Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿ ...

 

 

102.0081.270398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

27 մարտի 1998թ.  թիվ 81

 

i

«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ԵՎ «1998Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «ՀՀ 1998 թ. պետական բյուջեի առանձին եկամտատեսակների կատարումն ապահովելու առաջնահերթ միջոցառումների մասին» ՀՀ վարչապետի 1998 թվականի մարտի 4-ի թիվ 133 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «ՀՀ արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական տուրքի հաշվառման և գանձման կարգի մասին հրահանգը» և «1998 թվականի պետական բյուջեով նախատեսված առանձին եկամտատեսակների հաշվառման և գանձման մասին հրահանգչական նամակը»:

 

ՀՀ ԺՈՂԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ

ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

1998Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՄՏԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության 1998 թ. պետական բյուջեի մասին օրենքին համապատասխան, ՀՀ ժողդատարանները, պետական նոտարական գրասենյակները և ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները (այսուհետև` ՔԿԱԳ բաժիններ) գանձումներ են կատարում պետական տուրքի գծով, իսկ ժողդատարանները` նաև տուգանքների գծով:

Պետական տուրքի հաշվառումը և գանձումը կատարվում է «Պետական տուրքի մասին» 1997 թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ օրենքի, ինչպես նաև դրան համապատասխան ընդունված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված հրահանգին համապատասխան, որոնցով էլ պետք է ղեկավարվել պետական տուրքի գանձումներ կատարելիս:

2. Պետական տուրքի վճարման փաստը հաստատող բանկային անդորրագրի ընդունման (ստացման) և պահպանման հետ կապված հարցերը կարգավորվում են ժողդատարանների, պետական նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ բաժինների գործավարության վերաբերյալ գործող հրահանգներին համապատասխան:

Այն դեպքերում, եթե հիշյալ հրահանգներով կարգավորված չեն նշված հարցերը, ապա անհրաժեշտ է կիրառել հետևյալ կանոնները: Պետք է վարել պետական տուրքի գանձման վերաբերյալ հատուկ մատյան: Մատյանում նշվում են այն գործունեության կամ ծառայության կոնկրետ տեսակը, որի դիմաց գանձվում է համապատասխան պետական տուրքը: Եթե տվյալ տուրքի գծով գործ է կազմված, ապա տուրքի վճարման մասին անդորրագիրը պետք է պահվի այդ գործում, իսկ մատյանում հղում է կատարվում այդ մասին: Անդորրագիրը սոսնձվում է գործի մեջ առկա փաստաթղթերի առաջին էջի վերին ձախ անկյունում:

Եթե տվյալ տուրքի գծով առանձին գործ չի կազմված, ապա անդորրագիրը պահվում է հատուկ բացված համարակալված թղթապանակում: Մատյանում արված գրառումից պետք է երևա, թե որ թղթապանակում է պահվում տվյալ գործունեության կամ ծառայության դիմաց գանձված պետական տուրքի վճարման փաստը հաստատող անդորրագիրը:

3. Քրեական, քաղաքացիական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշված տուգանքների գանձման դեպքում ժողդատարանները պետք է ղեկավարվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337 - 426 հոդվածների նորմերով, ինչպես նաև կատարողական վարույթի մասին գործող հրահանգով:

4. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը պետք է վճարվի ՀՀ կենտրոնական բանկի թիվ 103008016018 հաշվին:

5. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրքը պետք է վճարվի տվյալ նոտարական գրասենյակի գտնվելու վայրի համայնքի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի համապատասխան բանկային հաշվին:

6. Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար պետական տուրքը պետք է վճարվի տվյալ ՔԿԱԳ բաժնի գտնվելու վայրի համայնքի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի համապատասխան բանկային հաշվին:

7. Պետական տուրք գանձելիս, անհրաժեշտ է տուրք վճարողներին տեղեկացնել համապատասխան բանկային հաշիվների մասին: Այդ նպատակով հանձնարարվում է ժողդատարանների, նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ բաժինների կողմից զբաղեցրած շենքերի կամ շինությունների տեսանելի տեղերում փակցնել համապատասխան հայտարարություն` ի գիտություն պետական տուրք վճարողների:

