Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, ՈՒզբեկստանի Հանրապետությունը և ՈՒկրաինան, այսուհետ` Համագործակցության մասնակից պետություններ,

ելնելով զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանության ապահովման համար համաձայնեցված միջոցների ընդունման անհրաժեշտությունից,

հաշվի առնելով Համագործակցության մի պետությունից մյուս պետություն զինվորական ծառայություն անցնելու համար փոխադրվելու կամ պահեստազոր զորացրվելու զինծառայողների իրավունքները,

զինծառայողների համար կյանքի պատշաճ մակարդակի և զինվորական ծառայության պարտականությունների կատարման համար պայմանների, ինչպես նաև այդ միջոցների իրականացման համար իրավական հիմքի ստեղծման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Զինծառայողները, զինվորական ծառայությունից զորացրված և Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բնակվող անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները օգտվում են նախկին ԽՍՀ Միության օրենքներով և այլ նորմատիվ ակտերով սահմանված իրավունքների և արտոնությունների մակարդակից:

Զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների նշված իրավունքների և արտոնությունների միակողմանի սահմանափակումներ չի թույլատրվում:

Համագործակցության մասնակից պետություններն իրավունք ունեն միջոցներ ձեռնարկելու զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ուժեղացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում և ապահովում են զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների քաղաքական, սոցիալ-տնտեսական և անձնական իրավունքների ու ազատությունների ամբողջությունը` համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սույն Համաձայնագրի դրույթների, այդ թվում` հետևյալ իրավունքները.

պահպանել Համագործակցության մասնակից պետության քաղաքացիությունը, որը նրանք ունեցել են նախքան զինվորական ծառայության անցնելը,

որպես սեփականություն ունենալ իրենց պատկանող գույքը և ըստ իրենց հայեցողության տնօրինել այն,

բնակվել իրենց կողմից զբաղեցված բնակելի շինություններում,

ստանալ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակը: Զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգը սահմանվում է միջկառավարական համաձայնագրերով,

Համագործակցության պետության պետական սահմանը հատելիս, անձնական գույքը անցկացնել առանց տուրքեր, հարկեր և այլ վճարումներ կատարելու, բացառությամբ առարկաների, որոնց արտահանումը (ներմուծումը) արգելված է համապատասխան պետության օրենսդրությամբ,

կրթություն ստանալ Համագործակցության պետության բարձրագույն, միջին և միջին մասնագիտական կրթական հաստատություններում, օգտվել նախադպրոցական մանկական հաստատություններից,

օգտվել բժշկական և սոցիալական ապահովության այլ տեսակներից,

զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո աշխատանքի տեղավորվել պետական մարմիններում, ձեռնարկություններում, հաստատություններում և կազմակերպություններում:

Բացի այդ զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, իրավունք ունեն ընդունել կեցության պետության քաղաքացիությունը, մշտական բնակվել նրա տարածքում կամ ընտրել բնակության այլ վայր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցության պետությունները, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր չունեն բնակության վայր կամ բնակության պայմանների բարելավման կարիք ունեն, ապահովում են բնակելի շինություններով` համաձայն կեցության պետության օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համագործակցության մասնակից պետությունները պարտավորվում են 1992 թվականին մշակել և ընդունել փոխհամաձայնեցված օրենսդրական ակտեր զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի փետրվարի 14-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 14-ից:

 

 

pin
14.02.1992
Միջազգային պայմանագիր