Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵ ...

 

08.06.2009 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին

 

i

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Սույն օրենքը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի համաձայն կարգավորում է համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու դեպքերը, ինչպես նաև փոխհատուցվող գումարների հաշվարկման և համայնքներին դրանց տրամադրման կարգը:

 

Հոդված 2. Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների փոխհատուցումը պետության կողմից

 

1. Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները (այսուհետ` համայնքի բյուջեի կորուստներ) պետության կողմից փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

2. Համայնքի բյուջեի կորուստները ենթակա են փոխհատուցման, եթե դրանք առաջացել են սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով:

 

Հոդված 3. Փոխհատուցման ժամանակահատվածը

 

1. Համայնքի բյուջեի կորուստները, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերի, ենթակա են փոխհատուցման այդ կորուստներն առաջացնող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար (այսուհետ` փոխհատուցման ժամանակահատված), եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:

2. Եթե համայնքի բյուջեի կորուստներն առաջացնող օրենքի նորմի գործողության ժամկետը չի գերազանցում սույն հոդվածի առաջին մասում նշված փոխհատուցման ժամանակահատվածը` երեք տարին, ապա փոխհատուցման ժամանակահատվածն այդ օրենքի նորմի գործողության ժամկետն է:

3. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար սահմանված արտոնությունների գծով համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման ժամանակահատվածը այդ նույն օրենքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետն է:

 

Հոդված 4. Համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները

 

1. Համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները (այսուհետ` համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտներ):

2. Համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են բացառապես սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված պարտադիր վճարների գծով` դրանք առաջացնող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա և դրան հաջորդող երկու տարիների համար:

 

Հոդված 5. Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը

 

1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից փոխհատուցման ենթակա համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է որպես յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկային գումարների դրական տարբերություն (այսուհետ` փոխհատուցման ենթակա գումար):

2. Համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով (կցվում է) սահմանված բանաձևերի (այսուհետ` բանաձևեր) կիրառմամբ:

3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձևերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:

4. Համայնքների բյուջեներին պետության կողմից տվյալ տարում փոխհատուցման ենթակա գումարները` ըստ առանձին համայնքների, հաստատվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:

5. Սույն հոդվածի համաձայն` փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են տվյալ տարվան հաջորդող երկրորդ տարվա պետական բյուջեից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

(5-րդ հոդ. փոփ. 27.11.08 ՀՕ-214-Ն օրենք)

 

Հոդված 6. Փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկող մարմինը

 

Պետության կողմից փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկը և հատկացումը` ըստ համայնքների, իրականացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

Հոդված 7. Փոխհատուցման ենթակա գումարների հատկացումը

 

Տեղական ինքնակառավարման մարմիններին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են լիազոր մարմնի համապատասխան տեղական գանձապետական ստորաբաժանումներում` յուրաքանչյուր համայնքի բյուջեի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով:

 

Հոդված 8. Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները

 

1. Պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է` հաշվի առնելով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հետևյալ պարտադիր վճարների գծով`

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար վճարվող գույքահարկ.

բ) համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար վճարվող հողի հարկ.

գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար գանձվող պետական տուրք.

դ) նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրք.

ե) տեղական տուրքեր.

զ) տեղական վճարներ.

է) օրենքով սահմանված տեղական հարկեր:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկում են ըստ սույն օրենքի 9-13-րդ հոդվածների: Այդ հոդվածներով նախատեսված արտոնությունները չեն ներառում պարտադիր վճարների հաշվարկման և վճարման ժամկետների հետաձգման, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում սահմանված արտոնությունները:

 

Հոդված 9. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ հարկատեսակների

 

Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «է» կետերով սահմանված հարկատեսակների գծով համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով համապատասխան հարկի դրույքաչափերի, հարկվող օբյեկտի, հարկման բազայի փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, հարկի վերացման կամ նոր հարկատեսակի (սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված չլինելու դեպքում` նույն տեղում համապատասխան լրացում կատարելուց հետո) սահմանման դեպքերում:

 

Հոդված 10. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ պետական տուրքերի

 

Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «գ», «դ» կետերով սահմանված պետական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նշված պետական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է պետական տուրք), բազային տուրքի չափի փոփոխման, պետական տուրքի տվյալ տեսակի վերացման կամ պետական տուրքի` համայնքի բյուջեին ամրագրված լինելը դադարեցնելու, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, նոր պետական տուրք համայնքի բյուջեին ամրագրելու (սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում համապատասխան լրացում կատարելուց հետո) դեպքերում:

