Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿ ...

 

 

040.1791.211206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2006 թվականի N 1791-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի ու 11-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված` 92.602.300 դրամ արժողությամբ գույքը (բացառությամբ շենքերի և շինությունների) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(3-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

i

5. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,

ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,

բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը,

գ) ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը,

դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը,

ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:

(5-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն, 28.06.12 թիվ 794-Ն որոշումներ)

i

6. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.

գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.

զ) սովորողների և կրթահամալիրի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:

(6-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 920-Ն, 28.04.11 թիվ 615-Ն որոշումներ)

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) սույն որոշման 3-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ պարզել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված 18 շենքերի և շինությունների կադաստրային արժեքը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակով:

(7-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան:

i

9. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 311 որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 9-ի

N 1791-Ն որոշման

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) համակարգում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախնական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր:

Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի իրավահաջորդն է:

Կրթահամալիրը բարձրագույն ռազմական և ոստիկանական ուսումնական հաստատություն է:

(1-ին կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

2. Կրթահամալիրը ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:

3. Կրթահամալիրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

4. Կրթահամալիրի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

5. Կրթահամալիրի անվանումն է`

i

հայերեն` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

ռուսերեն` Գոսուդառստվեննայա նեկոմմեռչեսկայա օռգանիզացիյա «Օբռազօվատելնիյ կօմպլեկս պոլիցիի Ռեսպուբլիկի Առմենիյա»,

անգլերեն` State non-profit organization «Educational Complex of Police of the Republic of Armenia»:

(5-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

6. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375114, Ծովակալ Իսակովի 29:

i

7. Կրթահամալիրը կարող է այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշ, դրոշմակնիք, կրծքանշան, խորհրդանիշ, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

(7-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 997-Ն որոշում)

 

II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

8. Կրթահամալիրի գործունեության առարկան կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`

ա) իրավաբանական կրթությամբ մասնագետների պատրաստումը.

ա.1) ոստիկանական կրթությամբ մասնագետների պատրաստումը,

բ) համազորային և մանկավարժական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը.

գ) ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումը.

դ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

ե) ոստիկանության գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:

(8-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն, 28.06.12 թիվ 794-Ն որոշումներ)

i

9. Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.

գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.

ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.

զ) սովորողների և կրթահամալիրի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում:

(9-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 920-Ն, 28.04.11 թիվ 615-Ն որոշումներ)

10. Կրթահամալիրը`

i

ա) կազմակերպում է ընդունելություն և ուսուցում, շրջանավարտներին հանձնում է պետական նմուշի ավարտական վկայական (դիպլոմ), իսկ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին` նաև համապատասխան կրծքանշան.

ա.1) բարձրագույն մասնագիտական կրթության գերազանցության դիպլոմի արժանացած շրջանավարտներին հանձնում է «Գերազանցիկ շրջանավարտ» կրծքանշան.

բ) կազմում է ուսումնական պլաններ և առարկայական, ուսումնական պրակտիկայի ու ստաժավորման ծրագրեր.

գ) կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլն.

դ) տնօրինում է իր ֆինանսական միջոցները.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

զ) իր միջոցների հաշվին ապահովում է կրթահամալիրի աշխատողների ու սովորողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

(10-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 997-Ն որոշում)

i

10.1. Սույն կանոնադրության 10-րդ կետի «ա» և «ա.1» ենթակետերով նախատեսված կրծքանշանների նկարագիրը և դրանք տալու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(10.1-ին կետը լրաց. 18.09.14 թիվ 997-Ն որոշում)

 

III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամաններին և սույն կանոնադրությանը համապատասխան:

12. Հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

13. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, գործադիր մարմինը` կրթահամալիրի պետը:

14. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կրթահամալիրի հիմնադրումը.

բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.

զ) օրենքով և կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

15. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

16. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

i

ա) իրականացնում է կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

բ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները կամ ցուցումները.

գ) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

դ) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ե) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս նրա գույքը վարձակալության հանձնելու համար.

զ) հաստատում է կրթահամալիրի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,

է) հաստատում է կրթահամալիրի տարեկան ծախսերի նախահաշիվը.

ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(16-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

i

17. Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է կրթահամալիրի պետը` անձամբ և իր տեղակալների միջոցով:

Կրթահամալիրի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Կրթահամալիրի պետը օրենքով, հիմնադրի որոշումներով և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով, կրթահամալիրի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կրթահամալիրի գործունեությունը, կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանների, ցուցումների, կրթահամալիրի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

(17-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

18. Կրթահամալիրի պետը`

ա) իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

բ) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ստորագրում համապատասխան փաստաթղթեր.

գ) իրականացնում է կրթահամալիրի ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, գիտահրատարակչական, ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը.

դ) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման պետական պատվերի կատարումը.

ե) իր իրավասությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կրթահամալիրի ծառայողներին, աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագրեր.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով շնորհում է ոստիկանության կրտսեր կոչումներ.

է) ապահովում է կրթահամալիրում գաղտնիության ռեժիմը.

