունքների մասին       |                         |         |

|տեղեկանքների ներկայացում              |                         |         |

|______________________________________|_________________________|_________|

|2. Խոշոր(20 մլն դրամից ավելի գումարով)|ՀՀ արդյունաբերության և   |01.02.98.|

|ապառքատեր այն ձեռնարկությունների      |առևտրի  նախարարություն   |         |

|ֆինանսական առողջացման ծրագրերի մշակում|ՀՀ գյուղատնտեսության     |         |

|և  ներկայացում Հայաստանի              |նախարարություն           |         |

|Հանրապետության կառավարություն, որոնց  |ՀՀ էներգետիկայի          |         |

|ապառքները գերազանցում են հաշվարկված   |նախարարություն           |         |

|հարկերի 20 տոկոսը:                    |ՀՀ կապի նախարարություն   |         |

|                                      |ՀՀ տրանսպորտի            |         |

|                                      |նախարարություն           |         |

|                                      |ՀՀ քաղաքաշինության       |         |

|                                      |նախարարություն           |         |

|______________________________________|_________________________|_________|

|3. Պետական և  պետական մասնակցությամբ  |ՀՀ արդյունաբերության և   |01.02.98.|

|ձեռնարկությունների հարկային           |առևտրի  նախարարություն   |         |

|կարգապահության ուսումնասիրում և       |ՀՀ գյուղատնտեսության     |         |

|հարկային ապառքների աճ թույլ տված      |նախարարություն           |         |

|ձեռնարկությունների տնօրենների հետ     |ՀՀ էներգետիկայի          |         |

|կնքված կոնտրակտների լուծարում և  այդ  |նախարարություն           |         |

|ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման|ՀՀ կապի նախարարություն   |         |

|ընթացակարգերի հարուցման               |ՀՀ տրանսպորտի            |         |

|նպատակահարմարության վերաբերյալ        |նախարարություն           |         |

|առաջարկությունների ներկայացում        |ՀՀ քաղաքաշինության       |         |

|Հայաստանի Հանրապետության              |նախարարություն           |         |

|կառավարություն                        |ՀՀ հարկային տեսչություն  |         |

|______________________________________|_________________________|_________|

|4. Հողի հարկի և  գույքահարկի գանձման  |ՀՀ մարզպետներ            |01.02.98.|

|աշխատանքներին օժանդակում և  դրանց     |Երևանի  քաղաքապետ        |         |

|կազմակերպման կատարելագործման ուղիների |                         |         |

|վերաբերյալ առաջարկությունների         |                         |         |

|ներկայացում Հայաստանի Հանրապետության  |                         |         |

|կառավարություն                        |                         |         |

|______________________________________|_________________________|_________|

|5. Քաղաքացիների հարկային ապառքների    |ՀՀ արդարադատության       |01.02.98.|

|բռնագանձումը նրանց գույքի վրա         |նախարարություն           |         |

|տարածելու վերաբերյալ                  |ՀՀ ֆինանսների և          |         |

|առաջարկությունների մշակում և          |էկոնոմիկայի              |         |

|ներկայացում Հայաստանի Հանրապետության  |նախարարություն           |         |

|կառավարություն                        |ՀՀ հարկային տեսչություն  |         |

|______________________________________|_________________________|_________|

|6. Կանխիկ դրամաշրջանառության          |ՀՀ ֆինանսների և          |01.02.98.|

|կարգավորման վերաբերյալ                |էկոնոմիկայի              |         |

|առաջարկությունների մշակում և          |նախարարություն           |         |

|ներկայացում Հայաստանի Հանրապետության  |ՀՀ արդարադատության       |         |

|կառավարություն                        |նախարարություն           |         |

|                                      |ՀՀ կենտրոնական բանկի հետ |         |

|                                      |համատեղ                  |         |

|______________________________________|_________________________|_________|

|7. Բյուջետային ֆինանսավորման          |ՀՀ ֆինանսների և          |01.02.98.|

|մեխանիզմների կատարելագործում` դրանց   |էկոնոմիկայի              |         |

|ուշացումները բացառելու առումով, և  այդ|նախարարություն           |         |

|նպատակով «Պետական գնումների մասին»  |ՀՀ արդարադատության       |         |

|Հայաստանի Հանրապետության օրենքի       |նախարարություն           |         |

|մշակում և  ներկայացում Հայաստանի      |                         |         |

|Հանրապետության կառավարություն         |                         |         |

|______________________________________|_________________________|_________|

|8. Սեփականաշնորհվող ձեռնարկությունների|ՀՀ ֆինանսների և          |01.02.98.|

|հարկային ապառքների մարման             |էկոնոմիկայի              |         |

|առանձնահատուկ մեխանիզմների մշակում և  |նախարարություն           |         |

|ներկայացում Հայաստանի Հանրապետության  |ՀՀ սեփականաշնորհման      |         |

|կառավարություն                        |նախարարություն           |         |

|                                      |ՀՀ հարկային տեսչություն  |         |

|______________________________________|_________________________|_________|

|9. Հարկատուների գույքի բռնագանձման    |ՀՀ ֆինանսների և          |01.02.98.|

|կարգը սահմանող Հայաստանի              |էկոնոմիկայի              |         |

|Հանրապետության կառավարության որոշման  |նախարարություն           |         |

|նախագծի մշակում և  ներկայացում        |ՀՀ արդարադատության       |         |

|Հայաստանի Հանրապետության              |նախարարություն           |         |

|կառավարություն                        |ՀՀ հարկային տեսչություն  |         |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.12.1997
N 614
Որոշում