Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 23 ...

 

 

040.034.160109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2009 թվականի N 034-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում

i

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «իգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իգ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտե»,

բ. 4-րդ կետի 22-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 866-ն որոշումը»,

i

գ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում, 22-րդ, 36-րդ, 47-րդ, 58-րդ, 75-րդ կետերում, 92-րդ կետի 1-ին և 2-րդ, 94-րդ կետի 1-ին և 2-րդ, 95-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 97-րդ և 98-րդ կետերում, 100-րդ կետի 2-րդ ենթակետում, 107-րդ կետում «ՀՀ Պետատոմհսկողության» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով և դրանց հոլովաձևերով:

i

2) որոշման NN 8 և 9 հավելվածներում «ՀՀ Պետատոմհսկողության» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով և դրանց հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2009
N 34-Ն
Որոշում