Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ ...

02.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2014  -ից մինչեւ   02.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 19.05.16 թիվ 520-Ն որոշում)

i

040.0254.180309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2009 թվականի N 254-Ն

 

i

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածին ու «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի և հարկային մարմնի միջև փոխանակվող տեղեկությունները ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 28.10.10 թիվ 1380-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 5-ի

N 254-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտերի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարությունների ու առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպիչների հաշվետվությունների պատճենները հարկային մարմին ներկայացնելու, ինչպես նաև հարկային մարմնի կողմից լիցենզավորող մարմին տեղեկանքներ ու տեղեկություններ ներկայացնելու ընթացակարգերը:

i

2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` դրանց կցելով`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտերի էլեկտրոնային պատճենները.

2) հայտերին կից` լիցենզավորող մարմին ներկայացված առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարությունների պատճենները:

(2-րդ կետը փոփ. 28.10.10 թիվ 1380-Ն որոշում)

i

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները հարկային մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) տեղեկանք հայտատուի հայտարարությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կամ գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին.

2) հայտատուի մասին տեղեկություններ` սահմանված կարգով առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտության կամ բացակայության մասին:

(3-րդ կետը փոփ. 28.10.10 թիվ 1380-Ն, 05.04.12 թիվ 394-Ն, 04.06.14 թիվ 589-Ն որոշումներ)

4. Հարկային մարմինը լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտարարությունում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության մասին կատարում է նշում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկանքում, որի արդյունքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուն կտրվի դրանց վերացման դեպքում:

i

5. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ` լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` դրանց կցելով տվյալ եռամսյակի ընթացքում լիցենզավորող մարմին առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպիչների կողմից ներկայացված` առևտրի իրականացման վայրի տրամադրած վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) և վաճառողների վերաբերյալ հաշվետվությունների էլեկտրոնային պատճենները:

(5-րդ կետը փոփ. 28.10.10 թիվ 1380-Ն որոշում)

i

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները հարկային մարմնում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում տեղեկանք հաշվետվությունում նշված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կամ գրանցման քարտի համարների համապատասխանության կամ հայտարարությունում տեղ գտած անհամապատասխանությունների մասին:

(6-րդ կետը փոփ. 28.10.10 թիվ 1380-Ն, 04.06.14 թիվ 589-Ն որոշումներ)

7. Հարկային մարմինն առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի հաշվետվությունում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության մասին կատարում է նշում սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկանքում:

8. Անկախ սույն կարգով նախատեսված ժամկետներից` հարկային մարմինը լիցենզավորող մարմին է ներկայացնում նաև ընթացիկ տեղեկատվություն օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող` հարկային մարմնի հսկողության շրջանակներում պահանջների խախտման դեպքերի մասին:

9. Հարկային մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա` լիցենզավորող մարմնի կողմից առևտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիայի գործողությունը կասեցվում և (կամ) դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաներ տալու, գործող լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործունեության վայրի փոփոխության, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության իրականացման, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմինը հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 28.10.10 թիվ 1380-Ն որոշում)

 

i

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 5-ի

N 254-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով|               |

|և  տառերով)                                          |               |

|_____________________________________________________|_______________|

|Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը              | | | | | | | | |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|NN |Տեղեկություններ առևտրի  իրականացման վայրի   |Տեղեկություններ     |

