Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

26 հունվարի 2009 թվականի թիվ 1

 

i

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից»: Միաժամանակ նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն. «Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում մարդու պարտադիր համաձայնության առկայության պահանջը բժշկական միջամտություն իրականացնելիս:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, մարդու կյանքին սպառնացող ցանկացած վտանգի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ սահմանված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների առկայության դեպքում, առանց տվյալ կոնկրետ մարդու (պացիենտ) կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անկախ այդ համաձայնությունն ստանալու անհնարինության պատճառների (օրինակ` հիվանդի անգիտակից վիճակում լինելու, կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու), պետք է իրականացնեն անհրաժեշտ բժշկական միջամտություն(ներ): Ընդ որում, անհրաժեշտ բժշկական միջամտություն(ներ) իրականացնելու մասին որոշումը կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.01.2009
N 1
Պաշտոնական պարզաբանում