Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

 

 

112.0002.200308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11208089

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

5 մարտի 2008 թվականի թիվ 2-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2008 թ. մարտի 5-ի

թիվ N 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ` կադրերի ռեզերվ) վարում է պետական կառավարման մարմինը:

3. Կադրերի ռեզերվում գրանցվում են`

1) քաղաքացիական հատուկ ծառայությունից հաստիքների կրճատման կապակցությամբ պաշտոնից ազատված անձինք.

2) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

4. Քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով, որտեղ նշվում են քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը (հիմքը):

5. Կադրերի ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

4) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.

5) օրենքի 60.18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

7) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

8) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

9) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

10) այն հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համարվում են քաղաքացիական ծառայողի առողջական վիճակին ներկայացվող պահանջի խախտում.

11) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

12) քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը.

13) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

14) քաղաքացիական ծառայողի մահը.

15) օրենքով սահմանված այլ հիմքեր:

6. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին որոշում կայացվելուց հետո հնգօրյա ժամկետում ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից լրացվում է գրանցման թերթիկ (ձև 1) մեկ օրինակից, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողին (այսուհետ` քաղաքացիական ծառայող), իսկ պատճենը պահվում է կադրային ստորաբաժանումում:

7. Կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողին, հաշվի առնելով նրա մասնագիտական գիտելիքները, առողջական վիճակն ու թափուր հաստիքների առկայությունը, կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում առաջարկվում են համապատասխան պաշտոններ:

8. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

9. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետում չեն հաշվարկվում քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության, ամենամյա կամ չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները:

10. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առաջացման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետական կառավարման մարմնի ղեկավարը կայացնում է որոշում կադրերի ռեզերվից հանելու մասին:

11. Կադրերի ռեզերվից հանված (բացառությամբ ոստիկանությունում պաշտոնի նշանակելու դեպքի) անձը հանվում է ոստիկանությունում զինվորական հաշվառումից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

12. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

 

Ձև 1

.__________.

|          |

|լուսանկարի|

|   տեղը   |

|          |

.__________.

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _________

(քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվի)

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ____________________________________

3. Անձնագիրը _________________________________________________________

(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը __________

______________________________________________________________________

                     (պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

5. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանը __________________

6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը _________________________________

7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ պետական կառավարման մարմնի

ղեկավարի հրամանը _____________________________________________________

(ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը)

8. Կադրերի ռեզերվում գրանցման ժամանակաշրջանը *

 

___ _____________ 20 թ-ից մինչև ____ _________________ 20 թ.

 

_____________________________________________________

                     (կադրային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը)

               _____________________________________________________

                                     (կոչումը)

 

     Կ. Տ.     ____________________ ________________________________

                 (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

____ _________________ 20 թ.

 

* Կադրերի ռեզերվում գրանցված տվյալ քաղաքացիական ծառայողի գրանցման ժամանակաշրջանն ավարտվում է միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետից (6 ամիս) շուտ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
05.03.2008
N 2-Ն
Հրաման