Սեղմել Esc փակելու համար:
{17.08.2013 - 30.12.2022} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{17.08.2013 - 30.12.2022} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ Ե ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.08.2013  -ից մինչեւ   30.12.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0292.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2008 թվականի N 292-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) վարչական իրավախախտման փաստի ստուգման պահանջագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) կենտրոնացված հաշվառման քարտադարանը վարող ստորաբաժանման դրոշմակնիքների ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(վերնագիրը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ (այսուհետ` վարչական իրավախախտում) կատարած անձանց հաշվառման հիմքերը և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր) կողմից հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց և կարգը, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

i

1) վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառում` վարչական իրավախախտում կատարած անձի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, մշակում, համակարգում ու պահպանում` տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում.

2) վարչական իրավախախտում կատարած անձի հաշվառման քարտ (այսուհետ` հաշվառման քարտ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի քարտ, որը լրացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում ընդունելիս և պարունակում է տեղեկություններ վարչական իրավախախտման և այն կատարող անձի մասին.

3) անձնական տվյալներ` վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը.

4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.

5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացի ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվությունից):

(2-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

3. Վարչական իրավախախտում կատարած անձանց հաշվառման նպատակը վարչական իրավախախտումները կանխելու և բացահայտելու գործում ոստիկանության իրավասու ստորաբաժանումներին, սահմանապահ զորքերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:

(3-րդ կետը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք: Կենտրոնացված հաշվառման ենթակա են նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերի կողմից հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձինք:

(5-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

8. Հաշվառման քարտը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում, որից հետո այն ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

10. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում տեղեկությունները պահպանելու և քարտադարանները վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

i

11. Վարչական իրավախախտում կատարած անձը տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառվում է սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքում սահմանապահ զորքերի կողմից լրացված հաշվառման քարտի հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 2 հավելվածի:

(11-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

i

12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան: Կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգին հասանելիություն ունենալու դեպքում հաշվառման քարտում լրացման ենթակա տեղեկություններն առցանց եղանակով փոխանցվում են ավտոմատացված համակարգ, իսկ հաշվառման քարտ չի լրացվում:

(12-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

i

13. Հաշվառման քարտում նշվում են վարչական իրավախախտում կատարած անձի անձնական տվյալները, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, քաղաքացիությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածը (մասը), վարչական իրավախախտման նկարագրությունը, իրավախախտման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը, նշանակված վարչական տույժի տեսակը և չափը, վարչական իրավախախտումը հայտնաբերած, ինչպես նաև վարչական տույժ կիրառելու մասին որոշումն ընդունած մարմնի անվանումը, որոշումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման քարտը կազմողի պաշտոնը, ազգանունը, ստորաբաժանման ղեկավարի կոչումը, ազգանունը: Հաշվառման քարտն ստորագրում են այն կազմողը և ստորաբաժանման ղեկավարը:

(13-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

14. Հաշվառման քարտերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, վարչական իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառ գլխատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառվող անձի անձնական տվյալները, բնակության վայրը և որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:

(14-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

15. Հաշվառման քարտերի բովանդակության հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են հաշվառման քարտերն ստորագրող ղեկավարները:

i

16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:

(16-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

17. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հաշվառման քարտերը վերադարձվում են դրանք լրացնողներին: Հաշվառման քարտերը սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին համապատասխանեցվում ու տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններ են վերադարձվում 3-օրյա ժամկետում:

(17-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում: Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:

(18-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

i

19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(19-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից` ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը:

(20-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):

(20.1-ին կետը լրաց. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

21. Սույն կարգի 20-րդ կետի պահանջների խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:

i

22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

(22-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

23. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անձնական տվյալների տարբերություններ ու կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անձնական տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման: Եթե հարցում իրականացնողն ստուգման արդյունքում պարզում է, որ կենտրոնացված հաշվառման քարտադարանում իր կողմից ստուգվող անձի վերաբերյալ տվյալներում առկա են անճշտություններ, ապա դրա մասին գրավոր տեղեկացնում է կենտրոնացված հաշվառման քարտադարանին` ներկայացնելով տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

(23-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

24. Եթե կենտրոնացված հաշվառման քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրի դարձերեսին դրոշմվում է «Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման քարտադարանում չկան» նախադասությամբ և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են տեղեկությունը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը` տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:

(24-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(24.1-ին կետը լրաց. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

i

25. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում ստացվող հարցումներին պատասխան է տրվում 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(25-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

26. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում առկա իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների ոչ ճշգրիտ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

i

27. Սույն կարգի 23-րդ և 26-րդ կետերով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա անձի վերաբերյալ տվյալներում մեկօրյա ժամկետում կատարվում են համապատասխան ուղղումներ:

(27-րդ կետը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն որոշում)

28. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:

29. Կենտրոնացված հաշվառման քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ՄԱՍԻՆ

.__________. .____________________.  ._______.  ._____________________.

|ԱԶԳԱՆՈՒՆԸ | |                    |  |ԱՆՈՒՆԸ |  |                     |

.__________. .____________________.  ._______.  ._____________________.

.__________. .____________________.  .________________.  .____________.

|ՀԱՅՐԱՆՈՒՆԸ| |                    |  |ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ,    |  |            |

.__________. .____________________.  |ՏԱՐԵԹԻՎԸ        |  |            |

.________________.  .____________.

.___________. ._______________________________________________________.

|ԾՆՆԴԱՎԱՅՐԸ | |                                                       |

.___________. ._______________________________________________________.

