Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎ ...

103.0204.080609

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        06            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10309211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

25 մարտի 2009 թվականի N 204-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ և 76-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի փետրվարի 7-ի N 19-Ն հրամանով հաստատված «Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանների վարման և պահպանական փաստաթղթեր տալու» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) 1-ին կետում «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 63-րդ, 64-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ և 76-րդ հոդվածների» բառերով:

i

2) Կարգի 3-րդ կետում «գրանցամատյանում» բառից հետո լրացնել «և դրանց վարումն» բառերը:

3) Կարգի 4-րդ կետում «գրառումներ» բառը փոխարինել «տվյալներ» բառով:

i

4) Կարգի 6-րդ կետում «օբյեկտի գրանցումը կամ» բառերից հետո լրացնել «դրան վերաբերող» բառերը:

i

5) Կարգի 2-5-րդ գլուխները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի:

6) Կարգը լրացնել 5.1 գլխով` համաձայն հավելված N 2-ի:

i

7) Կարգի 18-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 3-ի:

8) Կարգի 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 4-ի:

9) Կարգը լրացնել N 4.1. և N 4.2. հավելվածներով:

10) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 14-րդ և 15-րդ գլուխները:

2. Նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Տարասյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2009 թ. մարտի 25-ի

N 204-Ն հրամանի

ԳԼՈՒԽ 2
ԳՅՈՒՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

11. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ սույն գլխում` օրենք) 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և գյուտի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում գյուտը գրանցվում է գրանցամատյանում, որի համար իրականացվում են հետևյալ գործողությունները`

1) որոշվում է արտոնագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են գյուտի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշվում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ գյուտի արտոնագրի մասին տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է արտոնագիրը և այն հանձնվում (առաքվում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ անունը, ազգանունը (անվանումը), առաքման տվյալները).

11.1. Օրենքի 59-րդ հոդվածի համաձայն հրապարակվող եզրակացության բովանդակությունից ելնելով` կատարվում են հետևյալ գործողությունները`

1) որոշում է կայացվում արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին, եթե օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հրապարակված եզրակացությունը չի հավաստում գյուտի արտոնագրաունակության պայմանների համապատասխանությունը օրենքի պահանջներին, և այդ մասին գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում.

2) օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի համաձայն որոշում է կայացվում գյուտի հավակնության սահմանման մեջ համապատասխան ճշգրտումներ կատարելու մասին, եթե գյուտը մասամբ է համապատասխանում արտոնագրաունակության պայմաններին, և այդ մասին գրանցամատյանում կատարվում է գրառում հավակնության սահմանման մեջ համապատասխան ճշգրտումներ կատարելու մասին:

12. Գրանցման ենթակա գյուտերի արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները գործակալության պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, գործակալության գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա գյուտերը ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ` սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված գյուտին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

13. Ըստ արտոնագրերի հերթական համարների, որոնք ըստ էության գյուտերի գրանցման համարներն են, գյուտերի մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, գործակալության գյուտերի ընթացիկ հիմնապաշարից (գործավարության) ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները`

(11) արտոնագրի համարը.

(13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

(21) հայտի գրանցման համարը.

(22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

(31) առաջնային հայտի համարը.

(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

(33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

(45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.

(54) գյուտի անվանումը.

(57) հավակնության սահմանումը.

(62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

(65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

(71) տեղեկություններ հայտատու(ներ)ի մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(72) տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.

(86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.

(87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.

(98) նամակագրության հասցեն:

14. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:

15. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը:

Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

16. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը գրանցամատյան մուտքագրում է հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա, ինչպես նաև գյուտի արտոնագրաունակության վերաբերյալ հրապարակված եզրակացության համաձայն արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

3) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին.

4) արտոնագրատիրոջ կողմից արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների տրամադրության ժամկետը երկարաձգելու մասին.

5) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

6) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.

7) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

8) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

9) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

10) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

12) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

13) արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

14) արտոնագրի կրկնակ տալու մասին.

15) ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցնելու և դրա փոխարեն ՀՀ արտոնագիր տալու մասին.

16) այլ փոփոխությունների մասին:

17. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում:

18. Ըստ սույն կարգի 16-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում`

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա, ինչպես նաև գյուտի արտոնագրաունակության վերաբերյալ հրապարակված եզրակացության համաձայն արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչվելու դեպքում`

«Արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը` բողոքարկման խորհրդի որոշումը (կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը) կամ հրապարակված եզրակացությունը (թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա, արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու դեպքում`

«Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (ծավալը, թվականը):

Հիմքը` բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

4) գյուտի արտոնագրաունակության վերաբերյալ հրապարակված եզրակացության համաձայն հավակնության սահմանման ճշգրտման մասին`

«Հավակնության սահմանումը ճշգրտվել է» (ծավալը, թվականը):

Հիմքը` հրապարակված եզրակացությունը (թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

5) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնելու դեպքում`

«Արտոնագրի գործողությունը (ամբողջովին, մասնակիորեն) վաղաժամկետ դադարեցված է արտոնագրատիրոջ դիմումի համաձայն (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

6) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների պահպանության ժամկետը երկարաձգելու դեպքում`

«Արտոնագիրը գործում է մինչև (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (գրությունը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը (արտոնագրի գործողությունը երկարաձգելու դեպքում):».

7) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում`

«Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցված է (թվականը) տարեկան տուրքը չվճարելու պատճառով:

Հիմքը` բաժնի (թվականը) որոշումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

8) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում`

«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

9) արտոնագրի զիջման մասին պայմանագիրը գրանցելու դեպքում`

«Արտոնագրատերը (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) արտոնագիրը պայմանագրով (գրանց. N, թվականը) զիջել է:

Նոր արտոնագրատեր (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

10) լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր գրանցելու դեպքում`

«Գրանցվել է լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N, թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.) (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

11) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում`

«Գրանցվել է ֆրանչ. պայմանագիր (գրանցման N, թվականը):

Օգտագործող` (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

12) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում`

«Գրանցվել է (լից., ենթալից. կամ ֆրանչ. պայմանագրում փոփոխություն կատարելու մասին պայմանագիր (գրանցման N, թվականը), կամ

«Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)»:

Հիմքը` փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N, թվականը), ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

13) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում`

«(Լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանցման N, թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

14) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում`

«Հրապարակվել է բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) մասին հայտարարություն (թվականը)»:

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

15) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում`

«Արտոնագրատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (անվանումը) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է`

Արտոնագրատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը) կամ արտոնագրատիրոջ բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

16) արտոնագրի կրկնակ տալու դեպքում`

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

17) ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցնելու և դրա փոխարեն ՀՀ արտոնագիր տալու դեպքում`

«ԽՍՀՄ N հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցվել է (թվականից), մնացած ժամկետի համար փոխարենը տրվել է Հայաստանի Հանրապետության N արտոնագիրը:

Արտոնագրատեր (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

18.1. Արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան կամ անվանման և (կամ) բնակության կամ գտնվելու վայրի փոփոխության մասին դիմումները ներկայացվում են սույն կարգի 4.1 հավելվածում տրված ձևով:

ԳԼՈՒԽ 3
Օգտակար մոդելների գրանցամատյանի վարումը

19. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ սույն գլխում` օրենք) 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, օգտակար մոդելը գրանցվում է գրանցամատյանում, որի համար իրականացվում են հետևյալ գործողությունները`

1) որոշվում է արտոնագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են օգտակար մոդելի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական նշվում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է արտոնագիրը և այն հանձնվում (առաքվում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ անունը, ազգանունը (անվանումը), առաքման տվյալները):

20. Գրանցման ենթակա օգտակար մոդելների արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները գործակալության պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, գործակալության գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա օգտակար մոդելները ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ` սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված օգտակար մոդելին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

21. Ըստ արտոնագրերի հերթական համարների, ինչն ըստ էության օգտակար մոդելների պետական գրանցման համարներն են, օգտակար մոդելների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, գործակալության` օգտակար մոդելների գործավարության ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները`

(11) արտոնագրի համարը.