8. Գանձված պետական տուրքի գումարի վերաբերյալ պետք է հաշվառում կատարվի համապատասխան մատյաններում, իսկ յուրաքանչյուր ամսվա համար գանձված գումարի մասին` մինչև հաջորդ ամսվա 5-ը, գրավոր տեղեկություններ ներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության վիճակագրության և վերլուծության բաժին: Նույն կարգով ժողդատարանները տեղեկություններ են ներկայացնում նաև տուգանքների գանձման վերաբերյալ:

Գանձված պետական տուրքի (դատարանները` նաև տուգանքների) գումարների վերաբերյալ ամենամսյա տեղեկությունները պետք է ՀՀ արդարադատության նախարարության վիճակագրության և վերլուծության բաժնին ներկայացվեն վիճակագրական հաշվետվությունների սահմանված թիվ 1, 2 և 3 ձևերին համապատասխան (ձևերը կցվում են)` խստորեն պահպանելով դրանց լրացման նկատմամբ ներկայացվող պահանջները:

i

ՀՀ դատարաններից, պետական նոտարական գրասենյակներից և ՔԿԱԳ բաժիններից ստացված հաշվետվությունները նախարարության վիճակագրության և վերլուծության բաժինը ուսումնասիրում է, ամփոփում և ընդհանրացնում ՀՀ կառավարության 1997 թ. նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշմամբ սահմանված կարգով և ներկայացնում պետական լիազորված մարմնին:

i

9. Համաձայն ՀՀ կառավարության «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» 1997 թ. նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման և նշված որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 1998 թ. մարտի 17-ի թիվ 183 որոշման, ՀՀ դատարանները, պետական նոտարական գրասենյակները և ՔԿԱԳ բաժինները միաժամանակ իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմնին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ` այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ:

Նշված եռամսյակային տեղեկությունները ներկայացվում են ՀՀ կառավարության վերը նշված թիվ 547 որոշման թիվ 2 հավելված հանդիսացող ձևին (կցվում է) համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

1998 Թ. ՄԱՐՏԻ 27-Ի

ԹԻՎ 81 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն Հրահանգով կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացվող գործողությունների դիմաց պետական տուրքի, ինչպես նաև նշանակվող տուգանքների գանձման հետ կապված հարցերը:

2. Սույն Հրահանգը տարածվում է ՀՀ արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի այն կառուցվածքային ստորաբաժանումների վրա, որոնք օրենսդրությամբ և նախարարությունում սահմանված կարգով նախապատրաստում են հասարակական-քաղաքական, հասարակական և այլ կազմակերպությունների, մամուլի և զանգվածային լրատվության միջոցների պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ կամ օրենսդրական ակտերի, այլ նորմատիվ փաստաթղթերի հրատարակման թույլտվություններ (լիցենզիաներ) տալու վերաբերյալ փաստաթղթերը:

3. Պետական գրանցում պահանջող գործողություններ կատարելու և լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է նախքան համապատասխան գործողության կատարումը և լիցենզիա տալը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և դրան համապատասխան ընդունված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հրահանգով սահմանված կարգով, չափերով և պայմաններով:

4. Պետական տուրքը գանձվում է ՀՀ կենտրոնական բանկում բացված հետևյալ հաշիվներին.

ա) մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման (ներառյալ` հիմնադիր փաստաթղթերում համապատասխան փոփոխությունների պետական գրանցման) համար` 103008016091 հաշվին.

բ) հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների պետական գրանցման համար` 103008016109 հաշվին.

գ) սպառողական ընկերությունների և դրանց միությունների պետական գրանցման համար` 103008016075 հաշվին.

դ) իրավաբանական ծառայություն իրականացնելու և օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակման և բազմացման թույլտվություն (լիցենզիա) տալու դեպքում.