ը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված դեպքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

թ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

ժ) հաստատում է կրթահամալիրի օրակարգը.

ժա) իր բացակայության ժամանակ պետի պարտականությունների կատարումը հանձնարարում է իր տեղակալներից մեկին.

ժբ) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ժգ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ժդ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանն է ներկայացնում արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվը: Գոյացած արտաբյուջետային միջոցներից կրթահամալիրի աշխատողների համար կարող է սահմանել հավելավճարներ.

ժե) համաձայն նախահաշվի` տնօրինում է արտաբյուջետային միջոցները.

ժզ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ներկայացնում է առաջարկություններ կրթահամալիրի կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու, ինչպես նաև կրթահամալիրի հաստիքային ցուցակի վերաբերյալ.

ժէ) իր լիազորությունների սահմաններում կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող պայմանագրեր.

ժը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

19. Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) կրթահամալիրի պետին առընթեր խորհրդակցական մարմին է, որի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է կրթահամալիրի պետը:

20. Խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի պետը:

21. Խորհուրդը`

i

ա) քննարկում է կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը.

բ) քննարկում և կրթահամալիրի պետի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի գործունեության գլխավոր ուղղությունները.

գ) (21-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

դ) (21-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

ե) կրթահամալիրի պետին է ներկայացնում առաջարկություններ սովորողներին խրախուսելու վերաբերյալ.

զ) քննարկում է կրթահամալիրի միջազգային կապերի ծրագրերը և ուղղությունները.

է) (21-րդ կետի Է ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

ը) (21-րդ կետի ը ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

թ) քննարկում է կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները:

(21-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 920-Ն, 28.04.11 թիվ 615-Ն, 18.09.14 թիվ 997-Ն որոշումներ)

22. Կրթահամալիրի խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում կրթահամալիրի պետի կողմից հաստատվելուց հետո:

i

22.1. Կրթահամալիրի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) լուծում է կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

(22.1-րդ կետը լրաց. 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

22.2. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

(22.2-րդ կետը լրաց. 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

22.3. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կրթահամալիրի պետը (գիտական խորհրդի նախագահ), կրթահամալիրի պետի տեղակալները, ֆակուլտետների պետերը, ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը, ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ընտրովի անդամներ, որոնք ընտրվում են գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն: Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 50-ը: Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների 50 տոկոսը: Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են կրթահամալիրի սովորողները:

(22.3-րդ կետը լրաց. 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

22.4. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը: Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

(22.4-րդ կետը լրաց. 22.07.10 թիվ 920-Ն որոշում)

22.5. Գիտական խորհուրդը`

i

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) առաջարկություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.

գ) մշակում է կրթահամալիրի սովորողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի կանոնները.

դ) կրթահամալիրի պետին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ.

ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին առաջարկություններ է ներկայացնում հեռակա և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուսուցման տեղերի թիվը, պետական պատվերով սահմանված տեղերի թվից դուրս, սահմանելու վերաբերյալ.

զ) քննարկում է կրթահամալիրի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկույցներ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.

է) կրթահամալիրի պետին է ներկայացնում մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

ը) կրթահամալիրի գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց սահմանված կարգով պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ է շնորհում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը.

թ) սահմանված կարգով հաստատում է կրթահամալիրի ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարների թեկնածությունները և ատենախոսությունների թեմաները.

ժ) քննարկում և մշակում է կրթահամալիրի միջբուհական համագործակցության ծրագրերը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

ժբ) քննարկում և հավանության է արժանացնում ուսումնական պլանները, որոնք ներկայացվում են ուսումնական գործընթացը կազմակերպող և դրա նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից.

ժգ) հաստատում է կրթահամալիրում ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերը.

ժդ) սահմանում է կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական բեռնվածության չափորոշիչները.

ժե) տպագրության է երաշխավորում կրթահամալիրի հրատարակությունները.

ժզ) կրթության ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` եզրակացություն է տալիս սովորողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու նպատակահարմարության մասին.

ժէ) քննարկում է սովորողների` վերականգնման մասին դիմումները և այդ միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին դիմելու հարցը.

ժը) ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պատվավոր կոչումներ շնորհելու մասին որոշումներ:

(22.5-րդ կետը լրաց. 22.07.10 թիվ 920-Ն, 28.04.11 թիվ 615-Ն, 18.09.14 թիվ 997-Ն որոշումներ)

 

IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

23. Կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանումներն են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող քոլեջը, նախնական մասնագիտական կրթական ծրագրի իրականացումն ապահովող ուսումնական կենտրոնը, ինչպես նաև այլ ստորաբաժանումներ: Ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի պետերն ի պաշտոնե կրթահամալիրի պետի տեղակալներ են:

(23-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

24-32. (24-32-րդ կետերն ուժը կորցրել են 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

i

33. Կրթահամալիրի կառուցվածքային մաս հանդիսացող ստորաբաժանումների գործառույթները սահմանվում են կրթահամալիրի պետի հրամանով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ:

(33-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

 