 

Հոդված 11. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի

 

Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է տեղական տուրք) փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, տեղական տուրքի որևէ տեսակի վերացման կամ նոր տեսակի սահմանման դեպքերում:

Օրենքով` միջակայքով սահմանված դրույքաչափերի փոփոխության դեպքում տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են, եթե տվյալ դրույքաչափի`

ա) վերին սահմանն օրենքով նվազեցվել է, և նոր վերին սահմանն ավելի փոքր է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.

բ) վերին սահմանն օրենքով մեծացվել է, և այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու նոր սահմանած դրույքաչափը գերազանցում է նախքան այդ օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված վերին սահմանը.

գ) ստորին սահմանը օրենքով մեծացվել է, և նոր ստորին սահմանն ավելի մեծ է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը:

Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման:

(11-րդ հոդ. փոփ. 27.11.08 ՀՕ-214-Ն օրենք)

 

Հոդված 12. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական վճարների

 

Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված տեղական վճարների գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական վճարների գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է տեղական վճար) փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, տեղական վճարի որևէ տեսակի վերացման կամ նոր տեսակի սահմանման դեպքերում:

 

Հոդված 13. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ այլ պարտադիր վճարների

 

Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասով չսահմանված, Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները հաշվարկվում են սույն օրենքում լրացուցիչ դրույթներ նախատեսելու դեպքում` այդ դրույթներին համապատասխանող բանաձևերի կիրառմամբ:

 

i
Հոդված 14. Փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման ելակետային տվյալները և դրանք հաշվառող մարմինները

 

1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է ելակետային տվյալների հիման վրա: Հաշվարկների արդյունքում փոխհատուցման ենթակա գումարը սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է հազար դրամներով` կլորացված տասնորդականի ճշտությամբ:

2. Ելակետային են համարվում այն տվյալները, որոնք օգտագործվում են սույն օրենքով սահմանված բանաձևերում` յուրաքանչյուր համայնքի համար: Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի սահմանում է ելակետային տվյալների ցանկը, դրանք հաշվարկելու կարգը, լիազոր մարմին այդ տվյալների ներկայացման ձևը, այն լրացնելու կարգը և դրանք բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում այդ տվյալները հաշվառող մարմիններին:

3. Ելակետային տվյալները հաշվառում են համապատասխան պարտադիր վճարը վճարողներին հաշվառող կամ պարտադիր վճարի գանձման համար պատասխանատու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակում: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալներ կարող են համարվել նաև այն տվյալները, որոնք սույն օրենքով սահմանված բանաձևերում կիրառվելու համար տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնապես ստանում են հարկատուներից և(կամ) պետական մարմիններից:

4. Սույն օրենքի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմնի կողմից սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկում ընդգրկված` իր կողմից հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

5. Հաշվառող մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը: Տեղական ինքնակառավարման մարմինն այդ փոփոխությունները կատարում է սույն օրենքով, իսկ պետական մարմինը` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ելակետային տվյալները դրանք հաշվառող մարմինները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարի` բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

7. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ելակետային տվյալները հավաքում են համապատասխան մարզպետարանները:

Տեղական ինքնակառավարման մարմիններից ելակետային տվյալների ստացման առավելագույն ժամկետը մարզպետարաններում սահմանվում է բյուջետային օրենսդրությամբ:

Հարկատուներից և(կամ) պետական մարմիններից պաշտոնապես ստացած ելակետային տվյալները տեղական ինքնակառավարման մարմինները մարզպետարանին են տրամադրում այդ հարկատուներից և(կամ) պետական մարմիններից ստացված գրությունների պատճենների հետ:

Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկին, դրանց հաշվարկման կարգին, ներկայացման ձևին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին: Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո` երեք օրվա ընթացքում, մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված բոլոր ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետից հետո տեղական ինքնակառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալները մարզպետարանում ստանալու դեպքում վերջինս եռօրյա ժամկետում վերադարձնում է դրանք համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին` նշելով վերադարձման հիմքը: Այս դեպքում տվյալ համայնքի նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի նորմը:

8. Մարզպետարանները տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալները լիազոր մարմին են ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով:

