Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0387.250698

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունիսի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1998 թվականի թիվ 387

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետին և 16 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196, 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաշարժման կարգի հաստատման մասին» թիվ 197, 1995 թվականի հունիսի 30-ի «Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգման մասին» թիվ 392, 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի թիվ 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 280 և 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի թիվ 196 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 297 որոշումները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 387 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

պետական գույքի աճուրդով մասնավորեցման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը:

2. Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

3. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:

4. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդական, ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:

5. Պետական գույքի աճուրդով մասնավորեցումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) այդ նպատակով ստեղծելով աճուրդային հանձնաժողով:

6. Աճուրդի մասնակցության վճարը հաշվարկվում է տվյալ աճուրդում վաճառվելիք գույքի (օբյեկտների, լոտերի) մեկնարկային գների միջին թվաբանականի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն մեկնարկային գին ունեցող գույքի (օբյեկտների, լոտի) մեկնարկային գնի 50 տոկոսը: Աճուրդի մասնակիցների վաճառքի հանված մեկից ավելի գույքի (օբյեկտների, լոտերի) աճուրդին մասնակցելու համար վճարում են համապատասխան թվով մասնակցության վճարներ:

7. Եթե աճուրդի մասնակիցը տվյալ աճուրդի ժամանակ գույք չի գնել, ապա նրա մուծած մասնակցության վճարը վերադարձվում է դիմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Պետական գույքի աճուրդով վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:

9. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է աճուրդի այդ այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գինը և սահմանված ժամկետներում կատարել համապատասխան վճարումները:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական գույքի աճուրդով մասնավորեցման մասին որոշման ընդունումից հետո նախարարությունը կազմում է տեղեկատվություն, որը պետք է ներառի`

ա) մասնավորեցվող պետական գույքի (օբյեկտի) անվանումը, հասցեն (տեղը).

բ) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը.

գ) վճարումների ձևը և կարգը.

դ) աճուրդի մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.

ե) աճուրդի անցկացման ձևը, ամսաթիվը, ժամը և վայրը.

զ) աճուրդի մասնակցին ներկայացվող պայմանները.

է) աճուրդի մասնակցության վճարի չափը.

ը) աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերի գները.

թ) մասնավորեցվող պետական գույքի (օբյեկտի) զբաղեցրած տարածքի, այդ թվում` օժանդակ շինությունների մակերեսները.

ժ) պարտավորությունները, որոնք անցնելու են իրավահաջորդին:

Լոտերով աճուրդի անցկացման դեպքում տեղեկատվությունը պետք է ներառի նաև`

ա) մեկ բաժնետոմսի (գույքի մեկ միավորի) արժեքը.

բ) վաճառվող բաժնետոմսերի (գույքի) ընդհանուր թիվը.

գ) բաժնետոմսերի (գույքի) թիվը մեկ լոտում.

դ) վաճառվող լոտերի թիվը.

ե) մեկ լոտի մեկնարկային գինը:

11. Նախարարությունը կազմում է պետական գույքի աճուրդով մասնավորեցման մասին տեղեկատվությունը և աճուրդից առնվազն - 10 օր առաջ կազմակերպում դրա հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

 

III. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում ներկայացրել են հայտերը և պահանջվող փաստաթղթերը:

13. Աճուրդին մասնակցելու համար նախարարություն են ներկայացվում`

ա) աճուրդի մասնակցության հայտը (թիվ 1 ձևը կցվում է).

բ) աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը.

գ) ընկերության (ձեռնարկության) հիմնադիր փաստաթղթերի պատճենները, եթե հայտ ներկայացնողն ընկերություն (ձեռնարկություն) է:

14. Աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար վաճառվում են դիտորդի տոմսեր:

15. Աճուրդի մասնակցի և դիտորդի տոմսերը տպագրվում և գները որոշվում են նախարարության կողմից, իսկ վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են նախարարության հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

16. Աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև աճուրդն սկսվելը:

17. Աճուրդի մասնակցության հայտեր ներկայացրած մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

18. Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման սուբյեկտ չէ:

19. Աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացրած մասնավորեցման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք:

 

IY. ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

 

20. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսի չափով:

21. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գծով գույքը ձեռք բերելու մասին:

Յուրաքանչյուր գնորդ կարող է գույքի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

