Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ...

 

 

112.0015.031108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11208339

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

27 հոկտեմբերի 2008 թվականի N 15-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԶՈՐԱՆՈՑՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 1791-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի «զ» ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության առկա ուսուցման ձևով սովորողներին զորանոցում պահելու կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2008 թ. հոկտեմբերի 27-ի

թիվ 15-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԶՈՐԱՆՈՑՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ակադեմիա) առկա ուսուցման ձևով կրթություն ստացող առաջին և երկրորդ կուրսերի սովորողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայություն անցած սովորողների և իգական սեռի սովորողների) զորանոցում պահելու կարգն ու պայմանները:

2. Ակադեմիայի զորանոցային պայմանների համար նախատեսված շինություններն ու տարածքը կուրսերի միջև բաժանող նախագիծը ակադեմիայի պետի թիկունքի գծով տեղակալի ներկայացմամբ հաստատում է ակադեմիայի պետը:

3. Յուրաքանչյուր կուրսի տեղաբաշխման համար նախատեսվում են հետևյալ շինությունները`

1) ննջարան,

2) տեղեկատվության և ժամանցի սենյակ,

3) կուրսի ինքնապատրաստման լսարան,

4) յուրաքանչյուր կուրսի պատասխանատու սպայի համար առանձնացված սենյակ,

5) կենցաղային սպասարկման սենյակ,

6) կուրսի գույքի և սովորողների անձնական իրերի պահասենյակ,

7) համազգեստի և կոշիկների չորանոց,

8) բաղնիք (ցնցուղարան),

9) զուգարան, լվացվելու սենյակ,

10) ծխելու համար հատուկ առանձնացված տարածք:

4. Սովորողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձի համար ոչ պակաս 12 մ3 տարածքի հաշվարկով:

 

2. ԶՈՐԱՆՈՑԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Ննջարաններում մահճակալները պետք է լինեն միատեսակ (ստանդարտ) և դասավորվեն կուրսի հաստիքացուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես, որ յուրաքանչյուր մահճակալի կամ իրար մոտեցված երկու մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամեջ պահարանի համար, իսկ մահճակալների շարքերի միջև անհրաժեշտ հեռավորություն` անձնակազմի շարքի համար:

6. Մահճակալները դասավորվում են դրսի պատերից 50 սմ հեռու և հավասարության պահպանումով:

7. Մահճակալամերձ պահարանի մեջ պահվում են`

1) վերին դարակում` արդուզարդի և սափրվելու պարագաներ, թաշկինակներ, ենթաօձիքներ և անձնական օգտագործման այլ մանր առարկաներ,

2) միջին բաժնում` գրքեր, լուսանկարչական ալբոմներ, տետրեր և այլ գրենական պիտույքներ,

3) ստորինում` հագուստի և կոշիկների մաքրման պարագաներ:

8. Սովորողների անկողինները բաղկացած են ծածկոցներից, սավաններից, բարձի երեսներով բարձերից, ներքնակներից: Անկողինները հարդարվում են միակերպ:

9. Կենցաղային սպասարկման սենյակը կահավորվում է հագուստի արդուկման սեղաններով, համազգեստը և հագուստը կրելու, սովորողների արտաքին տեսքի կանոնները պատկերող պլակատներով, հայելիներով, աթոռներով, արդուկների անհրաժեշտ քանակով: Համազգեստը և կոշիկները մաքրելու համար առանձնացվում են հատուկ կահավորված տեղեր:

10. Զորանոցի բոլոր սենյակները համարակալվում են: Յուրաքանչյուր սենյակի մուտքի դռան արտաքին կողմից կախվում է ցուցատախտակ, որի վրա նշվում է սենյակի համարը և դրա նշանակությունը: Բոլոր սենյակները ապահովվում են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններով:

11. Յուրաքանչյուր սենյակի ներսում կախվում է ցուցատախտակ` գույքի և սարքավորումների կազմի նշումով:

