Սեղմել Esc փակելու համար:
«ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

13.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.1998  -ից մինչեւ   13.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 26.06.15 թիվ 37-Ն հրաման)

i

100.0778.260598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 1997թ. թիվ 778

 

«ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

 

i

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ վարչապետի հանձնարարականի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել.

«Հղիության արհեստական ընդհատման մասին» կարգը (հավելված 1):

2. Երևանի քաղաքապետարանի, մարզերի առողջապահության բաժինների վարիչներին, մանկաբարձ-գինեկոլոգիական ստացիոնար հաստատությունների ղեկավարներին.

Հղիության արհեստական ընդհատումների գործընթացի ժամանակ ղեկավարվել սույն հրամանով հաստատված կարգով:

3. Մոր և մանկան առողջության պահպանության վարչության պետ Կ. Սարիբեկյանին.

Ապահովել «Հղիության արհեստական ընդհատման մասին» կարգի գրանցումը Արդարադատության նախարարությունում, որպես նորմատիվ ակտ:

 

Հաստատված է`

ՀՀ Առողջապահության նախարարության

25 դեկտեմբերի 1997 թվականի

Թիվ 778 հրամանով

 

ԿԱՐԳ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն թույլատրվում է կատարել մինչև 12 շաբաթական (ներառյալ) հղիության ժամկետը, բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում են ընդհատել հղիությունը և չունեն հակացուցումներ:

1.1. 15 շաբաթականից ավելի ժամկետով հղիության դեպքում, հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է կատարել` բժշկական (հավելված թիվ 1) և սոցիալական (հավելված թիվ 2) ցուցումների առկայության դեպքում, մինչև 22 շաբաթական ժամկետը.

1.2. Հղիության արհեստական ընդհատումը, մինչև 22 շաբաթական ժամկետը վերը սահմանված դեպքերից դուրս, ինչպես նաև վիճարկելի դեպքերում, թույլատրվում է կատարել համապատասխան բուժհաստատության հանձնաժողովի որոշմամբ:

2. Հղիության արհեստական ընդհատման վիրահատության բժշկական հակացուցումներն են*.

. սուր և ենթասուր սուսանակը

. ցանկացած տեղային սուր և ենթասուր բորբոքային վիճակները

. սուր վարակիչ հիվանդությունները

3. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն թույլատրվում է կատարել միայն մանկաբարձ-գինեկոլոգիական ստացիոնար բուժհաստատություններում, ըստ ընդունված կարգի լիցենզիայի առկայության դեպքում: Վերջինս վերաբերվում է նաև վաղ ժամկետներում հղիության ընդհատմանը` «մինի-աբորտներին»:

Մանկաբարձ-գինեկոլոգիական ստացիոնար բուժհաստատություններ են համարվում ծննդատները և այն ստացիոնարները, որոնց կազմում կան գինեկոլոգիական բաժանմունքներ:

4. Եթե կինը հղիության արհեստական ընդհատումը չի ցանկանում կատարել ըստ բնակության վայրի բուժհաստատությունում, ապա կարող է դիմել ցանկացած մանկաբարձ-գինեկոլոգիական ստացիոնար հաստատություն` իր ընտրությամբ:

5. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն կատարելու համար կինը կարող է դիմել մանկաբարձ-գինեկոլոգիական ստացիոնար բուժհաստատություն, կանանց կոնսուլտացիայի ուղեգրով կամ առանց ուղեգրի: Վերջին դեպքում անհրաժեշտ հետազոտությունները պետք է կատարվեն ստացիոնարում:

6. Եթե կինը դիմում է կանանց կոնսուլտացիա հղիության արհեստական ընդհատման ուղեգիր ստանալու համար, ապա բժիշկը պետք է որոշի հղիության ժամկետը, բժշկական հակացուցումների բացակայությունը, և ապահովի անհրաժեշտ հետազոտությունների կատարումը: Հետազոտման տվյալները գրանցվում են հիվանդի «Ամբուլատոր բժշկական քարտում»:

Հղիության արհեստական ընդհատման վիրահատությունից առաջ կատարվում է` հետազոտություն սիֆիլիսի առկայության վերաբերյալ և հեշտոցային քսուկի հետազոտություն: Եթե հղիությունն առաջինն է, որոշվում է նաև արյան խումբը և ռեզուս-պատկանելիությունը: Կլինիկո-լաբորատոր հետազոտման այլ անհրաժեշտ ծավալներ ապահովվում են ցուցումների առկայության դեպքում:

