Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288- ...

 

 

040.0424.190407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2007 թվականի N 424-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «և 6» բառերը փոխարինել «, 6 և 8» բառերով.

2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունում «վիճակախաղի (տոտալիզատորի) իրացված և շահած տոմսերի» բառերը փոխարինել «տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների» բառերով և «(շահումների)» բառից հետո պարբերությունը լրացնել «, N 8 հավելվածում նշված տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման» բառերով.

3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությունում «և 6» բառերը փոխարինել «, 6 և 8» բառերով.

4) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «, 3.1-րդ, 3.2-րդ» բառերով.

i

5) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

6) որոշման N 7 հավելվածի 3-րդ կետում «3-րդ մասում (հավելված N 5)» բառերը փոխարինել «3-րդ, 3.1-րդ մասերում (հավելված N 5), 7-րդ հոդվածի 3.2-րդ մասում (հավելված N 8)» բառերով.

7) որոշման N 7 հավելվածի 6-րդ կետը «3-րդ» բառից հետո լրացնել «, 3.1-րդ, 3.2-րդ» բառերով.

8) որոշումը լրացնել նոր` N 8 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 12-ի

N 424-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Տոտալիզատորի անվանումը ______________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը ____________________________________________

Ներկայացնելու ամսաթիվը ______________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն __________________________________

 

._________________________________________________________________________.

|NN |  Համակարգիչների տեղակայման գտնվելու վայրերը |Համակարգիչների թիվն ըստ|

|ը/կ|                                             |տեղակայման գտնվելու    |

|   |                                             |վայրերի                |

|___|_____________________________________________|_______________________|

| 1 |                       2                     |           3           |

|___|_____________________________________________|_______________________|

|1. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|2. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|3. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|4. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|...|                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|   |Ընդամենը                                     |                       |

._________________________________________________________________________.

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 12-ի

N 424-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ ԿԱՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Տոտալիզատորի անվանումը ______________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը ____________________________________________

Ներկայացնելու ամսաթիվը ______________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն __________________________________

 

._________________________________________________________________________.

|NN |  Համակարգիչների տեղակայման գտնվելու վայրերը |Համակարգիչների թիվն ըստ|

|ը/կ|                                             |տեղակայման գտնվելու    |

|   |                                             |վայրերի                |

|___|_____________________________________________|_______________________|

| 1 |                       2                     |           3           |

|___|_____________________________________________|_______________________|

|1. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|2. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|3. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|4. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|...|                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|   |Ընդամենը                                     |                       |

._________________________________________________________________________.

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2007
N 424-Ն
Որոշում