Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԹՄՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵ ...

 

 

100.0012.110808

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        08            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 հուլիսի 2008 թվականի N 12-Ն

 

i

ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1599-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցելու կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել թմրամոլների հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հունիսի 19-ի «Հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոխանցելու կարգը և թմրամոլների հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին» N 09-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թվականի հուլիսի 28-ի

N 12-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Թմրամոլների հաշվառումն իրականացնող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունները (այսուհետ` բժշկական հաստատություն) մեկ ամսվա ժամանակահատվածում հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև այդ ամսվան հաջորդող ամսի 5-ը: Այդ տեղեկությունները ներկայացվում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով (էլեկտրոնային կրիչով):

2. Փաստաթղթային տարբերակի յուրաքանչյուր էջը ստորագրվում է բժշկական հաստատության գործադիր մարմնի (տնօրեն, գլխավոր տնօրեն) կողմից և կնքվում բժշկական հաստատության կնիքով:

3. Տեղեկությունները ներկայացվում են փակ ծրարով` կնքված այնպես, որ ապահովվի տեղեկությունների գաղտնիությունը:

4. Ծրարի վրա նշվում է «Գաղտնի` բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ» արտահայտությունը:

5. Տեղեկությունները ներառում են բժշկական հաստատության անվանումն ու հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ այն տվյալները, որոնք ներառված են թմրամոլների հաշվառման մատյանում:

6. Եթե տվյալ ժամանակահատվածում որևէ թմրամոլ չի հաշվառվել կամ հաշվառումից չի հանվել, ապա տեղեկությունները ներառում են նշում այդ մասին և բժշկական հաստատության անվանումը:

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թվականի հուլիսի 28-ի

N 12-Ն հրամանի

 

ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

._________________________________________________________________.

|Հ/հ|Թմրամոլի  |Թմրամոլի     |Թմրամոլի (որպես       |Թմրամոլի     |

|   |ազգանունը,|ծննդյան      |քաղաքացի) հաշվառման   |(որպես       |

|   |անունը,   |տարին,       |վայրը (նաև`           |թմրամոլ)     |

|   |հայրանունը|ամիսը,       |բնակության վայրը, եթե |հաշվառման    |

|   |          |ամսաթիվը     |բնակվում է ոչ         |տարին,       |

|   |          |             |հաշվառման վայրում կամ |ամիսը,       |

|   |          |             |հաշվառում չունի)      |ամսաթիվը     |

|   |          |_____________|______________________|_____________|

|   |          |տա-|ա- |ամսա-|մարզ|քա-|փո-|շենք|բնա-|տա-|ա- |ամսա-|

|   |          |րի |միս|թիվ  |    |ղաք|ղոց|    |կա- |րի |միս|թիվ  |

|   |          |   |   |     |    |   |   |    |րան |   |   |     |

|___|__________|___|___|_____|____|___|___|____|____|___|___|_____|

|1. |          |   |   |     |    |   |   |    |    |   |   |     |

|___|__________|___|___|_____|____|___|___|____|____|___|___|_____|

|2. |          |   |   |     |    |   |   |    |    |   |   |     |

|___|__________|___|___|_____|____|___|___|____|____|___|___|_____|

|3. |          |   |   |     |    |   |   |    |    |   |   |     |

|___|__________|___|___|_____|____|___|___|____|____|___|___|_____|

|4. |          |   |   |     |    |   |   |    |    |   |   |     |

|___|__________|___|___|_____|____|___|___|____|____|___|___|_____|

|5. |          |   |   |     |    |   |   |    |    |   |   |     |

.__________________________________________________________________

 

_________________________________________________________.

|Թմրամոլի    |Թմրամոլի |Ախտորո-|Թմրամոլի     |Թմրամոլի   |

|սոցիալական  |(որպես   |շումը  |(որպես       |(որպես     |

|քարտի       |թմրամոլ) |       |թմրամոլ)     |թմրամոլ)   |

|համարը      |հաշվառման|       |հաշվառումից  |հաշվառումից|

|/առկայության|հիմքը    |       |հանելու      |հանելու    |

|դեպքում/    |         |       |տարին, ամիսը,|հիմքը      |

|            |         |       |ամսաթիվը     |           |

|            |         |       |_____________|           |

|            |         |       |տա-|ա- |ամսա-|           |

|            |         |       |րի |միս|թիվ  |           |

|            |         |       |   |   |     |           |

|____________|_________|_______|___|___|_____|___________|

|            |         |       |   |   |     |           |

|____________|_________|_______|___|___|_____|___________|

|            |         |       |   |   |     |           |

|____________|_________|_______|___|___|_____|___________|

|            |         |       |   |   |     |           |

|____________|_________|_______|___|___|_____|___________|

|            |         |       |   |   |     |           |

|____________|_________|_______|___|___|_____|___________|

|            |         |       |   |   |     |           |

_________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
28.07.2008
N 12-Ն
Հրաման