(14-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-18-Ն օրենք)

 

i
Հոդված 15. Ելակետային տվյալների ճշգրտումը

 

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Ճշգրտված ելակետային տվյալները լիազոր մարմնին են տրամադրվում սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով:

2. Յուրաքանչյուր տարի բյուջետային օրենսդրությամբ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններից ճշգրտված ելակետային տվյալները մարզպետարաններում, ինչպես նաև լիազոր մարմնում ստացման առավելագույն ժամկետները:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի ճշգրտած ելակետային տվյալները մարզպետարանում ստացման համար բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո ստանալու դեպքում մարզպետարանը եռօրյա ժամկետում վերադարձնում է դրանք համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին` նշելով վերադարձման հիմքը:

Եթե որևէ տեղական ինքնակառավարման մարմնի ճշգրտած ելակետային տվյալները տրամադրվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգի խախտումով, և մարզպետարանի կողմից դրա մասին տեղեկացվելուց հետո այդ տեղական ինքնակառավարման մարմինը չի վերացրել խախտումը մինչև սույն հոդվածի երկրորդ մասով մարզպետարաններում ստացման համար սահմանված ժամկետի ավարտը, ապա այդ ժամկետը լրանալուց հետո` երեք օրվա ընթացքում, մարզպետարանը ճշգրտման նպատակով այդ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

4. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով մարզպետարանում ստացման համար սահմանված ժամկետում տրամադրված ճշգրտված ելակետային տվյալները լիազոր մարմնում ստացման համար բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո ստացվելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված նորմերը, եթե այդ ճշգրտումների հիման վրա խելամիտ ժամկետներում հնարավոր չէ կատարել վերահաշվարկ և(կամ) վերջինիս արդյունքները ներառել առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:

 

Հոդված 16. Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փոխհատուցման ժամանակահատվածի տվյալ տարվա ելակետային տվյալները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, լիազոր մարմնի սահմանած ցանկով, ձևով և սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով չտրամադրելու դեպքում այդ տարվա համայնքի բյուջեի կրած կորուստները չեն փոխհատուցվում:

2. Ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների կամ սխալ կատարված հաշվարկների ճշգրտման արդյունքում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի համաձայն` համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարի դիմաց`

ա) ավելի վճարված գումարները ենթակա են համայնքի բյուջեից վերադարձման պետական բյուջե` այդ մասին լիազոր մարմնի կողմից համայնքի ղեկավարին տեղեկացնելուց հետո` 18 ամսվա ընթացքում.

բ) պակաս վճարված կամ չվճարված գումարները ենթակա են հատկացման համայնքի բյուջեին, եթե փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը կատարվել է պետական կառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալների կամ լիազոր մարմնի կատարած հաշվարկների ճշգրտման հետևանքով: Նշված գումարները պետական բյուջեից համայնքին հատկացվում են ոչ ուշ, քան վերահաշվարկ կատարելու համար հիմք հանդիսացող փաստը հայտնաբերելու տարվան հաջորդող բյուջետային տարվա ընթացքում:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են, կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո:

(16-րդ հոդ. փոփ. 27.11.08 ՀՕ-214-Ն օրենք)

 

Հոդված 17. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի համաձայն` համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկումը և հատկացումը սկսվում է, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված, 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող` համայնքների 2005 թվականի բյուջեների եկամուտները նվազեցնող և(կամ) ավելացնող Հայաստանի Հանրապետության օրենքները:

2. Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների` մինչև 2005 թվականի հունվարի 1-ը առաջացած կորուստները համարվում են ամբողջապես փոխհատուցված պետության կողմից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-254-Ն

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Համայնքի բյուջեի եկամուտները

նվազեցնող` Հայաստանի Հանրապետության

օրենքների կիրարկման արդյունքում

համայնքի բյուջեի եկամուտների

կորուստները պետության կողմից

փոխհատուցելու կարգի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն հավելվածի իմաստով`

ա) բազային տարի է համարվում սույն օրենքով նախատեսված դեպքերում համայնքի բյուջեի կորուստներ կամ լրացուցիչ եկամուտներ առաջացնող` Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարին, բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետում նշված դեպքի.