(13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

(21) հայտի գրանցման համարը.

(23) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

(31) առաջնային հայտի համարը.

(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

(34) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

(45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.

(54) օգտակար մոդելի անվանումը.

(57) հավակնության սահմանումը.

(62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

(65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

(71) տեղեկություններ հայտատու(ներ)ի մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(72) տեղեկություններ հեղինակ(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.

(86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.

(87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.

(98) նամակագրության հասցեն:

22. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:

23. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը:

Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

24. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը գրանցամատյան մուտքագրում է հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

3) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին.

4) արտոնագրատիրոջ կողմից արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների տրամադրման ժամկետը երկարաձգելու մասին.

5) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

6) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.

7) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

8) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

9) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

10) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

12) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

13) արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

14) արտոնագրի կրկնակ տալու մասին.

16) այլ փոփոխությունների մասին:

25. Սույն կարգի 24-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում:

26. Ըստ սույն կարգի 24-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում`

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչվելու դեպքում`

«Արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը` բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու դեպքում`

«Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (ծավալը, թվականը):

Հիմքը` բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում`

«Արտոնագրի գործողությունը դադարեցված է արտոնագրատիրոջ դիմումի համաձայն (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և իրավունքների պահպանության ժամկետը երկարաձգելու դեպքում`

«Արտոնագիրը գործում է մինչև (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (գրությունը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը (արտոնագրի գործողությունը երկարաձգելու դեպքում):».

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում`

«Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցված է (թվականից) տարեկան տուրքը չվճարելու պատճառով:

Հիմքը` բաժնի որոշումը (թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում`

«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

8) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման դեպքում`

«Արտոնագրատերը (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) արտոնագիրը պայմանագրով (գրանց. N, թվականը) զիջել է:

Նոր արտոնագրատեր` (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

9) լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր գրանցելու դեպքում`

«Գրանցվել է լից. (ենթալից.) պայմանագիր (գրանցման N, թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.)` (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

10) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում`

«Գրանցվել է ֆրանչ. պայմանագիր (գրանցման N, թվական):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրը):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

11) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում`

«Գրանցվել է (լից., ենթալից. կամ ֆրանչ. պայմանագրում փոփոխություն կատարելու մասին պայմանագիր (գրանցման N, թվականը), կամ

«Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)»:

Հիմքը` փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանցման N, թվականը), ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում`

«(Լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանցման N, թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում`

«Հրապարակվել է բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) մասին հայտարարություն (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

14) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում`

«Արտոնագրատիրոջ անունը, ազգանունը (անվանումը) և (կամ) բնակության կամ գտնվելու վայրի հասցեն փոփոխվել է`

Արտոնագրատեր (նոր անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմք` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

15) արտոնագրի կրկնակ տալու դեպքում`

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:»:

26.1. Արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան կամ անվանման և (կամ) բնակության կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին դիմումները ներկայացվում են սույն կարգի 4.1 հավելվածում տրված ձևով:

ԳԼՈՒԽ 4
Արդյունաբերական նմուշների գրանցամատյանի վարումը

27. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ սույն գլխում` օրենք) 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն արդյունաբերական նմուշի գրանցման և վկայագիր տալու մասին որոշման հիման վրա, վկայագիր տալու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, արդյունաբերական նմուշը գրանցվում է գրանցամատյանում, որի համար իրականացվում են հետևյալ գործողությունները`

1) որոշվում է վկայագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են արդյունաբերական նմուշի մատենագիտական տվյալները.