22. Աճուրդավարն աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

23. Հայտարարված գնով գույքը ձեռք բերելու համաձայնություն չլինելու դեպքում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

24. Գույքի առավելագույն արժեքն առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից առաջարկված գինը 3-րդ անգամ հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող և պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսն ու վճարել իր առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով), որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մասնավորեցման հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

25. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:

26. Եթե աճուրդում հաղթողը չի կատարում սույն կարգի 24-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

 

Y. ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

 

27. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող գույքը բնութագրով ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

28. Նշված քայլերով մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից մեկը, բարձրացնելով իր տոմսին համապատասխանող համարը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով գույքը ձեռք բերելու մասին:

i

29. Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

(29-րդ կետը խմբ. 27.12.00 թիվ 879 որոշում)

30. Աճուրդի հաղթող է համարվում այն մասնակիցը, ով առաջինն է տալիս իր համաձայնությունը հայտարարված գնով գույքի գնման մասին:

31. Աճուրդը համարվում է չկայացած` մեկնարկային գինը 50 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններում գնորդների բացակայության դեպքում, եթե մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ այլ բան չի նախատեսված:

32. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պարտավոր է 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և վճարել իր առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով) որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մասնավորեցման հատուկ հաշվին: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:

33. Վճարման դեպքում` աճուրդի հաղթողի առաջարկած գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը և մասնակցության վճարը հաշվարկվում են հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում համապատասխան հաշվին:

34. Եթե աճուրդի հաղթողը չի կատարում սույն կարգի 32-րդ կետի պահանջները, ապա նրա մուծած մասնակցության վճարը չի վերադարձվում, և նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից ու դուրս է հրավիրվում դահլիճից: Այդ դեպքում գույքի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից:

 

YI. ԼՈՏԵՐՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

35. Գույքի (բաժնետոմսերի) լոտերը դասական աճուրդի ձևով մասնավորեցման դեպքում ամեն մի լոտի վաճառքը կատարվում է սույն կարգի 20-26-րդ կետերով սահմանված կարգով:

36. Գույքի )բաժնետոմսերի) լոտերը հոլանդական աճուրդի ձևով մասնավորեցման դեպքում ամեն մի լոտի վաճառքը կատարվում է սույն կարգի 27-34-րդ կետերով սահմանված կարգով:

 

YII. ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼ

 

37. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրաժարվել է գույքը ձեռք բերելուց.

բ) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:

38. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 2 և 3 ձևերը կցվում են):

39. Եթե սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքում կանխավճարն աճուրդի անցկացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հետ չի պահանջվում, ապա այդ գումարն աճուրդի մասնակցին չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

YIII. ԱՃՈՒՐԴԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

40. Նախարարությունը կազմում է գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին արձանագրությունը (N 4 ձևը կցվում է), իսկ բաժնետոմսերի լոտերով աճուրդի դեպքում` աճուրդային վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը (N 5 ձևը կցվում է), որն աճուրդի անցկացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:

41. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է նախարարությունում:

Վճարման հանձնարարագրում նշվում են գնորդի կողմից մուծման ենթակա գումարի չափը, մուծման վերջին ժամկետը:

42. Աճուրդի արդյունքների վերաբերյալ որոշումն իրավաբանական ուժ է ստանում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի կողմից հաստատվելուց հետո և հիմք է ծառայում գույքի նոր սեփականատիրոջ հետ մասնավորեցման պայմանագիր կնքելու համար:

43. Աճուրդի հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի (բաժնետոմսերի) արժեքը:

44. Գույքի գնորդը պարտավոր է 45 օրվա ընթացքում նախարարության հետ կնքել մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր: Գույքի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` պայմանագրի գրանցման պահից:

45. Նախարարությունը բաժնետոմսերի սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց տալիս է բաժնետոմսեր կամ բաժնետոմսերի հավաստագրեր (սերտիֆիկատներ):

46. Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց սերտիֆիկատների սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստր) գրանցման պահից:

 

Ձև 1

-------

 

Հ Ա Յ Տ

աճուրդի մասնակցության

 

-----------------------------------------------------------

         (հայտ ներկայացնողի անունը, ազգանունը, անվանումը (եթե

                       ընկերություն է) հասցեն)

 

-------------------------------------------------------------------------

 