բ) հարկի հաշվարկային գումար է համարվում այդ հարկատեսակի մասին օրենքով սահմանված կարգով տվյալ տարվա համար հաշվարկված հարկի գումարը:

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով գույքահարկի հարկման բազայի փոփոխության` համայնքի բյուջեի վրա ունեցած ազդեցության հաշվարկը

 

1.1. Հարկման բազայի փոփոխության (ներառյալ` այն դեպքը, երբ հարկման բազայի փոփոխությունն ուղեկցվել է դրույքաչափի փոփոխությամբ) ազդեցության հաշվարկը կազմակերպությունների մասով

ա) եթե փոխհատուցման n-րդ տարում հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների համար տվյալ համայնքում գույքահարկ վճարող կազմակերպությունների քանակը 50 և ավելի է, ապա գույքահարկի հարկման բազայի (ներառյալ` դրույքաչափի) փոփոխության արդյունքում փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեի փոխհատուցման գումարները հաշվարկելիս համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները որոշվում են հետևյալ բանաձևերով`

 

1.

Կn=(ՀՄ00-ՀՄnn) x Քn

կիրառվում է համայնքի բյուջեի կորուստների
հաշվարկներում

2.

Եn=(ՀՄnn- ՀՄ00) x Քn

կիրառվում է համայնքի բյուջեի լրացուցիչ
եկամուտների հաշվարկներում

 

որտեղ`

Կn-ն` փոխհատուցման n-րդ տարում համայնքի բյուջեի կրած կորուստն է,

Եn-ն` փոխհատուցման n-րդ տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտն է,

Ք0-ն` հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող կազմակերպությունների քանակն է օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելու տարում,

ՀՄ0-ն` կազմակերպություններին պատկանող` հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների բազային տարվա գույքահարկի հաշվարկային գումարն է` նվազեցված Հայաստանի Հանրապետության օրենքներով և ավագանու տված արտոնությունների հանրագումարով,

n-ն` փոխհատուցման n-րդ տարին է` n = 1, 2, 3,

Քn-ն` հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող կազմակերպությունների քանակն է փոխհատուցման n-րդ տարում,

ՀՄn-ն` կազմակերպություններին պատկանող` հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների փոխհատուցման n-րդ տարվա գույքահարկի հաշվարկային գումարն է` նվազեցված Հայաստանի Հանրապետության օրենքներով և ավագանու տված արտոնությունների հանրագումարով.

բ) եթե փոխհատուցման n-րդ տարում հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների համար տվյալ համայնքում գույքահարկ վճարող կազմակերպությունների քանակը 50-ից քիչ է, ապա գույքահարկի հարկման բազայի (ներառյալ` դրույքաչափի) փոփոխության արդյունքում փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեի փոխհատուցման գումարները հաշվարկելիս համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով`

 

3.

Կn=(ՀՄ-ՀՄn)

կիրառվում է համայնքի բյուջեի կորուստների
հաշվարկներում

4.

Եn=(ՀՄn-ՀՄ)

կիրառվում է համայնքի բյուջեի լրացուցիչ
եկամուտների հաշվարկներում

 

որտեղ`

ՀՄ-ն` կազմակերպություններին պատկանող` հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների փոխհատուցման n-րդ տարվա գույքահարկի հաշվարկային գումարն է` հաշվարկված բազային տարում գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` նվազեցված Հայաստանի Հանրապետության օրենքներով և ավագանու տված արտոնությունների հանրագումարով,

Կn-ն` փոխհատուցման n-րդ տարում համայնքի բյուջեի կորուստն է,

Եn-ն` փոխհատուցման n-րդ տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտն է,

ՀՄn-ն` կազմակերպություններին պատկանող` հարկման բազայի փոփոխություն կրած հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների` փոխհատուցման n-րդ տարվա գույքահարկի հաշվարկային գումարն է` նվազեցված Հայաստանի Հանրապետության օրենքներով և ավագանու տված արտոնությունների հանրագումարով:

Եթե համայնքը տրամադրել է սույն հավելվածի և 1-ին, 2-րդ, և 3-րդ, 4-րդ բանաձևերի ելակետային տվյալները, ապա կիրառվում են 3-րդ և 4-րդ բանաձևերը:

Եթե 3-րդ և 4-րդ բանաձևերում կիրառվող մեծությունների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալներն առկա չեն, ապա կիրառվում են 1-ին և 2-րդ բանաձևերը:

1.2. Հարկման բազայի փոփոխության (ներառյալ` այն դեպքը, երբ հարկման բազայի փոփոխությունն ուղեկցվել է դրույքաչափի փոփոխությամբ) ազդեցության հաշվարկը ֆիզիկական անձանց մասով

Հարկման բազայի փոփոխություն կրած` հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների կամ փոխադրամիջոցների համար ֆիզիկական անձանց կողմից վճարվող գույքահարկի հարկման բազայի և դրույքաչափի փոփոխության արդյունքում փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեի փոխհատուցման գումարները հաշվարկելիս համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները որոշվում են սույն հավելվածի 1.1-րդ կետի 3-րդ և 4-րդ բանաձևերով: Եթե 3-րդ և 4-րդ բանաձևերում կիրառվող մեծությունների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալներն առկա չեն, ապա կիրառվում են 1-ին և 2-րդ բանաձևերը:

Այդ բանաձևերում կիրառված մեծությունները ֆիզիկական անձանց համար մեկնաբանվում են կազմակերպությունների դեպքում սույն հավելվածի 1.1-րդ կետում տրված մեկնաբանության համանմանությամբ:

 

2. Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքի բյուջեին ամրագրված հարկերի գծով սահմանված արտոնությունների փոփոխման (ընդլայնման կամ կրճատման)` համայնքի բյուջեի վրա ունեցած ազդեցության հաշվարկը

 

Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքի բյուջեին ամրագրված հարկերի գծով սահմանված արտոնությունների փոփոխման դեպքում փոխհատուցման n-րդ տարում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված նոր արտոնության տվյալ տարում գործողության կամ գործող արտոնությունների կրճատման ժամանակահատվածի` տվյալ արտոնության գումարի չափով:

 

3. Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքի բյուջեին ամրագրված հարկերի գծով սահմանված հարկման օբյեկտի փոփոխության` համայնքի բյուջեի վրա ունեցած ազդեցության հաշվարկը

 

Հայաստանի Հանրապետության օրենքներով համայնքի բյուջեին ամրագրված հարկերի հարկման օբյեկտի փոփոխության դեպքում համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով`

 

5.

Կn=ՀՄ0

կիրառվում է համայնքի բյուջեի կորուստների
հաշվարկներում

6.

Եn=ՀՄn

կիրառվում է համայնքի բյուջեի լրացուցիչ
եկամուտների հաշվարկներում

 

որտեղ`

ՀՄ0-ն` օրենքով վերացված հարկվող օբյեկտի մասով բազային տարվա հաշվարկային գումարն է,

ՀՄn-ն` օրենքով ավելացված հարկվող օբյեկտի մասով փոխհատուցման n-րդ տարվա համար հաշվարկային գումարն է:

 

4. Հարկի վերացման դեպքում համայնքի բյուջեի կորուստների հաշվարկը

 

Հարկի վերացման դեպքում փոխհատուցման յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 5-րդ բանաձևի կիրառմամբ, որտեղ «ՀՄ0»-ն վերացած հարկի գծով բազային տարվա հաշվարկային գումարն է:

 

5. Նոր հարկի սահմանման դեպքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվարկը

 

Նոր հարկի սահմանման դեպքում փոխհատուցման n-րդ տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների գումարը հաշվարկվում է սույն հավելվածի 6-րդ բանաձևի կիրառմամբ, որտեղ «ՀՄn»-ն նոր սահմանած հարկի գծով փոխհատուցման n-րդ տարվա հաշվարկային գումարն է:

 

6. Պետական և տեղական տուրքերի, տեղական վճարների գծով փոխհատուցման գումարների հաշվարկման բանաձևերը

 

Սույն օրենքի 10-12-րդ հոդվածներով նախատեսված պետական և տեղական տուրքերի, տեղական վճարների (այսուհետ` վճար) օրենքով կատարված փոփոխությունների դեպքերում փոխհատուցման ենթակա ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեի փոխհատուցման գումարները հաշվարկելիս համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները նշված վճարների յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկվում են հետևյալ բանաձևերով`

 

  Բանաձևեր, որոնք կիրառվում են համայնքի բյուջեի կորուստների հաշվարկներում
7.   Կn=(Դ0n) x Գn վճարի տվյալ տեսակի դրույքաչափի նվազեցման դեպքում
8.