- ֆիզիկական անձանց լիցենզիաներ տալու համար` 103008016299 հաշվին.

- իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին լիցենզիաներ տալու համար` 103008016307 հաշվին:

5. Սույն Հրահանգի 4-րդ կետով նախատեսված հաշիվների մասին նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ցանկացած մատչելի ձևով տեղյակ են պահում պետական տուրք վճարողներին:

6. Պետական տուրքի վճարման փաստը հաստատող բանկային անդորրագիրը պահվում է պետական գրանցման կամ լիցենզավորման վերաբերյալ նախարարությունում սահմանված կարգով կազմվող գործերի մեջ: Անդորրագիրը սոսնձվում է համապատասխան գործի առաջին էջի վերին ձախ անկյունում:

7. Լիցենզիա տալու գործերով պետական տուրքը վճարվում է լիցենզավորման հանձնաժողովի կողմից լիցենզիա տալու վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում:

8. Պետական տուրքի գանձման և դրանց վերաբերյալ անդորրագրերի պահպանման համար պատասխանատու են նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են նախարարի համապատասխան տեղակալները:

9. Գանձված պետական տուրքերի գումարների վերաբերյալ նախարարության համապատասխան ստորաբաժանումները վարում են առանձին մատյան` նշելով, թե ումից և ինչ գործողության (լիցենզիա տալու) դիմաց է գանձվել տվյալ պետական տուրքը:

10. Յուրաքանչյուր ամիս կատարված գրանցումների դիմաց գանձված պետական տուրքերի գումարների վերաբերյալ նախարարության համապատասխան ստորաբաժանումները` մինչև հաջորդ ամսվա 5-ը, տեղեկություններ են տրամադրում նախարարության վիճակագրության և վերլուծության բաժնին:

11. Նախարարության վիճակագրության և վերլուծության բաժինը իրեն տրամադրված տեղեկությունների հիման վրա ուսումնասիրում, վերլուծում և օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններին է ներկայացնում անհրաժեշտ տվյալներ:

12. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման հարցերով զբաղվող նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը պատասխանատու է այդ բնագավառում օրենսդրությամբ սահմանված դեպքերում վարչական տուգանքների նշանակման համար:

Վարչական տուգանքները նշանակվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով: Որոշումը կայացվում է վարչական խախտում թույլ տված մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ: Սահմանված կարգով տեղեկացված կամ չներկայացած ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի բացակայությունը արգելք չի հանդիսանում վարչական կարգով տուգանք նշանակելու որոշում կայացնելու համար:

Որոշումը` դրա կայացումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, ուղարկվում է մամուլի կամ զանգվածային լրատվության այլ համապատասխան միջոցի ղեկավարին:

13. Եթե համապատասխան ղեկավարը որոշումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում նախարարության իրավասու ստորաբաժանում փաստաթուղթ չի ներկայացնում տուգանքի կամավոր վճարման մասին, ապա այդ ստորաբաժանումը` վարչական կարգով տուգանք նշանակելու մասին որոշումը, անհապաղ հանձնում է համապատասխան ժողդատարան` տուգանքի հարկադիր գանձումն իրականացնելու համար:

14. Վարչական կարգով տուգանք նշանակելու գործերով կազմվում է առանձին մատյան: Տուգանքի գանձման վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են այդ մատյանում, իսկ գանձումը հաստատող փաստաթղթերը պահվում են համապատասխան գործերում:

15. Տուգանքներ նշանակելու և գանձելու վերաբերյալ նախարարության համապատասխան ստորաբաժանումը յուրաքանչյուր ամիս տեղեկություններ է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության վիճակագրության և վերլուծության բաժնին, որը դրանք ամփոփում և ընթացք է տալիս սույն Հրահանգի 11-րդ կետով սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 27 03 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01980093

 

 

pin
Արդարադատության նախարարություն
27.03.1998
N 81
Հրաման