|ը/կ|կազմակերպման գործունեության լիցենզիա        |ներկայացված         |

|   |ստանալու համար` լիցենզավորող մարմին հայտ    |հայտարարության մասին|

|   |ներկայացրած իրավաբանական անձի կամ անհատ     |                    |

|   |ձեռնարկատիրոջ մասին                         |                    |

|___|____________________________________________|____________________|

|   |հարկ  |իրավաբա|պետական|իրավա-   |գործու-    |ընդամենը`|ՀԴՄ       |

|   |վճարո-|նական  |գրանց- |բանական  |նեության   |վաճառատե-|տեղադրած  |

|   |ղի    |անձի   |ման    |անձի     |իրականացման|ղերի թիվը|վաճառա-   |

|   |հաշ-  |անվանու|համարը |գտնվելու |վայրի      |         |տեղերի    |

|   |վառման|մը,    |       |(անհատ   |հասցեն     |         |թիվը      |

|   |համարը|կազմա- |       |ձեռնարկա-|           |         |          |

|   |(ՀՎՀՀ)|կերպա- |       |տիրոջ    |           |         |          |

|   |      |կան -  |       |բնակու-  |           |         |          |

|   |      |իրավա- |       |թյան)    |           |         |          |

|   |      |կան    |       |վայրը    |           |         |          |

|   |      |ձևը,   |       |         |           |         |          |

|   |      |անհատ  |       |         |           |         |          |

|   |      |ձեռնար-|       |         |           |         |          |

|   |      |կատիրոջ|       |         |           |         |          |

|   |      |անունը,|       |         |           |         |          |

|   |      |ազգա-  |       |         |           |         |          |

|   |      |նունը, |       |         |           |         |          |

|   |      |պետական|       |         |           |         |          |

|   |      |գրանց- |       |         |           |         |          |

|   |      |ման    |       |         |           |         |          |

|   |      |ամսաթի-|       |         |           |         |          |

|   |      |վը     |       |         |           |         |          |

|___|______|_______|_______|_________|___________|_________|__________|

|1  |   2  |   3   |   4   |    5    |    6      |    7    |     8    |

|___|______|_______|_______|_________|___________|_________|__________|

|___|______|_______|_______|_________|___________|_________|__________|

|___|______|_______|_______|_________|___________|_________|__________|

|___|______|_______|_______|_________|___________|_________|__________|

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|Տեղեկություններին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով|               |

|և  տառերով)                                          |               |

|_____________________________________________________|_______________|

|Տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը              | | | | | | | | |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|NN |Տեղեկություններ առևտրի  իրականացման վայրի      |Տեղեկություններ  |

|ը/կ|կազմակերպման գործունեության լիցենզիա ունեցող և |վաճառատեղերի     |

|   |հաշվետվություն ներկայացրած իրավաբանական անձանց |մասին` ըստ       |

|   |և  (կամ) անհատ ձեռնարկատերերի մասին            |հաշվետվություն-  |

|   |                                               |ների             |

|___|_______________________________________________|_________________|

|   |հարկ  |իրավաբա|պետական|իրավա-   |գործունեության|ընդա-|վաճա-|ՀԴՄ  |

|   |վճարո-|նական  |գրանց- |բանական  |իրականացման   |մենը`|ռատե-|տեղա-|

|   |ղի    |անձի   |ման    |անձի     |վայրի հասցեն  |վաճա-|ղերի |դրած |

|   |հաշ-  |անվանու|համարը |գտնվելու |              |ռատե-|ընդհա|վաճա-|

|   |վառման|մը,    |       |(անհատ   |              |ղերի |նուր |ռատե-|

|   |համարը|կազմա- |       |ձեռնարկա-|              |թիվը |մակե-|ղերի |

|   |(ՀՎՀՀ)|կերպա- |       |տիրոջ    |              |     |րեսը |թիվը |

|   |      |կան -  |       |բնակու-  |              |     |(քառ.|     |

|   |      |իրավա- |       |թյան)    |              |     |մ)   |     |

|   |      |կան    |       |վայրը    |              |     |     |     |

|   |      |ձևը,   |       |         |              |     |     |     |

|   |      |անհատ  |       |         |              |     |     |     |

|   |      |ձեռնար-|       |         |              |     |     |     |

|   |      |կատիրոջ|       |         |              |     |     |     |

|   |      |անունը,|       |         |              |     |     |     |

|   |      |ազգա-  |       |         |              |     |     |     |

|   |      |նունը, |       |         |              |     |     |     |

|   |      |պետական|       |         |              |     |     |     |

|   |      |գրանց- |       |         |              |     |     |     |

|   |      |ման    |       |         |              |     |     |     |

|   |      |ամսաթի-|       |         |              |     |     |     |

|   |      |վը     |       |         |              |     |     |     |

|___|______|_______|_______|_________|______________|_____|_____|_____|

|1  |   2  |   3   |   4   |    5    |      6       |  7  |  8  |  9  |

|___|______|_______|_______|_________|______________|_____|_____|_____|

|___|______|_______|_______|_________|______________|_____|_____|_____|

|___|______|_______|_______|_________|______________|_____|_____|_____|

|___|______|_______|_______|_________|______________|_____|_____|_____|

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 05.04.12 թիվ 394-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2009
N 254-Ն
Որոշում