1. Ծանոթանալով 199 թ. _________ ___-ին անցկացվելիք աճուրդում վաճառվելիք գույքի (բաժնետոմսերի) մասին տեղեկություններին ցանկանում ենք (եմ) մասնակցել աճուրդին:

 

2. Աճուրդի գույք (բաժնետոմսեր) գնելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`

 

ա) 30 րոպեի ընթացքում ներկայացնել մասնակցի տոմսը և տեղում վճարել առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով գումար. բ) 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի (բաժնետոմսերի) արժեքը. գ) 45 օրվա ընթացքում նախարարության հետ կնքել մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր:*

 

3. Համաձայն ենք (եմ), որ 10 օրվա ընթացքում համապատասխան գումարը չվճարելու դեպքում մեր մուծած մասնակցության վճարը և տեղում վճարած առաջարկված գնի առնվազն 5 տոկոսի չափով գումարը չվերադարձվի:

 

4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են (անձնագրի տվյալները) ________________________

 

_________________________________________________________________________

 

5. Կից ներկայացնում ենք (եմ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե հայտ ներկայացնողն ընկերություն է): Հայտատուի (լիազոր ներկայացուցիչ) ______________________________________

(անունը, ազգանունը)

__________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

_____  ______________ 199 թ.

 

Հայտն ընդունված է _____ ______________ 199 թ.

 

Ընդունող ______________________________________

(անունը, ազգանունը)

 

--------------------------

* գույքի գնման դեպքում

 

Ձև 2

-------

 

                                             Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ    Ե Մ

                                          ՀՀ սեփականաշնորհման նախարար

 

-----------------------------

 

----- ----------------- 199 թ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______

 

աճուրդը չկայացած համարելու մասին

 

Աճուրդային հանձնաժողովը ստեղծված`__________________________________

 

_________________________________________________________________________

                (տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

 

կազմով, նախագահ _________________________________________________________

 

անդամներ ________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

որոշեց 199 թ. _______________ _____-ին անցկացված աճուրդի արդյունքներով

 

հետևյալ գույքի (օբյեկտի) մասնավորեցումը համարել չկայացած:

 

._________________________________________________________________________.

|N/N |Գույքի (օբյեկտի)|  Հասցեն  | Մեկնարկային|Աճուրդում առա- |  Աճուրդի  |

|ը/կ |  անվանումը     |          |  գինը (հազ.|ջարկված առավե- |չկայացման  |

|    |                |          |    դրամ)   |լագույն գինը   |պատճառները |

|    |                |          |            | (հազ. դրամ)   |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

| 1  |       2        |     3    |     4      |     5         |    6      |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

._________________________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ ____________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

Անդամներ ________________________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

_________________________________________________________________________

 

Ձև 3

-------

 

                                              Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ    Ե Մ

                                     ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

----------------------------------

                                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

----- ----------------- 199 թ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

գույքի (բաժնետոմսերի) լոտերով աճուրդը

չկայացած համարելու մասին

 

Աճուրդային հանձնաժողովը ստեղծված համաձայն _______________________________

 

կազմով, նախագահ _________________________________________________________

 

անդամներ ________________________________________________________________

 

որոշեց 19 թ ____ _________ -ին անցկացված աճուրդի արդյունքներով ստորև

 

ներկայացված գույքի (բաժնետոմսերի) աճուրդը համարել չկայացած:

 

._________________________________________________________________________.

|N/N |Գույքի (բաժնետոմ|Մեկ լոտում|Մեկ լոտի մեկ|Աճուրդում առա- |  Աճուրդի  |

|ը/կ |սերի) անվանումը |գույքի(բաժ|նարկային գի-|ջարկված առավե- |չկայացման  |

|    |                | նետոմսի  |նը  (հազ.   |լագույն գինը   |պատճառները |

|    |                |  թիվը    |  դրամ)     | (հազ.դրամ)    |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

| 1  |       2        |     3    |     4      |     5         |    6      |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

|____|________________|__________|____________|_______________|___________|

|    |                |          |            |               |           |

.____|____________________________________________________________________.

 

Հանձնաժողովի նախագահ ____________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

Անդամներ ________________________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

_________________________________________________________________________

 

Ձև 4

-------

 

                                              Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ    Ե Մ

                                     ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

----------------------------------

                                      (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

----- ----------------- 199 թ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին

 

----- ----------------- 199 թ.

