Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 339 ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«21» նոյեմբերի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 1996թ. թիվ 362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 339 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ներքին արտարժութային պարտքի սպասարկման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» թիվ 339 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով, սույն որոշման 8-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից փոխանցված, սակայն 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտատերերի կողմից չպահանջված գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ենթակա են վերականգնման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե: Սկսած 1997 թվականի դեկտեմբերի 31-ից պարտատերերին ապասառեցված հաշիվներից վճարումները կատարվում են սույն որոշմամբ հաստատված կարգով փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Սույն կետով սահմանված ապասառեցված հաշիվներից վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան վճարման հանձնարարագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեում այդ նպատակով նախատեսված ծախսերի հաշվին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.1996
N 362
Որոշում