3) որպես վկայագրի հրապարակման թվական նշվում է այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ արդյունաբերական նմուշի գրանցման մասին տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է վկայագիրը և այն հանձնվում (առաքվում) է իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են վկայագրի հանձնման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները):

28. Գրանցման ենթակա արդյունաբերական նմուշների վկայագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները գործակալության պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, գործակալության գործավարության ընթացիկ հիմնապաշարից գրանցման ենթակա արդյունաբերական նմուշները ծրագրով դասավորվում են ըստ միջազգային դասակարգման և ստանում են հերթական համարներ` սկսած գրանցամատյանում վերջինը գրանցված արդյունաբերական նմուշին տրված վկայագրի համարին հաջորդող համարից:

29. Ըստ արդյունաբերական նմուշների հերթական համարների, որոնք ըստ էության արդյունաբերական նմուշների պետական գրանցման համարներն են, արդյունաբերական նմուշների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.80 ստանդարտին համապատասխան, գործակալության` արդյունաբերական նմուշների գործավարության ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները`

(11) վկայագրի համարը.

(13) փաստաթղթի (վկայագրի) տեսակի կոդը.

(21) հայտի գրանցման համարը.

(22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

(31) առաջնային հայտի համարը.

(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

(35) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

(45) վկայագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(51) միջազգային դասակարգման ցուցիչը.

(54) արդյունաբերական նմուշի անվանումը.

(55) արդյունաբերական նմուշի պատկերը.

(71) տեղեկություններ հայտատուի(ների) մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(73) տեղեկություններ իրավատիրոջ մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արդյունաբերական նմուշների հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(98) նամակագրության հասցեն:

30. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանուն(ներ)ից հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:

31. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ վկայագրի էջում և այդ մասին տեղեկություն է հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է իրավատերը:

Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա իրավատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

32. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը գրանցամատյան մուտքագրում է հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արդյունաբերական նմուշի գրանցումն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

3) իրավատիրոջ դիմումի համաձայն գրանցման գործողությունը դադարեցնելու մասին.

4) իրավատիրոջ կողմից իրավունքների գործողությունը հերթական 5 տարով երկարաձգելու համար պետական տուրքը վճարելու մասին.

5) իրավունքների գործողությունը հերթական 5 տարով երկարաձգելու համար պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով գրանցման գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

6) գրանցման գործողությունը վերականգնելու մասին.

7) արդյունաբերական նմուշի զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

8) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

9) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

10) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

12) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

13) իրավատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

14) վկայագրի կրկնակ տալու մասին.

15) այլ փոփոխությունների մասին:

33. Սույն կարգի 32-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում:

34. Ըստ սույն կարգի 32-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում`

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը` (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արդյունաբերական նմուշի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչվելու դեպքում`

«Արդյունաբերական նմուշի գրանցումն ամբողջովին անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը` բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արդյունաբերական նմուշի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչվելու դեպքում`

«Արդյունաբերական նմուշի գրանցումը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը` բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

4) իրավատիրոջ դիմումի համաձայն արդյունաբերական նմուշի գրանցման գործողությունը դադարեցնելու դեպքում`

«Արդյունաբերական նմուշի գրանցման գործողությունը դադարեցված է իրավատիրոջ դիմումի համաձայն (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

5) իրավատիրոջ կողմից հերթական 5 տարվա համար տուրքը վճարելու դեպքում`

«Վկայագիրը գործում է մինչև (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (գրությունը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը (գրանցման գործողությունը երկարաձգելու դեպքում):».

