Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 53- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով          Քաղաքացիական գործ N 3-1900(ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                 2006թ.

նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Ա. Խառատյան

Ա. Թումանյան

Քաղաքացիական գործ N 06-2209/2006թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

Նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006թ. սեպտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդմիկ Աճեմյանի և Սուսաննա Հարոյանի ներկայացուցիչ Հ.Գալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.07.2006թ. վճռի դեմ ըստ Արթուր Բաշրաթյանի, Հրանտ Ղահրամանյանի և Լիդա Սարգսյանի հակընդդեմ հայցերի ընդդեմ Էդմիկ և Արսեն Աճեմյանների, Սուսաննա Հարոյանի և ընտանիքի անդամների` բնակարանից վտարելու և ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան հակընդդեմ հայցվորները պահանջել են բնակարանից վտարել Էդմիկ և Արսեն Աճեմյաններին, Սուսաննա Հարոյանին և նրանց ընտանիքի անդամներին:

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 17.04.2006 թվականի վճռով պատասխանողների հակընդդեմ հայցերը բավարարվել են:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.07.2006թ. վճռով հակընդդեմ հայցերը բավարարվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Էդմիկ Աճեմյանի և Սուսաննա Հարոյանի ներկայացուցիչը:

Հրանտ Ղահրամանյանի և Լիդա Սարգսյանի ներկայացուցիչը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով`

 

i

1) վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը:

Վերաքննիչ դատարանը պատասխանողներին կամ նրանց ներկայացուցիչ Հ.Գալյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

i

2) վերաքննիչ դատարանը խախտել և սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225-րդ և 274-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 94-րդ, 218-րդ և 227-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.07.2006թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի պատասխանը,

Վճռաբեկ բողոքի պատասխանում Հրանտ Ղահրամանյանի և Լիդա Սարգսյանի ներկայացուցիչը նշել է, որ «Էդմիկ Աճեմյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Հովհաննես Գալյանը 03.06.2006թ. պատվիրված թիվ 10994 համարի տակ ՀՀ վերաքննիչ դատարանի առաքման բաժնում գրանցված նամակի միջոցով ծանուցվել են 06.07.2006թ. դատական նիստի վայրի և ժամանակի մասին»:

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Քաղաքացիական գործում բացակայում է ապացույց պատասխանողներին կամ նրանց ներկայացուցիչ Հ.Գալյանին պատշաճ ձևով դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց, որ հակընդդեմ հայցով պատասխանողները կամ նրանց ներկայացուցիչ Հ.Գալյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին (գ.թ. 180):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

 

2. Վճռաբեկ բողոքի մնացած հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը վերաքննիչ դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է, Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.07.2006թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.09.2006
N 3-1900(ՎԴ)
Որոշում