Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈ ...

 

 

040.1221.241007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1221-Ն

 

i

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 128-132-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 18-ի

N 1221-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների (այսուհետ` զինծառայողներ) նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերի և զինվորական կառավարման հիմնարկների հրամանատարների (պետերի) իրավունքներն ու պարտականությունները զինծառայողների հաշվառման ու նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը:

 

II. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններն են`

1) զորամասերը.

2) ռազմաուսումնական հաստատությունները.

3) զինված ուժերի և այլ զորքերի զինվորական կառավարման մարմինների վարչությունները, առանձին բաժինները և ծառայությունները.

4) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը (այսուհետ` զորամաս):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զինծառայողների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

3. Զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը դրվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված մարմինների հրամանատարների (պետերի, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի (այսուհետ` հրամանատար) վրա:

4. Հրամանատարը պարտավոր է`

1) իրականացնել զինծառայողների անհատական հաշվառում.

2) իրականացնել վերահսկողություն զինծառայողների վարքի, նրանց կողմից հասարակական կարգի, զինվորական կանոնագրքերով սահմանված ծառայողական հարաբերությունների կանոնների պահպանման և դատարանի կողմից նրանց վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ.

3) համագործակցել իրավասու պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ` զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործընթացն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար:

5. Հրամանատարն իրավունք ունի անձամբ ստանձնելու կամ իր գրավոր հրամանով տեղակալներից մեկի վրա դնելու համապատասխան պարտականություններ` սույն կարգի պահանջներն անշեղ և հստակ իրականացնելու համար:

 

III. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

6. Զինծառայողների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նրա ծառայության վայրի զորամասի հրամանատարը` անձամբ կամ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված կարգով:

7. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանումների կողմից զորակոչիկի վերաբերյալ զինկոմիսարիատ ուղարկված` վերահսկողություն իրականացնելու համար սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հրամանատարը զինծառայողի վերաբերյալ կազմում է անձնական գործ (ձև N 1):

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ զինծառայողի անձի, բնակության վայրի, նախկին ծառայության վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

8. Հրամանատարը զինծառայողի անունով լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), զինծառայողին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչի մասին նրանից վերցվում է ստորագրություն (ձև N 4): Հաշվառման քարտի օրինակը հրամանատարը 3-օրյա ժամկետում ուղարկում է ռազմական ոստիկանության կայազորային բաժին:

9. Հրամանատարը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի` զինծառայողի բնակության վայրի բաժանմունքին հայտնել դրա մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին: Զինծառայողի` ծառայության վայրը փոխվելու դեպքում ծառայության նոր վայրի զորամասի հրամանատարը զինծառայողին հաշվառման վերցնելուց հետո դրա մասին տեղյակ է պահում ծառայության նախկին վայրի հրամանատարին: Զինծառայողի ծառայության նախկին վայրի հրամանատարը նրա ծառայության նոր վայր է ուղարկում զինծառայողի վարքագծի վերաբերյալ տեղեկություններ:

10. Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողին հաշվառելու մասին հրամանատարը 10 օրվա ընթացքում հայտնում է դատավճիռ (որոշում) կայացրած դատարանին:

11. Հրամանատարը զինծառայողին հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում հաղորդում է համապատասխան զինվորական կառավարման մարմնի իրավասու ծառայությանը (ձև N 5):

12. Փորձաշրջանի ժամկետը հաշվվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով: Զինծառայողի վարքագծի, ինչպես նաև դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման կամ սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հրամանատարը պարտավոր է առնվազն ամիսը մեկ անգամ ստուգել զինծառայողի վարքը և նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու կարգը:

13. Եթե զինծառայողը խուսափում է դատարանի դատավճռով կամ զինվորական ծառայություն անցնելու կարգ սահմանող օրենքներով իր վրա դրված պարտականությունները կատարելուց, կամ կատարել է այնպիսի արարք, որի համար նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա հրամանատարը պարզում է դրանց պատճառները, անհրաժեշտության դեպքում նշանակում ծառայողական քննություն, որի արդյունքների մասին ստորագրությամբ ծանոթացվում է զինծառայողին:

Հարգելի պատճառների բացակայության դեպքում զինծառայողը գրավոր նախազգուշացվում է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (ձև N 6), ինչի մասին կազմվում է արձանագրություն և ստորագրությամբ ծանոթացվում զինծառայողին:

14. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև երկու և ավելի անգամ սույն կարգի 13-րդ կետով սահմանված ստորագրություն վերցնելուց հետո խախտում թույլ տալու դեպքում հրամանատարն իրավասու է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան: Միջնորդություն ներկայացնելիս, միջնորդության մեջ նշվում են զինծառայողի կողմից համապատասխան խախտումը կատարելու մասին վկայող փաստեր, այդ թվում` նրան տրված գրավոր նախազգուշացման մասին:

Միջնորդությանը կարող են կցվել նաև բնութագրեր ծառայության վայրից:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո հրամանատարը զինծառայողին տալիս է պատժից ազատվելու մասին տեղեկանք (ձև N 3) և դրա մասին հայտնում զինվորական կառավարման համապատասխան մարմնի իրավասու ծառայությանը:

15. Սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված հիմքերով զինծառայողին հաշվառումից հանելուց հետո զինծառայողի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

 

IV. ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Զինծառայողը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`

1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ժամկետը լրանալիս.

2) պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատիժը կրելու հետաձգումը դատարանի որոշմամբ վերացնելիս.

3) համաներման կամ ներման դեպքում.

4) օրենքով նախատեսված հիմքերով դատապարտյալին պատժից ազատելիս.

5) ծառայության վայրը փոխվելու կամ զինվորական ծառայությունից արձակվելիս:

Զինծառայողները հաշվառումից կարող են հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Զինվորական ծառայությունից արձակվելիս պատժի ժամկետը չլրանալու դեպքում զինծառայողների անձնական գործերը և հաշվառման քարտերն ուղարկվում են նրանց բնակության վայրերի այլընտրանքային պատիժների իրականացման բաժանմունքներ: Զինծառայողի բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է հրամանատարին:

17. Զինծառայողի մահվան դեպքում նա հաշվառումից հանվում է սույն կարգով սահմանված կարգով:

18. Պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում զինծառայողներին հաշվառումից հանելը կատարվում է զորամասում դատարանի դատավճիռը կամ որոշումն ստացվելու օրը:

19. Զինծառայողին հաշվառումից հանելու հիմքերի և ժամանակի մասին անձնական գործում և հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:

20. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված զինծառայողների վարքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն կարգով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

Զորամաս N

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ N _______

 

______________________________________________________________________

                 (ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան տարեթիվը և վայրը ____________________________________________ ՀՀ քրեական օրենսգրքի _____ հոդվածով _____ __________ 200 թ. դատապարտվել է ________________________________________________________

(պատիժն ու ժամկետը)

______________________________________________________________________

 

Հաշվառման է վերցվել _____ ___________ 200 թ.

Հաշվառումից հանվել է _____ ___________ 200 թ.

    Հանձնված է արխիվ     _____ ___________ 200  թ.

Արխիվային N ________________________________

Պահպանման ժամկետը __________________________

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 

ՑԱՆԿ

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ N _____ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

.________________________________________________________________.

|NN |Փաստաթղթի անվանումը, ամիսը, |  Թերթերի  |  Ծանոթագրություն  |

|ը/կ|ամսաթիվը, տարեթիվը          | համարները |                   |

|___|____________________________|___________|___________________|

|1. |                            |           |                   |

|___|____________________________|___________|___________________|

|2. |                            |           |                   |

.________________________________________________________________.

 

ՀՍԿՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________.

|Ստուգման | Ստուգողի պաշտոնը, |     Ստուգման      |   Ստուգողի    |

|ժամանակը |անունը, ազգանունը, |   արդյունքները,   |ստորագրությունը|

|         |    հայրանունը     |(թերությունները և  |               |

|         |                   |առաջարկությունները)|               |

|_________|___________________|___________________|_______________|

|         |                   |                   |               |

._________________________________________________________________.

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

Անձնական գործի երկրորդ մասում գրանցվում են առկա փաստաթղթերի ցանկում նշված (ժամանակային հաջորդականությամբ կարվում են) հետևյալ փաստաթղթերը` զինծառայողի բնութագիրը, սպայական ժողովների նիստերի արձանագրությունները կամ դրանց քաղվածքները կամ այլ ակտեր` պայմանական վաղաժամկետ ազատելու մասին,

կողմնորոշիչ տեղեկանքներ` զինծառայողի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու անհրաժեշտության դեպքում (թմրադեղեր օգտագործելու և այլն),

խրախուսանքների և տույժերի մասին փաստաթղթեր,

վերադաս մարմիններին ուղարկվող դիմում-բողոքների ուղեկցող գրությունների պատճենները և ստացված պատասխանները,

զինծառայողին բնութագրող, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Պատժից ազատվելու մասին տեղեկանքն ստացա:

 

Ստացողի ստորագրությունը և ազգանունը _____________________________

_____ __________ 200 թ.

 

Գործը բաղկացած է _________ թերթից:

 

Անձնական գործը կազմված է` N _____ զորամասի ______________________________________________________ -ի

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը) կողմից:

________________________      ______ __________ 200  թ.

(ստորագրությունը)

 

Անձնական գործը վարեց

 

_____________________________________________________________________ -ը:

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

________________________      ______ __________ 200  թ.

(ստորագրությունը)

 

Անձնական գործն ավարտեց

 

_____________________________________________________________________ -ը:

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

________________________      ______ __________ 200  թ.

(ստորագրությունը)

 

Համաձայն եմ`

 

զորամասի հրամանատար _______________________________________________

(կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

 

______ __________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

Ազգանունը ____________________________

Անունը _______________________________     Անձնական գործի համարը _____

Հայրանունը ___________________________ Ծննդյան տարեթիվն ու վայրը ____________ Հասցեն և հեռախոսահամարը _____________

Աշխատանքի վայրն ու պաշտոնը____________     ______________________________

Քաղաքացիությունը _____________________     (նշում պայմանական վաղաժամկետի

                                            վերաբերյալ)

Դատապարտվել է ______ __________ 200  թ.