._____________. ._____________________________________________________.

|ԲՆԱԿՈՒԹՅԱՆ   | |                                                     |

|ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ | |                                                     |

._____________. ._____________________________________________________.

._____________. .________________.  .__________________. .____________.

|ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ| |                |  | ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ | |            |

|ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ  | |                |  |                  | |            |

._____________. .________________.  .__________________. .____________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

._________________________________________________________. ._________.

|ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀՈԴՎԱԾԸ| |         |

._________________________________________________________. ._________.

._______________. .___________________________________________________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ   | |                                                   |

|ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ| |                                                   |

._______________. .___________________________________________________.

 

(քարտի դարձերեսը)

.____________. .________.  ._____________________________. .__________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ| |        |  |ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ    | |          |

|ՕՐԸ, ԱՄԻՍԸ, | |        |  |ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ          | |          |

|ՏԱՐԵԹԻՎԸ    | |        |  |ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ | |          |

.____________. .________.  ._____________________________. .__________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՄԱՍԻՆ

._____________. ._________________________________________.  .________.

|ՎԱՐՉԱԿԱՆ     | |նախազգուշացում - 1, տուգանք - 2, գործիք  |  |        |

|ՏՈՒՅԺԻ       | |կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի |  |_______ |

|ՏԵՍԱԿԸ       | |հատուցմամբ վերցնում - 3, գործիք կամ      |  |Տուգանքի|

|             | |անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի     |  |չափը    |

|             | |բռնագրավում - 4, տրված հատուկ իրավունքից |  |(դրամ)  |

|             | |զրկում - 5, այլ վարչական տույժ - 6       |  |_______ |

._____________. ._________________________________________.  .________.

._____________. ._________________________________________.  .________.

|ՈՐՈՇՈՒՄ      | |դատարան - 1, տեղական ինքնակառավարման     |  |        |

|ԸՆԴՈՒՆՈՂ     | |մարմին - 2, ոստիկանության մարմին - 3,    |  |        |

|ՄԱՐՄՆԻ       | |պետական այլ մարմիններ - 4                |  |        |

|ԱՆՎԱՆՈՒՄԸ    | |                                         |  |        |

._____________. ._________________________________________.  .________.

._____________. ._________________________________________.  .________.

|ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ| |ճանապարհային ոստիկանություն - 1,         |  |        |

|ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ  | |անձնագրային ծառայություն - 2,            |  |        |

|ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ| |հետաքննչական ծառայություն - 3, քրեական   |  |        |

|ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  | |հետախուզության ծառայություն - 4,         |  |        |

|ԿԱՄ ԱՅԼ      | |պրոֆիլակտիկայի ծառայություն կամ          |  |        |

|ՊԵՏԱԿԱՆ        |համայնքային ոստիկանության                |  |        |

|ՄԱՐՄՆԻ       | |ծառայություն - 5, պարեկապահակետային      |  |        |

|ԱՆՎԱՆՈՒՄԸ    | |ծառայություն - 6, այլ ծառայություն - 7   |  |        |

|             | |սահմանապահ զորքեր - 8                    |  |        |

._____________. ._________________________________________.  .________.

.________________________________________. ._______________.

|ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ| |               |

.________________________________________. ._______________.

 

_________________________________________

           (ստորաբաժանման անվանումը)

 

Կատարող ________________ __________________ _________________

                      (պաշտոնը)    (ստորագրությունը)    (ազգանունը)

 

Պետ ____________________ __________________ _________________

                  (կոչումը)        (ստորագրությունը)    (ազգանունը)

 

____ ____________ 20 թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

Ձև

 

i

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Ազգանունը ________________________________________________________

2. Անունը, հայրանունը _______________________________________________

3. Ծնվել է _______________________ 20  թ.

4. Ծննդավայրը _______________________________________________________

5. Հասցեն ___________________________________________________________

6. Իրավախախտման ամսաթիվը (հայտնի լինելու դեպքում) _____________

 

Հարցում կատարող __________________ __________________ _______________

                         (պաշտոնը)      (ստորագրությունը)   (ազգանունը)

 

_____________________________________________________________________

                        (ստորաբաժանման անվանումը)

 

Պետ __________________ ____________________ ____________________

            (կոչումը)        (ստորագրությունը)         (ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

Կ.Տ.

 

(Չափսը` 145 x 205)

 

Պահանջագրի դարձերեսը

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

(3-րդ հավելվածը փոփ. 18.07.13 թիվ 784-Ն, 29.12.2022 թիվ 2072-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ

 

.___________________________________________________________.

|            ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն           |

|                                                           |

|  Նշեց ____________________  ____________________________  |

|        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)        |

|                                                           |

|        _____  ___________ 20   թ.                         |

|    _____________________________________________________  |

|                                                           |

.___________________________________________________________.

 

(Չափսը 55 x 30)

 

(4-րդ հավելվածը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 292-Ն որոշման

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՎԱՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՁԵՎԸ

 

.___________________________________________________________.

|            ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն           |

|                                                           |

|      Ձեզ հետաքրքրող տվյալներ կենտրոնացված հաշվառման       |

|                     քարտադարանում չկան                    |

|       ____________________  ____________________________  |

|        (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)        |

|                                                           |

|        _____  ___________ 20   թ.                         |

|    _____________________________________________________  |

|                                                           |

.___________________________________________________________.

 

(Չափսը 55 x 30)

 

(5-րդ հավելվածը փոփ. 29.12.2022 թիվ 2072-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2008
N 292-Ն
Որոշում