Սեղմել Esc փակելու համար:
ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԱՐԱՆ ...

 

 

020.0071.251197

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 նոյեմբերի 1997 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

 

դռնբաց նիստում քննեց «Գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 12-ին` Մոսկվայում, որի նպատակն է ապահովել համաձայնագրի մասնակից-պետությունների միջև նավթի և նավթամթերքի ազատ տարանցման հնարավորությունը և այդ ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների իրականացումը:

Կողմերով գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցումն իրականացվելու է երկկողմ և բազմակողմ արձանագրություններին համապատասխան` տարանցման ծավալների և Ժամանակացույցերի համաձայնեցմամբ: Ըստ համաձայնագրի, նավթի տարանցման հաշվարկներն իրականացվելու են Կողմերի միջև համաձայնեցված սակագներով` Կողմերի տնտեսավորող սուբյեկտների միջև կնքված պայմանագրի հիման վրա: Վթարային իրավիճակներ առաջանալու դեպքում Կողմերը պարտավորվում են հետևանքների վերացման գործում միմյանց օգնություն ցուցաբերել:

Համաձայնագիրը պարունակում է. նաև դրույթներ` համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ առաջացած վեճերի լուծման, համաձայնագրին միանալու և դրանից դուրս գալու կարգի մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետն ստորագրել է վերապահումով, որը վերաբերում է համաձայնագրի ստորագրման պահից այն ժամանակավորապես կիրառելու դրույթին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 նոյեմբերի 1997 թվական ՍԴՈ-71

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.11.1997
N ՍԴՈ-71
Որոշում