__________________________________________________

(դատարանի անվանումը, հոդվածը, պատժատեսակը և չափը) __________________________________________ _____________________________ Լրացուցիչ պատժատեսակը ___________________________________________________ Նշումներ պատժի ժամկետի փոփոխման մասին __________________________________

________________________________________________________________________

Պատժի ժամկետի սկիզբը ___________________________________________________ Պատժի ժամկետի ավարտը ___________________________________________________

 

Հաշվառման է վերցվել _______ ___________ 200 թ.

 

_________________________________________________________________________

Նախկինում դատվածություններ _____________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Տեղեկություններ ընթացքի մասին __________________________________________

________________________________________________________________________

 

Հաշվառումից հանվել է ______ _________ 200 թ.

 

Քարտը լրացրեց ________________

(պաշտոնը)

 

_____________  ___________________ _________________

  (կոչումը)      (ստորագրությունը)       (ազգանունը)

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ N _____

 

Տրվում է __________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ծննդյան տարեթիվը __________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Ծնված _____________________________________________________________

(քաղաքը, մարզը, գյուղը)

Ազգությունը _______________________________________________________

Ընտանեկան դրությունը ______________________________________________

Զինապարտությունը __________________________________________________

Դատապարտված _______________________________________________________

___________________________________________________________________

Նախկին դատվածություններ ___________________________________________

 

Այն մասին, որ պատիժ է կրել N _____ զորամասում

 

_____ _________ 200 թ. մինչև ______ __________ 200 թ., որտեղից

 

ազատվել է _____________________________ հիման վրա:

 

Հրամանատար ________________

 

Տեղեկանքն ստացա ________________

 

Ձև N 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես`_________________________________________________________________,

(դատապարտյալ զինծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը,

հայրանունը) ՀՀ քրեական օրենսգրքի ______________________ հոդվածի համաձայն ___________

______ ___________ 200 թ. __________________________________________

(դատարանի անվանումը)

 

կողմից (որոշմամբ փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված) դատապարտված _________________________________________________________ -ի,

(նշել պատիժը) ստորագրությամբ հավաստում եմ այն մասին, որ ինձ պարզաբանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվությունը` դրանք չկատարելու համար:

 

________ ____________ 200 թ. _______________________________________

(դատապարտվածի ստորագրությունը)

 

Ստորագրությունը վերցրեց

զորամասի հրամանատար ________________________________________

(պաշտոնը, կոչումը)

 

    ___________________          _________________

     (ստորագրությունը)              (ազգանունը)

 

____ _____________ 200 թ.

 

Ձև N 5

 

Լիազոր մարմնի __________________________________________ վարչության պետ

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

N ____ զորամասի կողմից հայտնվում է, որ __________________________________

(դատապարտյալի անունը, ազգանունը)

 

դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի ____ հոդվածով (հոդվածներով) ____ 200 թ.

 

___________________________________________________________________ կողմից

(դատարանի անվանումը)

_________________________________________________________________________

(պատժի տեսակը և չափը, փորձաշրջանի կամ պատժաժամկետի հետաձգման

_________________________________________________________________________

         ժամկետը, դատապարտվածի մասին լրացուցիչ տեղեկություններ)

_________________________________________________________________________

________________________________________________________________________:

 

N զորամասի հրամանատար __________________ ____________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը, կոչումը)

 

____ _____________ 200 թ.

 

Ձև N 6

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    N _____ զորամաս                              _____ ________ 200  թ.

 

Ես` N ____ զորամասի հրամանատար ______________________________________

(կոչումը, ազգանունը) կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ դատապարտյալ ________________

_________________________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը)

 

թույլ է տվել ___________________________________________________________

(նշել խախտման բնույթը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

________________________________________________________________________:

 

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ____ հոդվածի ______ մասով` դատապարտյալ ___________________________________ -ը նախազգուշացվում է, որ իր վրա դրված պարտականություններից հետագայում ևս խուսափելու կամ նոր իրավախախտում թույլ տալու դեպքում հնարավոր է դատարանի դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածվի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերացվի պատժի հետաձգումը կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը):

 

Զորամասի հրամանատար _________________________________________________

(կոչումը, ստորագրությունը)

    Ծանոթացա    _________________________________________________________

                   (դատապարտյալի ստորագրությունը և ազգանունը)

 

_____ _________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2007
N 1221-Ն
Որոշում