7. Ստացիոնարում յուրաքանչյուր կնոջ համար լրացվում է «Հղիության ընդհատման բժշկական քարտ»: Կատարված վիրահատությունը գրանցվում է վիրահատությունների մատյանում: Հղիության արհեստական ընդհատման ուղեգիրը կցվում է «Հղիության ընդհատման բժշկական քարտին»:

8. Հղիության արհեստական ընդհատում կատարվում է առավելապես վակուումէքսկոխլեացիայի մեթոդով` անզգայացմամբ:

Հղիության արհեստական ընդհատում վակուում-ասպիրացիայի մեթոդով («մինի աբորտ») թույլատրվում է կատարել դաշտանային ցիկլի 20 օրից ոչ ավելի ուշացման դեպքում:

9. Հղիության արհեստական ընդհատումից հետո կնոջ ստացիոնարում մնալու ժամկետը որոշվում է բուժող բժշկի կողմից` ելնելով կնոջ առողջական վիճակից:

10. Արյան ռեզուս-բացասական պատկանելիությամբ կանանց առաջին հղիության ընդհատումից հետո կատարվում է իմունիզացիա մարդկային հակառեզուս իմունոգլոբուլինով:

11. Հղիության արհեստական ընդհատման դեպքերում անաշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:

12. Ստացիոնարից դուրս գալուց հետո կինը անաշխատունակության թերթիկը ներկայացնում է կանանց կոնսուլտացիա, որպեսզի որոշվի աշխատունակության օրը` կախված կնոջ առողջական վիճակից:

13. Մանկաբարձ-գինեկոլոգիական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր ինքնաբեր վիժման դեպքի մասին տեղյակ պահել կանանց կոնսուլտացիային (պոլիկլինիկա, ամբուլատորիա), հետագայում տեղեկատվությունը հայտնվում է տեղամասային (ընտանեկան) բժշկին:

14. Հղիության արհեստական ընդհատումը բժշկական և սոցիալական ցուցումներով`

14.1. Բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման հարցի վերջնական լուծումը համաձայնեցվում է հղի կնոջ հետ.

14.2. Հղիության ընդհատման բժշկական ցուցումը որոշվում է ամբուլատոր-պոլիկլինիկական կամ ստացիոնար հաստատություններում` հանձնաժողովային կարգով, որի կազմի մեջ մտնում են մանկաբարձ-գինեկոլոգը, այն մասնագետը, որի ոլորտին պատկանում է հղի կնոջ հիվանդությունը և տվյալ առողջապահական հաստատության մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայության ղեկավարը.

14.3. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության (կանանց կոնսուլտացիա) կողմից հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցման որոշման դեպքում հղի կնոջը տրվում է եզրակացությունը` լրիվ կլինիկական ախտորոշմամբ, վավերացված նշված մասնագետների ստորագրություններով և հաստատության կնիքով**.

14.4. Մանկաբարձ-գինեկոլոգիական ստացիոնար բուժհաստատության պայմաններում հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցման առկայության դեպքում «Հղիության ընդհատման բժշկական քարտի» մեջ կատարվում է համապատասխան գրանցում վավերացված տվյալ ոլորտի մասնագիտության բժշկի, բուժող բժշկի և բուժհաստատության ղեկավարի ստորագրություններով:

 

_______________________

* Ծանոթագրություն. նշված հիվանդությունների և վիճակների բուժումից հետո հղիության ընդհատումը կատարվում է տվյալ կարգի թիվ 1 կետի համաձայն:

** Ծանոթագրություն. Հղի կնոջ մոտ հոգեկան կամ վեներական հիվանդությունների առկայության դեպքում տեղեկատվություն է հաղորդվում համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն:

 

ԿԱՐԳ

Հղիության արհեստական

ընդհատման մասին

 

Հավելված թիվ 1

 

ՑԱՆԿ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ*

 

Ցուցումներ հղի կնոջ կողմից

 

