Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

050.0361.251207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        12            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007470

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ ՀՀԳՆԱՏ 3(277), 29.01.08, հոդ. 15

16 նոյեմբերի 2007 թվականի N 361-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի «Նվիրաբերություն իրականացնող (դրամաշնորհ տրամադրող) ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 006 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 142-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 60-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի (այսուհետ` Կարգ) 3.3 ենթակետի «ինտերնետային ցանցի» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի» բառերով:

i

2. Կարգի 4-րդ կետի 4.1 ենթակետի առաջին պարբերությունը «էլեկտրոնային տարբերակով» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ներկայացվող հաշվետվություններին (թղթային և էլեկտրոնային տարբերակի համար) տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.

 

._________________________________________________________.

|  Հաշվետվություն  |գծիկ|հաշվետվության|գծիկ|տվյալ օրվա    |

|  տրամադրող անձի  |    |ուղարկման    |    |դրությամբ     |

|  հաշվառման համարը|    |ամսաթիվը`    |    |ուղարկված     |

|  ՖԴԿ-ում (8 նիշ) |    |օօ/աա/տտ     |    |հաշվետվության |

|                  |    |(6 նիշ)      |    |հերթական      |

|                  |    |             |    |համարը (3 նիշ)|

._________________________________________________________.

\|/        \|/      \|/       \|/       \|/

._________________________________________________________.

|     XXXXXXXX     |  - |  XXXXXX     |  - |     XXX      |«:

._________________________________________________________.

 

3. Կարգի 4-րդ կետի 4.1 ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչի վրա) տարբերակները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով` փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին»: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստացականի տրամադրման պահին»:

4. Կարգի 4-րդ կետի 4.1 ենթակետի «բ» պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Հաշվետվությունը համարվում է ներկայացված Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեից հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային հասցեին հետադարձ փոստի ստացման պահին: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը` չհաստատված, բացառությամբ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով ներկայացված հաշվետվությունների:»:

5. Կարգի 4-րդ կետի 4.1 ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով, որի դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքում հրապարակված կամ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվետվական ձևերի պաշտպանված էլեկտրոնային տարբերակները, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվական ձևն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային համակարգի միջոցով և ներկայացված է համարվում ծրագրային համակարգի «ՈՒղարկման կարգավիճակը» դաշտում «ՈՒղարկված է» նշման առկայության դեպքում: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը` չհաստատված: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով ուղարկվող հաշվետվությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու վերաբերյալ» կարգը:

6. Կարգի 4-րդ կետի 4.1 ենթակետի «դ» պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Այս դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:»:

7. Կարգի 4-րդ կետի 4.1 ենթակետը լրացնել «զ» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«զ) Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին: Այդ դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ»:

8. ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 4-րդ կետի 4.2 ենթակետը:

i

9. Կարգի 4-րդ կետը լրացնել 4.3 և 4.4 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«4.3. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 60-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի համաձայն` հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը` պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին ներկայացնում է գրություն` թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:

4.4. Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով` նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով 4.3 կետով սահմանված ընթացակարգը:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.11.2007
N 361-Ն
Որոշում