Կn=

ՓՄn

 x (ԲՏ0 -ԲՏn)

ԲՏn

բազային տուրքի նվազեցման դեպքում
9.   Կn= ՓՄ0 վճարի տվյալ տեսակի վերացման դեպքում
9.1. Կո= ՓՄ0 /Դ0 1 x
Դ02
տեղական տուրքի տվյալ տեսակի վերացման դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից
10.   Կn=(Գ0n) x Դ0 վճարի գանձման օբյեկտի նվազման,
արտոնությունների ընդլայնման դեպքերում
Բանաձևեր, որոնք կիրառվում են համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների
հաշվարկներում
11.   Եn=(Դn0) x Գn վճարի տվյալ տեսակի դրույքաչափի ավելացման դեպքում
12.
Եn= ՓՄn  x (ԲՏn-ԲՏo)
ԲՏn
բազային տուրքի ավելացման դեպքում
13.   Եn= ՓՄn նոր վճար սահմանելու դեպքում
13.1. Եո=ՓՄո/Դո1 x Դո2 նոր տեղական տուրք սահմանելու դեպքում, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը չի գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ տարբերվում է նույն օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից
14.   Եn= (Գn0) x Դ0 վճարի գանձման օբյեկտի ավելացման,
արտոնությունների կրճատման դեպքերում

 

որտեղ`

n-ն` փոխհատուցման n-րդ տարին է` n = 1, 2, 3,

Կn-ն` տվյալ վճարի գծով փոխհատուցման ժամանակահատվածի n-րդ տարում համայնքի բյուջեի կորուստների գումարն է,

Եn-ն` տվյալ վճարի գծով փոխհատուցման ժամանակահատվածի n-րդ տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների գումարն է,

Դn-ն` փոխհատուցման ժամանակահատվածի n-րդ տարում վճարի տվյալ տեսակի դրույքաչափն է: Տեղական տուրքի գծով հաշվարկներում սույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի դեպքում` տվյալ դրույքաչափի օրենքով սահմանված նոր վերին սահմանն է, «բ» կետում` դրույքաչափի վերին սահմանը փոփոխող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու սահմանած նոր դրույքաչափն է, իսկ «գ» կետի դեպքում` տվյալ դրույքաչափի օրենքով սահմանված նոր ստորին սահմանն է,

Դ0-ն` բազային տարում վճարի տվյալ տեսակի դրույքաչափն է: Տեղական տուրքի գծով հաշվարկներում սույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի դեպքում` դրույքաչափի վերին սահմանը փոփոխող օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ համայնքի ավագանու սահմանած դրույքաչափն է, «բ» կետում` մինչև դրույքաչափի վերին սահմանը փոփոխող օրենքն ուժի մեջ մտնելը դրույքաչափի` օրենքով սահմանված վերին սահմանն է, իսկ «գ» կետի դեպքում` մինչև դրույքաչափի վերին սահմանը փոփոխող օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափն է,

հաստատագրված դրույքաչափի դեպքում «Դn» և «Դ0» մեծությունները որպես վերին սահման դիտարկելիս համապատասխանաբար փոխհատուցման կամ բազային տարվա համար`

ա) օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառման, եթե տվյալ բանաձևում օգտագործվող համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի նկատմամբ ևս կիրառված չէ վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակիցը,

բ) նախորդ կետում չնշված մնացած դեպքերում օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափերն են` վերին սահմանի նկատմամբ օրենքով նախատեսված գործակցի կիրառմամբ:

Գn-ն` փոխհատուցման ժամանակահատվածի n-րդ տարում օրենքով փոփոխված վճարի տեսակի գծով մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների քանակն է` նվազեցված այն ծառայությունների կամ գործողությունների քանակով, որոնց համար օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինները սահմանել են արտոնություն,

Գ0-ն` բազային տարում օրենքով փոփոխված վճարի տեսակի գծով մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների քանակն է` նվազեցված այն ծառայությունների կամ գործողությունների քանակով, որոնց համար օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինները սահմանել են արտոնություն,

ԲՏ0-ն` բազային տարում գործող պետական տուրքի հաշվարկման համար կիրառվող բազային տուրքի գումարն է,

ԲՏn-ն` փոխհատուցման ժամանակահատվածի n-րդ տարում գործող պետական տուրքի հաշվարկման համար կիրառվող բազային տուրքի գումարն է,

