Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 165 ...

 

 

041.0310.080698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 1998 թ. թիվ 310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» թիվ 165 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 2-ի թիվ 269 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության IV բաժնի`

19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«19. Խորհրդի կազմի մեջ մտնում են`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը.

ոչ պետական կազմակերպություններից երկու ներկայացուցիչ:

 

Ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում և կազմից հանվում են խորհրդի նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն է:

ՀՍՀՆ-ի գլխավոր տնօրենն ի պաշտոնե մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով»:

24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«24. Գլխավոր տնօրենին, գլխավոր տնօրենի տեղակալին և ֆինանսավարչական տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը` նախագահի առաջարկությամբ»:

 

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 269 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «Հայ գործարարների ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Պողոսյանին» բառերը փոխարինել «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն Ժիրայր Մարկոսյանին» բառերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.06.1998
N 310
Որոշում