Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0319.220598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 1998 թվական թիվ 319

 

i

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 16-ի «1998 թվականի մայիսի 28-ին Առաջին Հանրապետության հոբելյանական տոնակատարությունը նշելու մասին» հրամանագրի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Առաջին Հանրապետության հոբելյանական տոնակատարության անցկացման միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 22-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 22-ի թիվ 319 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ _________________________________________________________________________

 թիվ           Միջոցառման          Կատարողը               Կատարման

 ը/կ           անվանումը                                  ժամկետը

_________________________________________________________________________

  1                2                   3                     4

_________________________________________________________________________

  1. Հանդիսավոր նիստ և          պետական հանձնաժողով       27.05.1998 թ.

     հոբելյանական համերգ`       ՀՀ մշակույթի,

     Ալ. Սպենդիարյանի անվան     երիտասարդության հարցերի

օպերայի և բալետի պետական  և սպորտի նախարարություն

և ակադեմիական թատրոնում

 

  2. Համազգային տոնահանդեսներ`  պետական հանձնաժողով       24.05.1998 թ.`

     նվիրված Առաջին             ՀՀ մշակույթի,             Ապարանում

Հանրապետության կազմավորման երիտասարդության հարցերի   26.05.1998 թ.`

     և  Սարդարապատի, Բաշ-       և  սպորտի նախարարություն  Վանաձորում

     Ապարանի, Ղարաքիլիսայի      ՀՀ պաշտպանության          28.05.1998 թ.`

     հերոսամարտերի 80-ամյակին   նախարարություն            Սարդարապատի

                                                          հուշահամալիրում

  3. ՀՀ ԳԱԱ-ի գիտական նստաշրջան ՀՀ ԳԱԱ, ՀՀ կրթության      1998 թ. մայիս

և գիտական համաժողովների`  և գիտության

     ՀՀ ԳԱԱ-ի պատմության        նախարարություն

ինստիտուտում և Երևանի

պետական համալսարանում

 

  4. Առաջին Հանրապետության       ՀՀ ԳԱԱ                   1998 թ.

     կազմավորման և  մայիսյան     ՀՀ կառավարությանն        մայիս-հունիս

     հերոսամարտի 80-ամյակին      առընթեր տեղեկատվության

     նվիրված պատմագիտական        և  գրահրատարակչության

     գրականության հրատարակում    վարչություն

 

  5. Առաջին Հանրապետության       ՀՀ մշակույթի,            1998 թ. մայիս

կազմավորման և Սարդարապատի, երիտասարդության հարցերի  -դեկտեմբեր

Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի  և սպորտի նախարարություն

     հերոսամարտերի 80-ամյակին    ՀՀ պաշտպանության        

նվիրված գրքերի, ամսագրերի,  նախարարություն

լուսանկարների, փաստաթղթերի ՀՀ կառավարությանն առընթեր

     ցուցահանդեսների             արխիվային գործերի            

     կազմակերպում                վարչություն

                                 Հայաստանի նկարիչների

                                 միություն

  6. Երևան-Ապարան-Վանաձոր-       ՀՀ պաշտպանության         24-28.05.

     Սպիտակ-Գյումրի-Արթիկ-       նախարարություն           1998 թ.

Մարալիկ-Թալին-Սարդարապատ

երթուղով զինվորական

փոխանցումավազքի անցկացում

 

  7. Սարդարապատի հուշահամալիրի,  պետական հանձնաժողով      մինչև

     Բաշ-Ապարանի և  Ղարաքիլիսայի ՀՀ պաշտպանության         25.05.1998 թ.

հուշարձանների բարեկարգման,  նախարարություն

կանաչապատման աշխատանքների  ՀՀ Արմավիրի, Արագածոտնի,

     կատարում                    և  Լոռու մարզպետներ

 

  8. Հոբելյանական միջոցառումների ՀՀ տարածքային            1998 թ. մայիս

     անցկացում Երևանում,  ՀՀ     կառավարման նախարար

     մարզպետարաններում,          Երևանի  քաղաքապետ

     համայնքներում               ՀՀ մարզպետներ

 

  9. Առաջին Հանրապետության       ՀՀ կառավարությանն        1998 թ. մայիս

     կազմավորման և  մայիսյան     առընթեր տեղեկատվության

     հերոսամարտի 80-ամյակին      և  գրահրատարակչության

     նվիրված միջոցառումների      վարչություն

լուսաբանում և զանգվածային  ՀՀ պաշտպանության

     լրատվության մյուս           նախարարություն  

միջոցներով: Թերթերի`

նշված հոբելյանին նվիրված

տոնական համարների

լույսընծայում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.1998
N 319
Որոշում