Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇ ...

 

 

040.0148.200209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2009 թվականի N 148-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2009 թվականի մայիսի 31-ին նշանակել և Երևան քաղաքում անցկացնել Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրություններ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքում կայանալիք` Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու համար` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի 2-րդ եռամսյակում հատկացնել`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 183653079 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` 78402325 դրամ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 1 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 2 հավելվածի:

5. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` 2009 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքում կայանալիք` Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 148-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________.

|        Ծախսերը          | Գումարը   |

|                         | (դրամ)    |

|_________________________|___________|

|                         |           |

|_________________________|___________|

|Այլ ծախսեր               | 183653079 |

._____________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 148-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

__________________________________________________________

    NN           Ծախսերը                           Գումարը

    ը/կ                                            (դրամ)

__________________________________________________________

1. Գրասենյակային նյութեր և հագուստ

(ընտրողների ցուցակներ,

       763783 ընտրողx3.9 դրամ)                      2978754

 

2. Կապի ծառայություններ

(ընտրողների ծանուցագրեր,

       763783 ընտրողx98.75 դրամ)                   75423571

_________________________________________________________

              Ընդամենը                             78402325

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 148-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

.____________________________________________________________________.

|Բաժի-|Խում-|Դասը|Ծրա-|Նախարարությունը,|                    | Գումարը|

|նը   |բը   |    |գիրը|գերատեսչությունը|                    | (հազ.  |

|     |     |    |    |                |                    | դրամ)  |

|_____|_____________________________________________________|________|

| 11  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ       |        |

|_____|_____________________________________________________|________|

|     |01   |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային    |        |

|     |     |ֆոնդ                                           |        |

|_____|_____|_______________________________________________|________|

|     |     |01  |ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ         |        |

|_____|_____|____|__________________________________________|________|

|     |     |    |01  |Գործադիր իշխանության պետական         |        |

|     |     |    |    |կառավարման հանրապետական և  տարածքային|        |

|     |     |    |    |կառավարման մարմինների պահպանում      |        |

|_____|_____|____|____|_____________________________________|________|

|     |     |    |    |                |ՀՀ կենտրոնական ընտրա|        |

|     |     |    |    |                |կան հանձնաժողով     |        |

|_____|_____|____|____|________________|____________________|________|

|     |     |    |    |                |այլ ծախսեր          | 7500000|

|_____|_____|____|____|________________|____________________|________|

|     |     |    |    |                |  Ընդամենը          | 7500000|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2009
N 148-Ն
Որոշում