V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

34. Կրթահամալիրում ուսումնական և գիտական գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, գերատեսչական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

(34-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 997-Ն որոշում)

i

35. Կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում ուսուցումն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:

(35-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

36. Գիտական աստիճաններ շնորհելու համար կրթահամալիրում կարող են ստեղծվել մասնագիտական խորհուրդներ:

i

37. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել կրթահամալիրի դասախոսները, գիտաշխատողները, հետազոտողները, հայցորդները և սովորողները, ինչպես նաև ուսումնական, գիտական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու համար պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

(37-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 794-Ն որոշում)

 

VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

38. Կրթահամալիրի աշխատողներն են ոստիկանության ծառայողները և աշխատանքային պայմանագրերով աշխատողները, ովքեր ընդգրկված են պրոֆեսորադասախոսական, գիտական, վարչական կազմում, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:

39. Կրթահամալիրի աշխատողներն իրավունք ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման.

բ) հաստատված պլանների համաձայն ընտրելու և մշակելու հետազոտական թեմաներ.

գ) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության:

40. Կրթահամալիրի աշխատողները պարտավոր են`

ա) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական ակտերի, սույն կանոնադրության պահանջները.

բ) ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

դ) պահպանել և խնայողաբար ու արդյունավետ օգտագործել կրթահամալիրի գույքը:

i

41. Կրթահամալիրի սովորողներն են կրթություն ստանալու նպատակով կրթահամալիր ընդունվածները, վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողները:

(41-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 794-Ն որոշում)

42. (42-րդ կետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

i

43. Կրթահամալիրի սովորողներն իրավունք ունեն`

ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, գրադարանից և կրթահամալիրի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից.

բ) օգտվելու ոստիկանության ծառայողների համար «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքներից.

գ) մասնակցելու կրթահամալիրի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.

դ) ըստ նախասիրությունների մասնակցելու կրթահամալիրում անցկացվող ուսանողական գիտական հետազոտություններին.

ե) օգտվելու սովորողների համար ստեղծված կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման պայմաններից.

զ) ստեղծելու ուսանողական խորհուրդ, մասնակցելու դրա աշխատանքներին.

է) փոխադրվելու մեկ այլ բուհ, (այդ թվում` օտարերկրյա պետությունների)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

ը) վերականգնվելու կրթահամալիրում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

44. Կրթահամալիրի սովորողները պարտավոր են`

ա) հաճախել կրթահամալիրում անցկացվող ուսումնական պարապմունքներին.

բ) անվերապահորեն պահպանել կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները.

գ) կատարել սույն կանոնադրության պահանջները և ղեկավարների հրամանները.

դ) տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին:

i

45. Պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողները կրթահամալիրն ավարտելուց հետո համարվում են ատեստավորված և ծառայության են նշանակվում ոստիկանության համապատասխան պաշտոններում, և նրանց շնորհվում է ոստիկանության համապատասխան կոչում:

(45-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

 

VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

i

46. Կրթահամալիրն իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն հետևյալ ձևերով`

ա) օտարերկրյա ոստիկանական և այլ ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` կրթահամալիրի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրթահամալիրի դասախոսների` օտարերկրյա ոստիկանական և այլ ուսումնական հաստատություններ գործուղում.

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` վերապատրաստման նպատակով կրթահամալիրի աշխատողների, սովորողների, հայցորդների, ու դոկտորանտների` օտարերկրյա ուսումնական հաստատություններ գործուղում.

դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.

ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.

զ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում:

(46-րդ կետը փոփ. 28.06.12 թիվ 794-Ն որոշում)

 

VIII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Կրթահամալիրին չի կարող սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Դրանք կարող են տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

48. Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրական նպատակներին համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

49. Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կրթահամալիրի լուծարումից հետո մնացած գույքի:

50. Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

51. Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

i

52. Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ և թույլատրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կրթահամալիրի ստացած եկամուտների 80 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 20 տոկոսը` կրթահամալիրի հաշվին:

(52-րդ կետը փոփ. 18.09.14 թիվ 997-Ն որոշում)

53. Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

54. Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից, որոնք օգտագործվում են սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով:

55. Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) թույլատրված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

բ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակված գույքը,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և կրթահամալիրի կանոնադրական խնդիրների իրականացման համար ստացված միջոցները:

56. Կրթահամալիրի գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված նախահաշվի համաձայն:

57. Կրթահամալիր ընդունվածները խրախուսվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով կրթահամալիրին հատկացված միջոցների հաշվին:

58. Կրթահամալիրի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը (ստուգում) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների կողմից:

 

IX. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

59. Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կրթահամալիրը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության:

Կրթահամալիրը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

60. Կրթահամալիրը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Կրթահամալիրը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Կրթահամալիրը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

61. Կրթահամալիրի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

62. Կրթահամալիրի լուծարման դեպքում կրթահամալիրի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

(կանոնադրությունը փոփ. 28.04.11 թիվ 615-Ն որոշում)

 

0Ե.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2006
N 1791-Ն
Որոշում