Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ ...

 

 

600.0261.030707

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         07           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60007255

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2007 թվականի N 261-Ն

 

i

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՅԴ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է խրախուսել ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործումը, ապահովել դրանց արդյունավետ կառավարումը և

հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ), 3-րդ կետի գ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 19-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել, որ ռադիոհաճախականությունների օգտագործման համար մինչև 2006 թվականի հունվարի 1-ը թույլտվություն ստացած և 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ ռադիոհաճախականությունները չօգտագործող և վճարումներ չկատարած անձինք, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հինգամսյա ժամկետում ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում ներկայացնելու դեպքում, 2006 թվականի հունվարի 1-ից մինչև դիմում ներկայացնելու օրը ազատվում են ռադիոհաճախականությունների օգտագործման համար հաշվարկված վճարները վճարելու պարտավորությունից:

(1-ին կետը փոփ. 19.10.07 թիվ 469-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
15.06.2007
N 261-Ն
Որոշում