Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎ ...

 

 

040.0406.260698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 1998 թվական թիվ 406

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթների մասին» թիվ 242 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 -2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավել հասարակական կազմակերպություններին, գործատուներին և արհեստակցական միություններին:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններին` հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման տարածքային ծրագրեր:

4. Հայաստանի Հանրապետությունում 1998-2000 թվականներին կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումն ու վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության վրա:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 26-ի թիվ 406 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

_________________________________________________________________________

 թիվ    Միջոցառման անվանումը         Հիմնական կատարողները    Կատարման

 ը/կ                                                         ժամկետը

_________________________________________________________________________

  1             2                            3                  4

_________________________________________________________________________

  1. ՀՀ կառավարություն ներկայացնել    ՀՀ սոցիալական         ամեն տարի

ամենամսյա հաշվետվություն կանանց  ապահովության

     IV համաշխարհային համաժողովի      նախարարություն

     (Պեկին, 1995 թ.) որոշումներից    ՀՀ առողջապահության

բխող` կանանց վիճակի բարելավման   նախարարություն

     ուղղությամբ իրականացվող          ՀՀ ներքին գործերի

     միջոցառումների մասին             և  ազգային

                                      անվտանգության

                                      նախարարություն

 

 2. ՀՀ օրենսդրության գենդերային       ՀՀ սոցիալական        1998-2000 թթ.

    փորձաքննության անցկացում          ապահովության

                                      նախարարություն

                                      ՀՀ արտաքին գործերի

                                      նախարարություն

                                      ՀՀ ներքին գործերի

                                      և ազգային

                                      անվտանգության

                                      նախարարություն

                                      ՀՀ կրթության և

                                      գիտության

                                      նախարարություն

 

 3. Հայաստանի Հանրապետությունում      ՀՀ արտաքին գործերի      ամեն տարի

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ դրսևորվող նախարարություն

    խտրականության բոլոր ձևերի         ՀՀ սոցիալական

    վերացման մասին» կոնվենցիայի       ապահովության

    դրույթների կատարման մասին         նախարարություն

հերթական զեկույցի նախապատրաստում  ՀՀ առողջապահության

նախարարություն

ՀՀ կրթության և

գիտության

նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության

նախարարություն

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի

նախարարություն

 

 4. Պետական կառավարման և  որոշումների ՀՀ սոցիալական        1998-2000 թթ.    

ընդունման տարբեր մակարդակներում   ապահովության

    կանանց ներկայացուցչության         նախարարություն

ընդլայնման վերաբերյալ

առաջարկությունների մշակում

 

5. Արտերկրում ՀՀ դեսպանատներում ու  ՀՀ արտաքին գործերի  1998-2000 թթ.

ներկայացուցչություններում ղեկավար նախարարություն

և միջին օղակներում կանանց

ներգրավելու մասին

առաջարկությունների մշակում

 

 6. Հանցագործություններից տուժած,     ՀՀ դատախազություն   1998-2000 թթ.

    այդ թվում` բռնության ենթարկված    ՀՀ ներքին գործերի

կանանց պաշտպանությունն ապահովող   և ազգային

    համապատասխան օրենսդրական դաշտի    անվտանգության

    կատարելագործում                   նախարարություն

 

 7. Հանցավոր գործողություններից       ՀՀ սոցիալական       1998-2000 թթ.

    տուժած, այդ թվում` բռնության      ապահովության

    ենթարկված և  կենսական ծայրահեղ    նախարարություն

    վիճակում գտնվող կանանց            ՀՀ պետական կառավարման

սոցիալ-հոգեբանական, խորհրդատվական տարածքի մարմիններ

ծառայությունների աշխատանքների

կատարելագործում

 

 8. Բնության ենթարկված կանանց         ՀՀ սոցիալական       1998-2000 թթ.

    օգնելու նպատակով սոցիալական       ապահովության

    ծառայությունների աշխատողների      նախարարություն

    ուսուցման և  վերապատրաստման       ՀՀ ներքին գործերի

ծրագրերի մշակում ու իրականացում   և ազգային

անվտանգության

նախարարություն

ՀՀ առողջապահության

նախարարություն

ՀՀ կրթության և

գիտության

նախարարություն

 

 9. Անչափահաս, այդ թվում`             ՀՀ սոցիալական       1998-2000 թթ.

