Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.10.2010  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1870-Ն որոշում)

i

040.0155.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թվականի թիվ 155

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 9-Ի թիվ 155 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի (այսուհետև` անշարժ գույքի կադաստրի) տեղեկատվության տրամադրման կարգը:

i

2. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության բանկը կազմում է անշարժ գույքի պետական հաշվառման, կադաստրային գնահատման, անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավազորությունների պետական գրանցման փաստաթղթերի ամբողջությունը: Նշված փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ` կադաստրի կոմիտե), կադաստրի կոմիտեի տարածքային մարմիններում և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական ու քարտեզագրման կենտրոններում: Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկը ներառում է ձեռագիր և մեքենագիր տեքստային փաստաթղթերը, հողամասերի, շենքերի, շինությունների հատակագծերը , սխեմաները, կադաստրային քարտեզները և հանույթները, անշարժ գույքի հաշվառման գրքերը, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանները, անշարժ գույքի իրավունքը հաստատող փաստաթղթերը, համակարգչային սկավառակները և այլն:

(2-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1515-Ն որոշում)

i

3. Անշարժ գույքի պետական գրանցման ենթակա փաստաթղթերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող վկայականները և անշարժ գույքի այլ տվյալներ կադաստրի կոմիտեի ու նրա տարածքային մարմինների, անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական ու քարտեզագրման կենտրոնների կողմից պահվում են անժամկետ:

(3-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1515-Ն որոշում)

4. Անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրումը վճարովի է: Վճարների չափը սահմանվում է կադաստրի կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(4-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1515-Ն որոշում)

i

5. Անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը, բացառությամբ անշարժ գույքի գործարքներ կնքելու համար տրամադրվող միասնական տեղեկատվության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, դատարաններին, քրեական հետապնդման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար:

Պետական կառավարման մարմիններին սույն կետով սահմանված կարգով տրամադրված կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց` միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

(5-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1515-Ն, 27.07.06 թիվ 1041-Ն, 08.02.07 թիվ 137-Ն, 25.09.08 թիվ 1069-Ն, 19.03.09 թիվ 259-Ն, 03.06.10 թիվ 1257-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 03.06.10 թիվ 1257-Ն որոշում)

i

7. Անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում: Օրենքով նախատեսված դեպքերում անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի տրամադրման ժամանակ նշված կադաստրային գործը պատճենահանվում և պահվում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից մինչև կադաստրային գործը վերադարձնելը:

(7-րդ կետը փոփ. 03.06.10 թիվ 1257-Ն որոշում)

8. Անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրման ժամանակ տրվում են անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործից քաղվածքներ կամ փաստաթղթերի պատճեններ:

i

9. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի առևտրական, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման, օգտագործման կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

10. Անշարժ գույքի կադաստրի համակարգում տեղեկատվության տրամադրումը բաց է: Անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները, բանկերը, օտարերկրյա իրավաբանական անձինք, բազմաբնույթ կադաստր վարող մարմինները, այլ իրավաբանական անձինք և քաղաքացիները:

i

11. Անշարժ գույքի մասին տեղեկատվություն տրամադրվում է ինչպես կադաստրի կոմիտեի, դրա տարածքային մարմինների, այնպես էլ անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական և քարտեզագրման կենտրոնների կողմից:

(11-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1515-Ն որոշում)

12. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական կենտրոնն անշարժ գույքի մասին տեղեկատվությունը տրամադրում է նշելով անշարժ գույքի միավորի սեփականատիրոջ անունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի), սահմանափակումների առկայությունը:

i

13. Կադաստրի կոմիտեի տարածքային մարմիններն անշարժ գույքի մասին տեղեկատվությունը տրամադրում են նշելով անշարժ գույքի միավորի սեփականատիրոջ անունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը, չափը, կադաստրային արժեքը, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի), սահմանափակումների, այդ թվում` օգտակալության (սերվիտուտ) առկայությունը, անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների, հատակագծերի ու գնահատման մասին տվյալները և այլ իրավազորություններ:

Շենքերի, շինությունների հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(13-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1515-Ն որոշում)

14. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը պարտավոր է պատվիրված տեղեկատվությունները պատրաստել 15-օրյա ժամկետում սկսած դիմումի և սահմանված վճարի մուծման անդորագրի ներկայացման օրվանից:

15. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրական գաղտնիքները կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 155
Որոշում