12. Զորանոցում առկա շահագործման մեջ գտնվող գույքը (կահույք, անկողնային պարագաներ, սարքավորումներ) ակադեմիայի պարետի կողմից հանձնվում է կուրսի պետին, որը պատասխանատվություն է կրում դրանց պահպանման, նպատակային և ճիշտ շահագործման, ինչպես նաև տեխնիկական վիճակի համար: Նշված գույքի տեղափոխությունը կատարվում է ակադեմիայի պետի թիկունքի գծով տեղակալի թույլտվությամբ:

13. Զորանոցի միջանցքում` հատուկ վահանակների վրա, փակցվում են օրվա կարգացուցակը, ուսումնական պարապմունքների դասացուցակը, օրվա վերակարգի կազմի ցուցակը, անձնակազմի տարհանման սխեման, գույքացուցակը և անհրաժեշտ հրահանգները:

14. Զորանոցի մուտքի դռների մոտ տեղադրվում են կոշիկները ցեխից մաքրելու հարմարանքներ և աղբամաններ:

 

3. ԶՈՐԱՆՈՑԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

15. Զորանոցի ամենօրյա մաքրումը կատարում են կուրսի հերթապահի կողմից հերթական մաքրության համար նշանակված սովորողները (ուսումնական պարապմունքներից չեն ազատվում): Ամենօրյա մաքրումը կատարվում է կուրսի հերթապահի անմիջական հսկողությամբ:

16. ՈՒսումնական պարապմունքների ժամանակ շինությունների և տարածքի մաքրության ապահովման պարտականությունը դրվում է օրվա վերակարգի կազմում ընդգրկված օրապահների վրա: Բացի ամենօրյա մաքրությունից, կուրսի ավագի ղեկավարությամբ շաբաթը մեկ անգամ կատարվում է շինությունների և տարածքի ընդհանուր մաքրում` կուրսի հերթապահի անմիջական հսկողությամբ:

17. Զորանոցում օդափոխությունը կատարում է օրապահը` կուրսի հերթապահի հսկողությամբ` ննջասենյակներում քնից առաջ և հետո, իսկ մյուս սենյակներում` ըստ անհրաժեշտության: Ցուրտ ժամանակ պատուհանների օդանցքերը բացվում են, երբ սովորողները գտնվում են շինությունից դուրս: Սովորողների շինությունում գտնվելու դեպքում օդանցքերը (վերնափեղկերը) կամ պատուհանները բացվում են շինության միայն մեկ կողմից:

18. Զորանոցներում ապահովվում է լրիվ կամ հերթապահ լուսավորություն (ոչ պայծառ մուգ կապույտ գույնի): Քնի ժամին ննջարաններում վառ է թողնվում հերթապահ լուսավորությունը: Անհրաժեշտության դեպքում հերթապահ լուսավորությունը ապահովվում է նավթային լամպերով: Զորանոցի մուտքը, սանդուղքներն ու զուգարանները մինչև լուսաբաց ապահովվում են լրիվ լուսավորությամբ: Լուսավորության ապահովման հսկողությունը դրվում է կուրսի հերթապահի և օրապահների վրա` ակադեմիայի հերթապահի ղեկավարությամբ:

19. Զուգարանները սարքավորվում են 10-12 սովորողներին մեկ միզարանի և մեկ փակվող խցիկով զուգարանակոնքի (կամ անցքի) հաշվարկով:

20. Զուգարանները ամեն օր ախտահանվում են: Զուգարանների մաքրության հսկողությունը կուրսի ղեկավարության կողմից դրվում է վաշտի հերթապահի վրա:

21. Զորանոցի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակը հետևում է ակադեմիայի բուժմասը:

22. Ակադեմիայում ջեռուցման շրջանի սկիզբն ու վերջը հայտարարվում է ակադեմիայի պետի հրամանով: Ձմռանը զորանոցում ապահովվում է +18 Co- ից, իսկ բուժմասում` +20 Co-ից ոչ ցածր ջերմաստիճան: Ջերմաչափերը շինություններում ամրացվում են ներսի պատերին` տաքացնող սարքերից հեռու, հատակից 1, 5 մ բարձրության վրա:

 

4. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Սովորողների հերթական արձակման ժամանակ է սահմանվում.

