Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱ ...

 

 

116.0044.090307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11607121

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 փետրվարի 2007 թվականի N 44-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով.

 

Հաստատել` Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության աշխատակիցների ծառայողական վկայականի ձևը, համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007թ. փետրվարի 26-ի

թիվ 44-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

1. Վկայականի կազմը` 2x(10x7) պատրաստվում է կարմիր գույնի կաշվից կամ կաշվի փոխանյութից:

2. Վկայականի կազմի աջ կողմի միջնամասում ոսկեգույն պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանի ներքևում` ոսկեգույն հայերեն մեծատառերով, երկու տողով գրվում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ բառերը, համաձայն ձև 1-ի (կցվում է):

3. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում են 9x6 չափսի վարդագույն վանդակավոր դաշտի ֆոնի վրա, բաց գույնի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով մեկական ներդիր, համաձայն ձև 2-ի (կցվում է):

4. Վկայականի ձախ ներդիրի վերևի մասում գրվում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ բառերը, որից ներքև դեպի ձախ փակցվում է անձի 3.5x4.5 չափսի լուսանկարը, իսկ նկարի շարունակությամբ մեջտեղում գրվում է` ՎԿԱՅԱԿԱՆ N: Վկայականները համարակալվում են տվյալ պաշտոնին համապատասխան ծածկագրով: Վկայական բառի ներքևում լրացվում են անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը` հայերեն: Վկայականի ձախ ներդիրի ներքևի մասում գրվում է ՆԱԽԱՐԱՐ բառը:

5. Վկայականի աջ ներդիրի վերևի մասում գրվում է ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՕ ՏՐԱՆՍՊՕՐՏԱ Ի ՍՎՅԱԶԻ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ բառերը, որից ներքև մեջտեղում գրվում է ՈՒԴՕՍՏՕՎԵՐԵՆԻԵ N բառը և վկայականի համարը: Համարից ներքև նշվում են անձի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը` ռուսերեն: Աջ ներդիրի ներքևի ձախ մասում գրվում է ՄԻՆԻՍՏՐ բառը և որից ներքև նշվում է վկայականի ուժի մեջ գտնվելու և երկարացման ժամկետները հայերեն:

6. Վկայականի ձախ ներդիրի ներքևի աջ անկյունում նախարարի ստորագրելուց հետո, աջ ներդիրի ներքևի ձախ կողմը և ձախ ներդիրը կնքվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ կնիքի մի մասը լինի լուսանկարի աջ ստորին մասում, իսկ մնացած մասը` ներդիրի վրա:

 

Ձև 1

-------------

ԻՐՏԵԿ - Վկայականի ձևը չի բերվում

 

Ձև 2

-------------

ԻՐՏԵԿ - Վկայականի ձևը չի բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
26.02.2007
N 44-Ն
Հրաման