ՓՄn-ն` փոխհատուցման ժամանակահատվածի n-րդ տարում վճարի տվյալ տեսակի գծով փաստացի մուտքերն են` նվազեցված օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արտոնություններ սահմանելու դեպքում համայնքի բյուջեից տվյալ վճարի գծով կատարված վճարումներով,

ՓՄ0-ն` բազային տարվա վճարի տվյալ տեսակի գծով փաստացի մուտքերն են` նվազեցված օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում ինքնակառավարման մարմինների կողմից արտոնություններ սահմանելու դեպքում համայնքի բյուջեից տվյալ վճարի գծով կատարված վճարումներով,

Դ01-ն և Դn1-ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային և փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն են, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված համապատասխան միջակայքում կամ հավասար չեն հաստատագրված դրույքաչափին:

Դ02-ն և Դn2-ն տեղական տուրքերի գծով հաշվարկներում համապատասխանաբար բազային և փոխհատուցման տարվա համար համայնքի ավագանու սահմանած Դ01 և Դn1 դրույքաչափերն են` ճշգրտված սույն կետի համաձայն:

Օրենքով սահմանված համապատասխան միջակայքում չգտնվելու կամ օրենքով սահմանված հաստատագրված դրույքաչափից տարբերվելու դեպքերում սույն կետում նշված բանաձևերում կիրառվող` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (բացառությամբ սույն հավելվածի 9.1-րդ և 13.1-րդ կետերում տրված Դn1 և Դ01 դրույքաչափերի) ճշգրտվում է` հավասարեցվելով`

ա) համապատասխան միջակայքի վերին սահմանին, եթե այդ դրույքաչափը մեծ է վերին սահմանից,

բ) համապատասխան միջակայքի ստորին սահմանին, եթե այդ դրույքաչափը փոքր է ստորին սահմանից,

գ) հաստատագրված դրույքաչափին` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ, եթե համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը մեծ է հաստատագրված դրույքաչափից` օրենքով վերին սահմանի նկատմամբ սահմանված գործակցի կիրառմամբ,

դ) հաստատագրված դրույքաչափին` առանց վերին սահմանի նկատմամբ օրենքով սահմանված գործակցի կիրառման, նախորդ կետում չնախատեսված մնացած դեպքերում:

(6-րդ կետը փոփ. 27.11.08 ՀՕ-214-Ն օրենք)

 

7. Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարների հաշվարկման բանաձևերի կիրառման կարգը

 

Եթե օրենսդրական փոփոխությունը տեղի է ունեցել տարվա ընթացքում, ապա փոխհատուցման առաջին տարվա համար սույն հավելվածի բանաձևերը կիրառելիս`

ա) համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների և կորուստների հաշվարկներում որպես փոխհատուցման առաջին տարի ընդունվում է այդ տարվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործել է նոր օրենքը.

բ) համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների և կորուստների հաշվարկներում որպես բազային տարի ընդունվում է տվյալ տարում նոր օրենքի գործողության ժամանակահատվածին համապատասխանող նախորդ տարվա ժամանակահատվածը.

գ) սույն հավելվածի 7-14-րդ բանաձևերի ելակետային տվյալներն առկա չլինելու դեպքում համայնքի բյուջեի կորուստների և լրացուցիչ եկամուտների գումարները հաշվարկվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամանակահատվածը ներառող համապատասխան ելակետային տվյալներով ապահովված նվազագույն ժամանակահատվածի միջին օրական ցուցանիշի միջոցով.

դ) անկախ համայնքի ավագանու կողմից նոր դրույքաչափի սահմանման պահից, համայնքի բյուջեի կորստի փոխհատուցման առաջին տարին նոր դրույքաչափը սահմանող օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելու տարին է:

Եթե համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքով փոխվել է տեղական տուրքի հաշվարկման կարգը, ապա սույն հավելվածի 6-րդ կետի բանաձևերը կիրառելիս նախքան օրենսդրական փոփոխությունը գործող հաշվարկման կարգ ունեցող տեղական տուրքը համարվում է դադարեցված, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո նոր հաշվարկման կարգ ունեցող նույն տեղական տուրքը` նոր սահմանված:

(7-րդ կետը փոփ. 27.11.08 ՀՕ-214-Ն օրենք)

(հավելվածը փոփ. 27.11.08 ՀՕ-214-Ն օրենք)
 

 

 

pin
ՀՀ 05.12.2006
N ՀՕ-254-Ն օրենք