Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂ ...

 

 

040.0324.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2008 թվականի N 324-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.24-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի ապրիլի 4-ի

N 324-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական ծառայողին զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:

2. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և զինվորական հաշվառման են վերցվում ոստիկանությունում:

3. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու մասին հրամանը:

4. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում նրա զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն` նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար: Միջնորդությանը կից ներկայացվում են`

1) ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու մասին հրամանի քաղվածքը.

2) անվանական ցուցակը (N 1 ձև).

3) զինվորական գրքույկը:

5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն, որտեղ այն պահվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործում` ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:

6. Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.27-րդ հոդվածի (բացառությամբ 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերի) հիմքերով ազատված անձի զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման մասին հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին (N 2 ձև) ուղարկվում են այն զինվորական կոմիսարիատ, որտեղ քաղաքացիական ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:

 

Ձև N 1

 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

 

___________________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ

 

.________________________________________________________________________.

|N/N|Ազգանունը,|Ծննդյան |Պահեստազորի|Զինվորահրամա-|ՈՒմ       |Երբ, ում և |

|ը/կ|անունը,   |տարեթիվը|զինվորական |նատարական    |հրամանով  |ինչ ելքի   |

|   |հայրանունը|        |կոչումը    |մասնագիտութ- |և  ինչ    |համարով են |

|   |          |        |           |յունը, թիվը  |պաշտոնի է |ուղարկվել  |

|   |          |        |           |             |նշանակվել,|հաշվառման  |

|   |          |        |           |             |հրամանի   |փաստաթղթերը|

|   |          |        |           |             |համարը,   |           |

|   |          |        |           |             |տարեթիվը, |           |

|   |          |        |           |             |ամիսը,    |           |

|   |          |        |           |             |ամսաթիվը  |           |

|___|__________|________|___________|_____________|__________|___________|

|___|__________|________|___________|_____________|__________|___________|

|___|__________|________|___________|_____________|__________|___________|

|___|__________|________|___________|_____________|__________|___________|

.________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

 _____________                                        ____________________

 (ելքի համարը)                                         (ուր է ուղարկվում)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Տրվում է այն մասին, որ ___________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) ազատման պահին ունեցել է _________________________ դասային աստիճան (կոչում), որը շնորհվել է 20  թ. _______ ____ -ի N ________ հրամանով: Ծնված` 19  թ-ին, հաշվառման մեջ է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համակարգում _____ թ. _______ ______ -ից (N ______ հրաման) մինչև 20  թ. _________ ________-ը: Ազատված է 20  թ. ___________ ____-ի N ______ հրամանով: Բնակության վայրը ________________________________________________________ Առդիր ___________________________________________________________________

(զինվորական գրքույկ, զինվորական կրճատված անձնական գործ, զորակոչային

կցագրման վկայական) (անհրաժեշտը նշել)

 

    Ստորաբաժանման ղեկավար          _________________________________

                                              (պաշտոնը)

                                   _________________________________

                                              (կոչումը)

              ___________________  _________________________________

               (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

____ __________ 20  թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2008
N 324-Ն
Որոշում