6) արդյունաբերական նմուշի գրանցումն ուժի մեջ պահելու համար հերթական 5 տարվա համար տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով գրանցման գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում`

«Արդյունաբերական նմուշի գրանցման գործողությունը վաղաժամկետ դադարեցված է (թվականից) հերթական 5 տարվա համար տուրքերը չվճարելու պատճառով:

Հիմքը` բաժնի որոշումը (թվական):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

7) արդյունաբերական նմուշի գրանցման գործողությունը վերականգնելու դեպքում`

«Արդյունաբերական նմուշի գրանցման գործողությունը վերականգնվել է (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

8) արդյունաբերական նմուշի զիջման մասին պայմանագիր գրանցելու դեպքում`

«Իրավատերը (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) արդյունաբերական նմուշը զիջել է պայմանագրով (գրանց. N, թվականը):

Նոր իրավատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

9) լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր գրանցելու դեպքում`

«Գրանցված է լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N, թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.)` (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

10) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում`

«Գրանցված է ֆրանչ. պայմանագիր (գրանց. N, թվականը):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը` պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

11) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում`

«Գրանցվել է (լից., ենթալից. կամ ֆրանչ. պայմանագրում փոփոխություն կատարելու մասին պայմանագիր (գրանց. N, թվականը), կամ

«Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)»:

Հիմքը` փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N, թվականը), ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում`

«(Լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N, թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում`

«Հրապարակվել է բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) մասին հայտարարություն:

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

14) իրավատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում`

«Իրավատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (անվանումը) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է`

Իրավատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:».

15) վկայագրի կրկնակ տալու դեպքում`

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը` (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.` պաշտ. տեղեկագիր N, թվականը:»:

34.1. Արդյունաբերական նմուշի իրավատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան կամ անվանման և (կամ) բնակության կամ գտնվելու վայրի (հասցեի) փոփոխության մասին դիմումները ներկայացվում են սույն կարգի 4.2 հավելվածում տրված ձևով:

ԳԼՈՒԽ 5
Գյուտին, օգտակար մոդելին, արդյունաբերական նմուշին տրված պահպանական փաստաթուղթը լրացնելը

35. Տրված պահպանական փաստաթղթի ձևաթուղթը (գյուտի արտոնագիրը` հավելված 1, օգտակար մոդելի արտոնագիրը` հավելված 2, արդյունաբերական նմուշի վկայագիրը` հավելված 3) լրացվում է բաժնի կողմից` համապատասխան գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից: Գործակալության պետի ստորագրությունը հաստատվում է գործակալության կնիքով:

36. Արտոնագրի ձևաթուղթը լրացնելիս`

1) արտոնագրի N -ից հետո դրվում է համապատասխան արտոնագրի համարը (11).

2) «Հայաստանի Հանրապետությունը օրենքի համաձայն տվեց» բառերից հետո նշվում է օբյեկտի լրիվ անվանումը (54).

3) «արտոնագրատեր» բառից հետո նշվում է արտոնագրատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) ուղղական հոլովով, մեկից ավելի արտոնագրատերերի դեպքում` այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

4) «հեղինակ (համահեղինակներ)» բառից հետո նշվում է հեղինակի (համահեղինակների) ազգանունը և անունը ուղղական հոլովով, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

5) «հայտի» N -ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (21).

6) «հայտի ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (22).

7) «առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (32): Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը: Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտի ներկայացման թվականը (22).

8) «Գրանցված է ՀՀ Պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում գրանցման թվականը (հրապարակման թվականը (44) կամ (45)):

37. Գյուտի (օգտակար մոդելի) արտոնագրի ձևաթղթին կցվում է դրա պաշտոնական հրատարակության նկարագրությունը և հավակնության սահմանումը և դրանք հանձնվում կամ առաքվում են արտոնագրատիրոջը:

37.1 Արդյունաբերական նմուշի վկայագրի ձևաթուղթը լրացնելիս`

1) վկայագրի N -ից հետո դրվում է համապատասխան վկայագրի համարը (11).

2) «Հայաստանի Հանրապետությունը օրենքի համաձայն տվեց» բառերից հետո նշվում է օբյեկտի լրիվ անվանումը (54).

3) «իրավատեր» բառից հետո նշվում է իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) ուղղական հոլովով, մեկից ավելի իրավատերերի դեպքում` այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

4) «հեղինակ (համահեղինակներ)» բառից հետո նշվում է հեղինակի (համահեղինակների) ազգանունը և անունը ուղղական հոլովով, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

5) «հայտի» N -ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (21).