1) յուրաքանչյուր շաբաթ օրվա ժամը 15:00-ից մինչև հաջորդ երկուշաբթի օրվա ժամը 08:00,

2) յուրաքանչյուր տոնական օրվա ժամը 15:00-ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 08:00:

24. Հերթական արձակման իրավունք են ստանում զորանոցային պայմաններում գտնվող այն սովորողները, որոնք տվյալ ժամանակահատվածում չեն ենթարկվել «Հերթական արձակումից զրկում» տույժի և ընդգրկված չեն ակադեմիայի օրվա վերակարգի կազմում:

25. Հերթական արձակման իրավունք ստացած սովորողների ցուցակը, առկա ուսուցման ֆակուլտետների պետերի հետ համաձայնեցնելուց հետո, կուրսերի պետերը ներկայացնում են ակադեմիայի պետի ծառայության գծով տեղակալին, որն էլ այն ներկայացնում է ակադեմիայի պետի հաստատմանը:

26. Հերթական արձակման թույլտվություն ստացած սովորողի համար լրացվում է արձակման թերթիկ, որը ստորագրում է ակադեմիայի պետի ծառայության գծով տեղակալը և կնքում ծառայության բաժնի կնիքով:

27. Արձակումից 30 րոպե առաջ կուրսերի պետերը շարային հրապարակում շարում են արձակման մեկնող սովորողներին, ստուգում նրանց արտաքին տեսքը, հրահանգավորում, նրանց հանձնում արձակման թերթիկները և ուղեկցում տարածքից դուրս:

28. Ակադեմիայից արձակված սովորողների ցուցակը կուրսերի պետերը հանձնում են ակադեմիայի տվյալ օրվա հերթապահին:

29. Շաբաթվա ընթացքում սովորողին շուրջօրյա արձակում կարող է թույլատրել ակադեմիայի պետը` պատճառաբանված զեկուցագրի կամ բժշկի կողմից տրված ուղեգրի հիման վրա:

30. Հիմնավոր պատճառների առկայության դեպքում սովորողին տվյալ օրվա ժամը 9:00-ից մինչև

1400-ն արձակման թույլտվություն կարող է տալ ֆակուլտետի պետը, 14:00-ից մինչև 17:00-ն` ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, իսկ ժամը 17:00-ից մինչև 22:00-ն` ակադեմիայի պետի ծառայության գծով և ակադեմիայի պետի անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների գծով տեղակալները` համաձայնեցնելով ֆակուլտետների պետերի հետ:

31. Արձակումից վերադառնալուց հետո սովորողը այդ մասին զեկուցում է կուրսի ղեկավարությանը: Կուրսի ղեկավարության բացակայության դեպքում սովորողը ներկայանում է ակադեմիայի հերթապահին: Կուրսի ղեկավարությունը կամ ակադեմիայի հերթապահն արձակման թերթիկի մեջ կատարում է նշում սովորողի վերադարձի ժամի վերաբերյալ և ստորագրում այն: Սովորողը ստորագրված արձակման թերթիկը վերադարձնում է կուրսի պետին:

32. Քննաշրջանի ընթացքում սովորողներին զորանոցում պահելու նպատակահարմարության հարցը որոշում է ակադեմիայի պետը` ելնելով ուսումնական առաջադիմությունից:

33. Քննաշրջանի ավարտից հետո սովորողներին տրվում է արձակուրդ` համաձայն ակադեմիայի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի:

 

5. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

34. Ակադեմիայի հակահրդեհային պաշտպանության պլանը հաստատում է ակադեմիայի պետը: Հակահրդեհային պաշտպանության պլանը ծանոթացվում է ողջ անձնակազմին: Ակադեմիայի սովորողները և սպայական կազմը պարտավոր են իմանալ հրդեհային անվտանգության պահանջները և հրշեջ միջոցների հետ վարվելու կանոնները:

35. Հրդեհի բռնկման դեպքում անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների հերթապահ դասակ կամ հրշեջ խումբ կանչելու և ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով հրդեհը մարելու համար` պահպանելով անձնական անվտանգությունը:

36. Ակադեմիայում հրդեհային անվտանգության պահանջները, հրդեհի մարմանը ներգրավվող ուժերի և միջոցների հաշվարկը, ինչպես նաև անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի և նյութական այլ միջոցների էվակուացման կարգի մասին քաղվածքները պետք է գտնվեն ակադեմիայի հերթապահի մոտ:

 

6. ՎԵՐԿԱՑԸ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԵՐԵԿՈՅԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆՉԸ

 

37. Առավոտյան «վերկաց» ազդանշանից 10 րոպե առաջ ակադեմիայի հերթապահի հրահանգով կուրսերի հերթապահները կազմակերպում են դասակների հրամանատարների և կուրսերի ավագների վերկացը, իսկ օրակարգով սահմանված ժամին «վերկաց» ազդանշանով` կուրսի ամբողջական վերկացը:

38. Վերկացից հետո ակադեմիայի հերթապահի հսկողության ներքո անցկացվում է մարմնամարզություն, շինությունների և տարածքի մաքրում, անկողինների հարդարում, առավոտյան արդուզարդ և առավոտյան ստուգում:

39. Օրակարգով սահմանված ժամին ակադեմիայի հերթապահի «կուրս առավոտյան ստուգման շարվի՛ր» հրամանով կուրսերի հերթապահները կուրսերը շարային հրապարակում շարում են առավոտյան ստուգատեսի և զեկույցներ ստանալով կուրսերի ավագներից, իրենք զեկուցում են ակադեմիայի հերթապահին:

40. Առավոտյան ստուգման ժամանակ ակադեմիայի հերթապահը ստուգում է սովորողների առկայությունը, արտաքին տեսքը և նրանց կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

41. Առավոտյան ստուգման ընթացքում թերությունների հայտնաբերման դեպքում ակադեմիայի հերթապահի հրահանգով դասակի հրամանատարները կազմակերպում են սովորողների կողմից դրանց վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում կուրսերի ավագներին, իսկ վերջիններս կուրսերի պետերին:

42. Բուժօգնության կարիք ունեցողներին կուրսի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում` նրանց կուրսի պետի թույլտվությամբ ակադեմիայի բուժկետ ուղարկելու համար:

43. Երեկոյան անվանականչից առաջ ակադեմիայի պատասխանատու սպայի կարգադրությամբ ակադեմիայի հերթապահի հրահանգով, օրակարգով սահմանված ժամին, կուրսի ավագը և կուրսի հերթապահը անցկացնում են երեկոյան զբոսանք:

44. Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը վաշտերի կարգով կատարում է շարային երգեր:

45. Երեկոյան զբոսանքից հետո ակադեմիայի հերթապահի հրահանգով կուրսի հերթապահը «կուրս, երեկոյան ստուգման շարվիր» հրամանով շարում է կուրսը շարային հրապարակում:

46. Շարային հրապարակում շարվելուց հետո կուրսի հերթապահը և կուրսի ավագը ակադեմիայի պատասխանատու սպայի և ակադեմիայի հերթապահի անմիջական հսկողությամբ անվանական ցուցակով ստուգում են անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է «ես եմ», իսկ բացակաների փոխարեն պատասխանում են դասակի հրամանատարները, օրինակ` «վերակարգում է», «հիվանդ է», «արձակված է»:

47. Ինքնակամ բացակայողների առկայության դեպքում կուրսի հերթապահը ակադեմիայի հերթապահին տեղեկություններ է տալիս այդ սովորողների մասին` նշելով նրանց ազգանունները, անունները, հայրանունները և գտնվելու հավանական վայրը:

48. Անվանականչի ավարտից հետո կուրսի հերթապահը հրապարակում է հաջորդ օրվա վերակարգի կազմը, ինչպես նաև ճշտում է տագնապի և հրդեհի դեպքում գործելու կարգը և օրակարգով սահմանված ժամին տալիս «Քնել» հրամանը:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
27.10.2008
N 15-Ն
Հրաման