1.  Ինֆեկցիոն և պարազիտար հիվանդություններ 1.1. Տուբերկուլյոզի բոլոր ակտիվ ձևերը 1.2. Վիրուսային հեպատիտի ծանր ձևերը 1.3. Սիֆիլիսի բոլոր ձևերը 1.4. Կարմրախտ և կոնտակտ կարմրախտով հիվանդի հետ

 

2.  Չարորակ նորագոյացություններ 2.1. Ցանկացած տեղակայման չարորակ նորագոյացությունների առկայությունը

ներկայում կամ անցյալում 2.2. Լիմֆատիկ և արյունաստեղծ համակարգի չարորակ նորագոյացություններ

 

3.  Էնդոկրին համակարգի հիվանդություններ 3.1. Թիրեոտոքսիկոզի միջին և ծանր ձևերը 3.2. Բնածին, ձեռքբերովի հիպոթիրեոզի դեկոմպենսացված ձևը 3.3. Շաքարային դիաբետի ծանր ձևը 3.4. Շաքարային դիաբետ երկու ամուսինների մոտ 3.5. Մակերիկամների ախտահարում, ծանր ընթացքով

 

4.  Արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդություններ` հաճախակի

սրացումներով, ծանր ընթացքով 4.1. Ապլաստիկ անեմիա 4.2. Վազոպաթիաներ (Վերլ-Հոֆի, Շեյլեն-Հենոխի հիվանդություն)

 

5.  Հոգեկան խանգարումներ 5.1. Փսիխոզներ 5.2. Քրոնիկական ալկոհոլիզմ 5.3. Տոքսիկոմանիաներ` դեղորայքային կախվածությամբ 5.4. Մտավոր հետամնացություններ

 

6.  Նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ 6.1. Կենտրոնական նյարդային համակարգի սուր բորբոքային հիվանդություններ

(մենինգիտ, էնցեֆալիտ, միելիտ, մենինգոէնցեֆալիտ և այլն) 6.2. Նյարդային համակարգի ժառանգական և դեգեներատիվ հիվանդություններ և

այլ բնույթի օրգանական ախտահարումներ 6.3. Էպիլեպսիա 6.6. Բորբոքային և տոքսիկ նևրոպաթիա 6.4. Մկանային դիստրոֆիաներ և միոպաթիաների այլ ձևեր 6.5. Տեսողական համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են

կուրությամբ կամ տեսողության սրության այնպիսի իջեցումով և կամ

տեսադաշտի այնպիսի նեղացումով, որը չի ենթարկվում կորեկցիայի 6.6. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են

գլխապտույտի սինդրոմով 6.7. Խլություն, խուլ-համրություն` բնածին, ժառանգական գենեզի

 

7.  Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ 7.1. Արյան շրջանառության անբավարարությամբ ուղեկցվող սիրտ-անոթային

համակարգի հիվանդություններ 7.2. Սիստեմային հիվանդություններ, կոլլագենոզներ` ակտիվ ֆազայում, ծանր

ընթացքով 7.3. Հիպերտոնիկ հիվանդություն II և III աստիճանի 7.4. Սրտի ռիթմի խանգարումներ` նախասրտերի և փորոքների ֆիբրիլացիա և

շողացում 7.5. Աորտայի անևրիզմա 7.6. Անոթների էմբոլիա և թրոմբոզ 7.7. Սրտի բնածին և ձեռքբերովի արատներ` արյան շրջանառության

անբավարարությամբ 7.8. Միտրալ կոմիսուրոտոմիայից հետո ռեստենոզ, թոքային հիպերտենզիայի

առկայությամբ

 

8.  Շնչառական օրգանների հիվանդություններ 8.1. Շնչուղիների, բրոնխների, կոկորդի ստենոզ` ծանր ընթացքով 8.2. Բրոնխիալ ասթմայի ծանր ձևեր 8.3. Բրոնխէկտատիկ հիվանդության ծանր ձևեր 8.4. Թոքերի և պլևրայի հիվանդություններ` թոք-սրտային անբավարարությամբ

 

9.  Մարսողական օրգանների հիվանդություններ 9.1. Կերակրափողի նեղացում` բուժավորման չենթարկվող 9.2. Արհեստական կերակրափող 9.3. Ստամոքսի և 12-մատնյա աղու խոց` ստենոզի և արյունահոսության

առկայությամբ 9.4. Որովայնի պատի մեծ չափերի ճողվածք 9.5. Ոչ ինֆեկցիոն էնտերիտներ և կոլիտներ` ուղեկցվող աղիքային