հակահասարակական վարքագիծ ունեցող  ապահովության

աղջիկների հետ տարվող կանխարգելիչ նախարարություն

    աշխատանքների կազմակերպում         ՀՀ ներքին գործերի

                                      և ազգային

                                      անվտանգության

                                      նախարարություն

                                      ՀՀ կրթության և

                                      գիտության

                                      նախարարություն

                                      ՀՀ պետական կառավարման

                                      տարածքի մարմիններ

 

10. Բնակչության զբաղվածությանն        ՀՀ սոցիալական       1998-2000 թթ.

    աջակցող նպատակային ծրագրերի       ապահովության

    շրջանակներում կանանց              նախարարություն

    զբաղվածությունն ապահովող          ՀՀ ֆինանսների և

ծրագրերի մշակում և իրականացում   էկոնոմիկայի

նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության

նախարարություն

ՀՀ արդյունաբերության

և առևտրի

նախարարություն

 

11. Աշխատանքի շուկայում կանանց        ՀՀ սոցիալական            ամեն տարի

    վիճակի մասին վերլուծական և        ապահովության

    տեղեկատվական նյութերի             նախարարություն

    նախապատրաստում                    ՀՀ ֆինանսների և

                                      էկոնոմիկայի

                                      նախարարություն

                                      ՀՀ վիճակագրության,

                                      պետական ռեգիստրի և

                                      վերլուծության

                                      նախարարություն

 

12. Կին ձեռներեցներին, ինչպես նաև     ՀՀ սոցիալական        1998-2000 թթ.

    ընտանեկան ձեռնարկության           ապահովության

    կազմակերպիչներին աջակցություն     նախարարություն

    ցուցաբերելու նպատակով             ՀՀ ֆինանսների և

    առաջարկությունների մշակում և      էկոնոմիկայի

    դրանք փոքր ձեռնարկատիրական        նախարարություն

գործունեությանն աջակցման ծրագրում ՀՀ արդյունաբերության

    արտացոլում                        և  առևտրի  

                                      նախարարություն

                                      ՀՀ գյուղատնտեսության

                                      նախարարություն

 

13. Աշխատանքի պաշտպանության           ՀՀ սոցիալական            մշտապես

    նորմատիվային ակտերի պահանջների    ապահովության

կատարման հսկողության ապահովում և նախարարություն

    ամենամսյա հաշվետվության           ՀՀ վիճակագրության,

    նախապատրաստում` աշխատող կանանց    պետական ռեգիստրի և

    աշխատանքի պաշտպանության և         վերլուծության

    աշխատանքային պայմանների           նախարարություն

    հսկողության մասին                 ՀԱՄԿ

 

14. Աշխատող կանանց աշխատանքի          ՀՀ սոցիալական        1998-2000 թթ.

    պաշտպանության վերաբերյալ          ապահովության

    առաջարկություններ և               նախարարություն

    համապատասխան միջոցառումների       ՀՀ արդյունաբերության

մշակում, դրանք ՀՀ կառավարության   և առևտրի

    և  ՀԱՄԿ-ի միջև  կնքվող            նախարարություն

    համաձայնագրերի նախագծերում        ՀՀ ֆինանսների և

    ընդգրկում                         էկոնոմիկայի

                                      նախարարություն

                                      ՀՀ գյուղատնտեսության

                                      նախարարություն

                                      ՀԱՄԿ

 

15. Գենդերային քաղաքականության        ՀՀ կրթության և       1998-2000 թթ.

զարգացման, կանանց և տղամարդկանց  գիտության

    իրավահավասարության ապահովման      նախարարություն

    նպատակով կրթական համակարգում      ՀՀ սոցիալական

    համալիր ծրագրերի մշակում և        ապահովության

    համապատասխան մասնագետների         նախարարություն

    պատրաստում                        ՀՀ արտաքին գործերի

                                      նախարարություն

 

16. Մշակույթի ոլորտի կանանց վիճակի    ՀՀ մշակույթի,            1998 թ.

    բարելավման ծրագրի մշակում և       երիտասարդության

    իրականացում                       հարցերի և  սպորտի

                                      նախարարություն

                                      ՀՀ արտաքին գործերի

                                      նախարարություն

                                      ՀՀ սոցիալական

                                      ապահովության

                                      նախարարություն

                                      ՀՀ կրթության և

                                      գիտության

                                      նախարարություն

 

17. Գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՀ գյուղատնտեսության 1998-2000 թթ.

