Սեղմել Esc փակելու համար:
1973 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1973 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ ...

 

 

020.0726.220108

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1973 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ 1979 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԲՈՆՆՈՒՄ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ` ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված և 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված` Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 19.10.2007թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1973թ. մարտի 3-ին` Վաշինգտոնում և լրամշակվել 1979թ. հունիսի 22-ին` Բոննում:

2. Կոնվենցիայի գլխավոր նպատակը վայրի կենդանական ու բուսական աշխարհի որոշակի տեսակների պահպանությունն է գերշահագործումից, իսկ հիմնական խնդիրն է կարգավորել վայրի կենդանական ու բուսական աշխարհի որոշակի տեսակների միջազգային առևտուրը` դրանց գոյատևումն ապահովելու համար:

3. Կոնվենցիայով կարգավորվում են կենդանիների ու բույսերի շուրջ 30 հազար տեսակների միջազգային առևտրի հետ կապված հարաբերությունները` համապատասխան հավաստագրերի ու թույլտվությունների տրամադրման միջոցով:

4. Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում երեք հավելվածները, որոնք կարգավորում են սույն կոնվենցիայով սահմանված բույսերի ու կենդանիների որոշակի տեսակների միջազգային առևտուրը:

5. Սույն կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) կանոնակարգել կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված տեսակների նմուշների առևտուրը,

բ) հավելվածներում ամրագրված տեսակների նմուշների արտահանումը, վերաարտահանումն ու ներմուծումը թույլատրել բացառապես կոնվենցիայի դրույթներին համապատասխան,

գ) կոնվենցիայի որոշ դրույթներ չկիրառել այն նմուշների դեպքում, որոնք համարվում են անձնական կամ տնային օգտագործման պարագաներ, ինչպես նաև ոչ առևտրային վարկերի, նվիրատվությունների, գիտնականների կամ պետության կառավարման մարմնի կողմից գրանցված գիտական ինստիտուտների միջև փոխանակվող որոշ նմուշների նկատմամբ, որոնք ունեն կառավարման մարմնի տված կամ հաստատած պիտակ,

դ) ձեռնարկել համապատասխան միջոցներ կոնվենցիայի դրույթների կիրառման, ինչպես նաև դրանց խախտման դեպքում առևտուրն արգելելու նպատակով,

ե) պատժամիջոցներ կիրառել այդ նմուշների առևտրի և/կամ տնօրինման համար, առգրավել կամ այդ նմուշները վերադարձնել այլ պետության,

զ) վարել տեսակների նմուշների առևտրի գրանցումներ, պատրաստել տարեկան հաշվետվություններ տրամադրված թույլտվությունների և հավաստագրերի վերաբերյալ, ինչպես նաև պատրաստել երկամյա հաշվետվություններ կոնվենցիայի դրույթների իրականացման համար ձեռնարկված օրենսդրական, կարգավորիչ և վարչական միջոցառումների վերաբերյալ` ապահովելով այդ տեղեկատվության մատչելիությունը,

է) կոնվենցիայի նպատակների համար նշանակել մեկ կամ ավելի կառավարման մարմիններ, որոնք կունենան ՀՀ անունից թույլտվություններ և հավաստագրեր տրամադրելու իրավասություն, ինչպես նաև մեկ կամ ավելի գիտական մարմիններ:

6. Կոնվենցիային կից հավելվածներում առկա կենդանական ու բուսական աշխարհի շուրջ հիսուն տեսակներ գոյություն ունեն նաև Հայաստանում և ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

7. Սույն կոնվենցիայով կարգավորվում են նաև հավելվածներում ներառված բոլոր տեսակների նմուշների արտահանման, ներմուծման և վերաարտահանման համար տրամադրվող թույլտվությունների և հավաստագրերի ձեռքբերման կարգն ու պայմանները, դրանց գործողության ժամկետները, ինչպես նաև առևտրի գրանցման, հաշվետվությունների ներկայացման, կոնվենցիայում և հավելվածներում կատարվող փոփոխությունների իրականացման, կոնվենցիայից բխող վեճերի լուծման, կոնվենցիայի ընդունման, վավերացման, հաստատման, ուժի մեջ մտնելու, դրա վերաբերյալ վերապահումներ անելու, կոնվենցիայից հրաժարվելու կարգն ու պայմանները:

8. Կոնվենցիան ամրագրում է նաև սույն կոնվենցիան խախտելու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շրջանակը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1973 թվականի մարտի 3-ին Վաշինգտոնում ստորագրված և 1979 թվականի հունիսի 22-ին Բոննում լրամշակված` Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2008 թվականի

ՍԴՈ-726

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2008
N ՍԴՈ-726
Որոշում