արյունահոսությամբ 9.6. Վիրահատված ստամոքսի սինդրոմ 9.7. Լյարդի ցիրոզ 9.8. Լեղաքարային հիվանդություն` ուղեկցվող դեղնությամբ 9.9. Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ` ծանր ընթացքով

 

10. Միզասեռային համակարգի հիվանդություններ 10.1. Սուր գլոմերուլոնեֆրիտ 10.2. Երիկամային անբավարարությամբ ուղեկցվող միզասեռական համակարգի

հիվանդություններ 10.3. Երիկամների և միզուղիների ինֆեկցիաներ` ուղեկցվող կայուն հիպետոնիայով

և ֆունկցիայի խանգարումով 10.4. Եզակի երիկամ 10.5. Հիդրոնեֆրոզ

 

11. Հղիության գեստոզներ` ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում

 

12. Վուլգար պեմֆիգուս

 

13. Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ 13.1. Անկիլոզային սպոնդիլիտ 13.2. Օստեոխոնդրոպաթիաներ

 

14. Բնածին անոմալիաներ, ժառանգական հիվանդություններ 14.1. Ծնողներից մեկի մոտ դոմինանտ ժառանգվող հիվանդություն 14.2. Ամուսինների մոտ բազմագեն հիվանդությունների հետերոզիգոտակրություն

 

15. Վիճակներ` 15.1. Կենսական կարևոր օրգանի հեռացումից հետո (թոք կամ նրա բիլթը, փայծաղ,

երիկամ և այլն) 15.2. Կենսական կարևոր օրգանների փոխպատվաստումից հետո

 

16. Ֆիզիոլոգիական վիճակներ 16.1. Կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական անհասության վիճակը (16 տ. և փոքր) 16.2. Կնոջ վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարման վիճակը (45 տարեկան

և ավելի)

 

Ցուցումներ երեխաների կողմից

 

1.    Մահացած պտուղ

2.    Կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշում պտղի մոտ

3.    Միանման զարգացման արատներով երեխաների կրկնակի ծնունդ

4.    Նախկինում քրոմոսոմային անոմալիաներով երեխաների ծնունդ

5.    Սեռի հետ կապված ժառանգական հիվանդություններով երեխաների ծնունդ

ընտանիքում

_______________________

* Ծանոթագրություն 1. Բժշկական ցուցումներով հղիության ընդհատման հարցը որոշվում է համապատասխան

մասնագետների եզրակացության հիման վրա, հաշվի է առնվում և հղի կնոջ

ցանկությունը: 2. Եթե կնոջ մոտ առկա է կյանքի համար վտանգ ներկայացնող հղիության ընդհատման

բժշկական ցուցում, որը չի նախատեսվել տվյալ ցանկով, ապա հղիության

ընդհատման հարցը լուծվում է հանձնաժողովային կարգով:

 

ԿԱՐԳ

Հղիության արհեստական

ընդհատման մասին

 

Հավելված թիվ 2

 

ՑԱՆԿ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ*

 

1. Հղիության ընթացքում ամուսնու մահը 2. Կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը 3. Մայրական իրավունքից զրկվելը, հղիության ժամանակ 4. Ամուսնալուծությունը հղիության ժամանակ 5. Հղիությունը բռնաբարությունից հետո

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «26»  05  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 039800131

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 13-26

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ, ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄՈՏ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ

 

Մ. Ալեքսանյան               - ՀՀ արդարադատության նախարար

 

Գ. Ստամբոլցյան              - ՀՀ առողջապահության նախարար

 

Բ. Սայադյան                 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Մ. Թոփուզյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական

                              վարչության պետ

 

Կ. Հայրապետյան              - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                              հարցերի վարչության պետ

 

Վ. Շահինյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                              հարցերի վարչության գլխավոր մասնագետ

 

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ___________________________________________________

(Կ. Հայրապետյան, Մ. Ալեքսանյան, Գ. Ստամբոլցյան,

Մ. Թոփուզյան, Շ. Կարամանուկյան)

 

Քննարկման արդյունքում նպատակահարմար գտնվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հղիության արհեստական ընդհատման կարգը որպես գերատեսչական նորմատիվ ակտ գրանցվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.12.1997
N 778
Հրաման