Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0297.231107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
23.11.2007 թ.
պետական գրանցման թիվ 05007401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2007 թվականի N 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1.1. կանոնակարգ 2-ի 18-րդ կետի «20 տոկոս» բառերը փոխարինել «15 տոկոս» բառերով.

i

1.2. կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բանկի կողմից այլ բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ` ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,».

1.3. կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ` ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով.

1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ

2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

3) եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը:».

1.4. կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկի գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով:».

i

1.5. կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից` ոչ ավելի, քան բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների արժեքի (նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումար` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով) տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով`

 

նվազագույն (ՎՊՀ, ՀԿ * 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ), եթե ՀԿ * 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) >= 0

0, եթե ՀԿ * 0.25-(ՆԱՍԿ + ՆԱԿՆ - ՆԱԱՄ - ՆԱԱԶ - ՆԱՎԳ) < 0

որտեղ`

ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող` բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,

ՎՊՀ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,

ՀԿ - բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքն է,

ՆԱՍԿ- բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքն է,

ՆԱԿՆ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների կապիտալ ներդրումների արժեքն է,

ՆԱԱՄ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների գծով կատարված ամորտիզացիոն հատկացումներն են,

ՆԱԱԶ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների արժեզրկումից կորուստներն են,

ՆԱՎԳ - բանկի սեփականությունը հանդիսացող ու բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների վերագնահատումից կորուստներն են:

Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները,».

i

1.6. կանոնակարգ 2-ը լրացնել 29.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«29.1. Սույն կանոնակարգի իմաստով` բանկի կողմից տրված փոխատվությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխատվություն, եթե տվյալ փոխատվության գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1. փոխատվությունը տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով, և

2. փոխատվությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, և

3. փոխառուի լուծարման կամ վերակազմավորման դեպքում տրամադրված փոխատվությունը ստորադաս է փոխառուի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ` մասնակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունների:».

i

1.7. կանոնակարգ 2-ի 38-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն կանոնակարգով սահմանված Ն31 նորմատիվի ռիսկ տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի «Վարկային ռիսկի հաշվարկը» հավելված 3-ում (այսուհետ` հավելված 3) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

2.1. հավելված 3-ը լրացնել 10.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Այն տեղական կամ օտարերկրյա կազմակերպությունները, որոնց պարտավորություններն ամբողջությամբ երաշխավորված են որևէ պետության կողմից, դրանց նկատմամբ պահանջները կշռելիս կարող են հիմք ընդունել տվյալ պետության համապատասխան ռիսկի կշիռը:».

2.2. հավելված 3-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, բանկը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1. այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի 6.26 կամ 6.30 կետերին և աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել 100 տոկոս ռիսկի կշռով,

2. այն դեպքում, երբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված, ինչպես նաև դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված պահանջները, համաձայն 6.17-ից 6.21-րդ կետերի, ստանում են 150 տոկոս ռիսկի կշիռը, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջները պետք է ընդգրկել 150 տոկոս ռիսկի կշռով,

3. այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները:».

2.3. հավելված 3-ի 13.2 և 13.3-րդ կետերը «պարտավորություններ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` երաշխավորությունների (երաշխիքների))» բառերով.

2.4. հավելված 3-ի 16-րդ կետի «ա» ենթակետը «կամ» բառից հետո լրացնել «այլ անձի (բացառությամբ` ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատերի) կողմից տրամադրված» բառերով.

2.5. հավելված 3-ի 16-րդ կետի «գ» ենթակետը «գրավի» բառից հետո լրացնել «առարկայի` մինչև մարումն ընկած ժամկետը» բառերով, իսկ «մարման» բառը փոխարինել «մինչև մարումն ընկած» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի «Շուկայական ռիսկի հաշվարկ» հավելված 4-ում (այսուհետ` հավելված 4) կատարել հետևյալ փոփոխությունը.

3.1. հավելված 4-ի 16.2-րդ կետում «2-րդ տարի» բառերը փոխարինել «1-ից մինչև 2 տարի» բառերով, «3-րդ տարի» բառերը` «2-ից մինչև 3 տարի» բառերով, «4-րդ տարի» բառերը` «3-ից մինչև 4 տարի» բառերով, «5-րդ տարի» բառերը` «4-ից մինչև 5 տարի» բառերով, «6-րդ տարի» բառերը` «5-ից մինչև 7 տարի» բառերով, «7-ից 10 տարի» բառերը` «7-ից մինչև 10 տարի» բառերով, «11-ից 15 տարի» բառերը` «10-ից մինչև 15 տարի» բառերով, «16-ից 20 տարի» բառերը` «15-ից մինչև 20 տարի» բառերով, «21 տարի և ավելի» բառերը` «20 տարի և ավելի» բառերով».

3.2. հավելված 4-ի 32-րդ կետի «բ» ենթակետում «31» թիվը փոխարինել «32» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1.2, 1.3, 1.4 և 1.5 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
18.09.2007
N 297-Ն
Որոշում