Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵ ...

 

 

040.0733.140708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2008 թվականի N 733-Ա

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 526 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայության «Ճանապարհաշինություն» և Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկները հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով «Մշակույթ», «Ճանապարհաշինություն», «Աղետի գոտի» ծրագրերն իրականացնող պետական հիմնարկներ ստեղծելու մասին» N 526 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «Մշակույթ,» բառը.

2) որոշման վերնագրում և 1-ին կետում «Աղետի գոտի,» բառերը փոխարինել «Դպրոցաշինություն» բառով.

3) որոշման 1-ին կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2008
N 733-Ա
Որոշում