 

Գույքի (օբյեկտի)

 

1. Անվանումը, հասցեն ____________________________________________________

 

2. Աճուրդային վաճառքի հանելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը ________________________________________________________________

 

3. Մեկնարկային գինը _____________________________________________________

 

4. Աճուրդային քայլի չափը ________________________________________________

 

5. Աճուրդում առաջարկված առավելագույն (վաճառքի) գինը _____________________

 

_________________________________________________________________________

 

6. Աճուրդի մասնակիցների թիվը ____________________________________________

 

7. Գնորդի տոմսի համարը __________________________________________________

 

8. ______________________________________________________________________ (գնորդի անունը, ազգանունը, անվանումը, անձնագրային տվյալները)

 

_________________________________________________________________________

                 (հասցեն, հեռախոսահամարը կամ ռեկվիզիտները)

 

Գնորդը ____________________________________     _________________________

              (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ ______________________  ________________

                                 (անունը, ազգանունը)    (ստորագրությունը)

 

Անդամներ __________________________________     _________________________

              (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

 

----- ----------------- 199 թ.

 

Ձև 5

-------

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

աճուրդային վաճառքի ձևով ________________________________________________

(մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության)

 

_________________________________________________________________________

                     գույքի անվանումը)

 

բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների ամփոփման մասին

 

----- ----------------- 199 թ.

 

Աճուրդային հանձնաժողովի կազմը`

 

Նախագահ _____________________________________________

(անունը, ազգանունը)

 

Անդամներ _____________________________________________

(անունը, ազգանունը)

 

_____________________________________________

                            (անունը, ազգանունը)

 

Աճուրդն իրականացնել համաձայն

 

ՀՀ կառավարության _____________________________ N ___________ որոշման

(որոշման ամսաթիվը)

 

Աճուրդի անցկացման օրը             ________   __________________ 199  թ.

 

Աճուրդի անցկացման վայրը և հասցեն _______________________________________

 

Աճուրդի ձևով մասնավորեցման հանված բաժնետոմսերի թիվը ____________________

 

____________________________________________________________________ հատ:

(քանակը` տառերով, թվերով)

 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը ___________________________________ դրամ:

(արժեքը` տառերով, թվերով)

 

Աճուրդի հանված լոտերի թիվը ______________________________________________

 

Վաճառված լոտերի թիվը ___________________________________________________

 

Յուրաքանչյուր վաճառքի հանված լոտ բաղկացած է ________________________ հատ

 

բաժնետոմսից` _____________________________________ դրամ ընդհանուր արժեքով:

 

Մասնակիցների թիվը _______________________________________________________

 

Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները`

 

._______________________________________________________________________.

|Լոտի հեր- |Լոտի բաժնե- |Լոտի մեկ-  |Լոտի վաճառ-|Տեղեկություններ գնորդի |

|թական հա- | տոմի թիվը  |նարկային   |  քի գինը  |մասին (անունը, ազգանու-|

|  մարը    |            |  գինը     |(հազ.դրամ) |նը, հասցեն, իրավաբանա- |

|          |            |(հազ.դրամ) |           |կան անձի անվանումը,    |

|          |            |           |           |գտնվելու վայրը)        |

|__________|____________|___________|___________|_______________________|

|   1      |     2      |     3     |     4     |         5             |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  1 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  2 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  3 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  4 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  5 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  6 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  7 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  8 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  9 .     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  10.     |            |           |           |                       |

|__________|____________|___________|___________|_______________________|

|  ԸՆԴԱ-   |            |           |           |                       |

|  ՄԵՆԸ    |            |           |           |                       |

|          |            |           |           |                       |

._______________________________________________________________________.

 

2.

 

.___________________________________________.

|    Գնորդի      |   Գնորդի    |Ծանոթագրու- |

|ստորագրությունը |տոմսի համարը | թյուններ   |

|________________|_____________|____________|

|       6        |      7      |     8      |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|________________|_____________|____________|

|                |             |            |

|                |             |            |

.___________________________________________.

 

Վճարված ընդհանուր գումարը __________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով` ___________________________

 

____________________________________________________________________ դրամ:

(տառերով և թվերով)

 

Հանձնաժողովի նախագահ ____________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

Անդամներ ________________________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

 

_________________________________________________________________________

                      (անունը, ազգանունը)               (ստորագրությունը

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1998
N 387
Որոշում