ծրագրերի մշակման աշխատանքներում  նախարարություն

    կանանց հասարակական                ՀՀ պետական

    կազմակերպությունների              կառավարման տարածքային

    մասնակցության ապահովում           մարմիններ

 

18. Վերարտադրողական առողջության       ՀՀ առողջապահության   1998-2000 թթ.

    ազգային ծրագրի մշակում և          նախարարություն

    իրականացում                       ՀՀ սոցիալական

                                      ապահովության

                                      նախարարություն

 

19. Կանանց և  երեխաների բժշկական      ՀՀ առողջապահության   1998-2000 թթ.

    օգնության և  բուժսպասարկման       նախարարություն

    պետական պատվերի ծավալների         ՀՀ ֆինանսների և

    ընդարձակում, այդ շրջանակներում    էկոնոմիկայի

նպատակային ծրագրերի ֆինանսավորման նախարարություն

պետական երաշխիքների ապահովում և ՀՀ պետական

    դրանց իրականացման մեխանիզմների    կառավարման տարածքային

    մշակում                           մարմիններ

 

20. Կանանց և  դեռահաս աղջիկների       ՀՀ առողջապահության   

    բժշկականխարգելիչ օգնության        նախարարություն

կազմակերպման չափանիշների մշակում

և ներդնում

 

21. Հաշմանդամ կանանց և  երեխաների     ՀՀ մշակույթի,        1998-2000 թթ.

    համար մշակութային, մարզական       երիտասարդության

    միջոցառումների կազմակերպման       հարցերի և  սպորտի

    ծրագրի մշակում և  իրականացում     նախարարություն

                                      ՀՀ սոցիալական

                                      ապահովության

                                      նախարարություն

                                      ՀՀ առողջապահության

                                      նախարարություն

 

22. ՈՒսանողական ընտանիքների           ՀՀ կրթության և      1998-2000 թթ.

    սոցիալական աջակցման համալիր       գիտության       

    ծրագրի մշակում և  իրականացում     նախարարություն  

                                      ՀՀ սոցիալական

                                      ապահովության

                                      նախարարություն

                                      ՀՀ առողջապահության

                                      նախարարություն

                                      ՀՀ պետական

                                      կառավարման տարածքային

                                      մարմիններ

 

23. Կին փախստականների վիճակի          ՀՀ սոցիալական       1998-2000 թթ.

    բարելավման ծրագրի մշակում և       ապահովության

    իրականացում                       նախարարություն

 

24. Կանանց սոցիալ-տնտեսական վիճակի    ՀՀ վիճակագրության,  1998-2000 թթ.

    մասին վիճակագրական տվյալների      պետական ռեգիստրի և

    հավաքում և  վերլուծություն        վերլուծության

                                      նախարարություն

                                      ՀՀ սոցիալական

                                      ապահովության

                                      նախարարություն

                                      ՀՀ ներքին գործերի

                                      և ազգային

                                      անվտանգության

                                      նախարարություն

                                      ՀՀ կրթության և

                                      գիտության      

                                      նախարարություն

                                      ՀՀ առողջապահության

                                      նախարարություն

                                      ՀՀ գյուղատնտեսության

                                      նախարարություն

                                      ՀՀ պետական

                                      կառավարման տարածքային

                                      մարմիններ

 

25. «Ընտանիք, կանայք և  երեխաներ»     ՀՀ վիճակագրության,    ամեն տարի

    վիճակագրական տեղեկատվական         պետական ռեգիստրի և

    տարեգրքի հրատարակում              վերլուծության

                                      նախարարություն

 

26. «Հայաստանի կանայք և տղամարդիկ»  ՀՀ վիճակագրության, 1998-2000 թթ.

    վիճակագրական-վերլուծական          պետական ռեգիստրի և

    տեղեկագրի հրատարակում             վերլուծության

                                      նախարարություն

 

27. Ընտանիքի նկատմամբ իրականացվող     ՀՀ սոցիալական       1999 թ.

    պետական քաղաքականության           ապահովության

    հայեցակարգի մշակում               նախարարություն

 

28. Սույն ծրագրով նախատեսված          ՀՀ կառավարությանն   1998-2000 թթ.

    միջոցառումների պարբերաբար         առընթեր

    լուսաբանում մամուլում և           տեղեկատվության և  

    զանգվածային լրատվության մյուս     գրահրատարակչության

    միջոցներով                        վարչություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.1998
N 406
Որոշում