6) «հայտի ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (22).

7) «առաջնությունը» բառից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (32): Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը: Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտի ներկայացման թվականը (22).

8) «Գրանցված է ՀՀ Պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում գրանցման թվականը (հրապարակման թվականը (44) կամ (45)):

37.2 Արդյունաբերական նմուշի վկայագրի ձևաթղթին կցվում է իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) պատկերը:

38. Բաժինը տրված փաստաթուղթը հանձնելիս արտոնագրատիրոջն (իրավատիրոջն) իրազեկ է պահում դրա գործողության ժամկետի, հերթական տարեկան տուրքի վճարման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ տրված պահպանական փաստաթուղթն ուժի մեջ պահելու համար:

39. Տրված փաստաթղթի կրկնակը տրվում է արտոնագրի (վկայագրի) կորստյան դեպքում` արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) դիմումի համաձայն, որին պետք է կցված լինի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

Տրված փաստաթղթի կրկնակը լրացվում է սույն կարգի 36-րդ կետի համաձայն, ընդ որում դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին գործում են կամ վավերական են: Տրված փաստաթղթի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:»:

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2009 թ. մարտի 25-ի

N 204-Ն հրամանի

ԳԼՈՒԽ 5.1
Գյուտերի և օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գրանցամատյաններում փոփոխությունների կատարումը

39.1. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ սույն գլխում` օրենք) 65-րդ հոդվածի համաձայն իրավունքներին և իրավատերերին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն, իսկ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն իրավունքների փոխանցման և լիցենզիաների տրամադրման մասին տվյալները համապատասխան գրանցամատյան մուտքագրվում են պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն:

39.2. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել համապատասխան գրանցամատյանում կատարել մեկից ավելի փոփոխություն: Մեկ դիմումը բավարար է նաև այն դեպքում, երբ փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի տրված փաստաթղթերի և (կամ) միևնույն անձի իրավունքի համար` պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինեն քննարկվող բոլոր տրված փաստաթղթերի համար և բոլոր տրված փաստաթղթերի համարները նշված լինեն դիմումում:

39.3. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին դիմումը (այսուհետ սույն գլխում` դիմում) ներկայացվում է սույն կարգի հավելված 4.1-ում և 4.2-ում տրված ձևով, տպագրված:

Դիմումին կցվում են`

ա) սահմանված տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.

բ) արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) կողմից հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է հավատարմատարի միջոցով:

Դիմումին կարող է կցվել տրված փաստաթուղթը` գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին համապատասխան գրառումներ կատարելու համար:

Արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) մասին գրանցամատյանում գրանցված տվյալների փոփոխությանը վերաբերող դիմումին պետք է կցվի այդ փոփոխությունը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենը:

Եթե դիմողը իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություն է, ապա դիմումն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, որի ստորագրությունը հաստատվում է կնիքով:

39.4. Եթե ներկայացված նյութերում բացակայում է սահմանված տուրքի վճարման անդորրագիրը կամ եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքով սահմանված չափերին, դիմողին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված տուրքի վճարման անդորրագիրը կամ լրավճարումը հաստատող փաստաթուղթը գործակալություն ներկայացնելու մասին:

Սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

39.5. Դիմումի քննարկումը, ինչպես նաև գրանցամատյանում և տրված փաստաթղթում փոփոխությունները բաժինը կատարում է գործակալության կողմից այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

39.6. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, և փոփոխությունները խնդրարկվել են գրանցամատյանում որպես արտոնագրատեր (արդյունաբերական նմուշի իրավատեր) նշված անձի կողմից, ապա բաժնի որոշման համաձայն փոփոխությունների մասին տեղեկությունները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում: Համապատասխան գրառումներ են կատարվում նաև տրված փաստաթղթում (դրա ներկայացման դեպքում) և այն վերադարձվում է արտոնագրատիրոջը (արդյունաբերական նմուշի իրավատիրոջը) կամ նրա ներկայացուցչին:

Կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում:

39.7. Եթե փոփոխությունները խնդրարկվում են գրանցամատյանում որպես արտոնագրատեր (արդյունաբերական նմուշի իրավատեր) չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը դիմումը ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագիրն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում իր հայեցողությամբ ներկայացնում է արտոնագրատիրոջ (արդյունաբերական նմուշի իրավատիրոջ) համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր:

39.8. Ներկայացված նյութերը սույն կարգի 39.3-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, կամ եթե`

ա) գործակալությունը կասկածներ ունի փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որևէ նշման վերաբերյալ, կամ

բ) ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա դիմողին ուղարկվում է հարցում` ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում սույն կարգի 39.5-րդ կետում նշված երկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման թվականով:

39.9. Հարցման համաձայն պահանջված նյութերը եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետ կանչված, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Հավելված N 3

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2009 թ. մարտի 25-ի

N 204-Ն հրամանի

ԳԼՈՒԽ 18
Հավատարմատարների գրանցամատյանի վարումը

130. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Արտոնագրային հավատարմատարների մասին» կանոնադրության (այսուհետ այս գլխում` կանոնադրություն) 6-րդ կետի համաձայն հավատարմատարի գրանցման համար տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո և հավատարմատարին գրանցելու մասին գործակալության որակավորման հանձնաժողովի համապատասխան որոշման հիման վրա բաժինը մեկամսյա ժամկետում հավատարմատարին գրանցում է գրանցամատյանում: Հավատարմատարին գրանցամատյանում գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները`

1) որոշվում է գրանցման համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են հավատարմատարին վերաբերող տվյալները.

3) գրանցամատյանում գրանցման թվականը.

4) պատրաստվում (լրացվում) է հավատարմատարի գրանցման վկայականը և այն հանձնվում (առաքվում) է հավատարմատարին.

5) լրացվում են վկայականի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները):

131. Գրանցման համարը գրանցամատյանի վերջին գրանցման համարին հաջորդող համարն է:

132. Գրանցամատյանում հավատարմատարի գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը`

հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը (եթե նշված է դիմումի մեջ).

գրանցման համարը.

գրանցման թվականը.

մասնագիտական գործունեության սահմանափակումները:

Սույն կետի տվյալները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

133. Գրանցամատյանի վարման ընթացքում մուտքագրվում են հետևյալ տեղեկությունները`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) հավատարմատարի անվան, հայրանվան, ազգանվան, հասցեի փոփոխությունների մասին.

3) մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների մասին.

4) մասնագիտական գործունեությունը դադարեցնելու մասին:

134. Հավատարմատարի անվան, հայրանվան, ազգանվան, հասցեի փոփոխությունները կատարվում են հավատարմատարի դիմումի համաձայն, որին կից պետք է ներկայացվեն տվյալ փոփոխությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթը և համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը:

135. Դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում: Եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա տվյալ փոփոխության մասին անհրաժեշտ գրառում է կատարվում գրանցամատյանում:

Եթե ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հավատարմատարին հարցում է ուղարկվում` ճշգրտված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Այդ ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում, ստացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հավատարմատարին:

136. Մասնագիտական սահմանափակումների փոփոխությունները կատարվում են գործակալության որակավորման հանձնաժողովի որոշման հիման վրա, երբ որակավորման համապատասխան քննության հիման վրա հավատարմատարին թույլատրվում է ընդարձակել մասնագիտական գործունեությունը կամ դատարանի որոշմամբ նրան արգելվում է զբաղվել արդյունաբերական սեփականության որոշակի օբյեկտների իրավական պահպանության հետ կապված հարցերով:

Մասնագիտական սահմանափակումների փոփոխությունները կարող են կատարվել նաև հավատարմատարի դիմումի համաձայն, երբ նա չի ցանկանում մասնագիտական գործունեություն իրականացնել որևէ օբյեկտ(ներ)ով:

137. Հավատարմատարի մասնագիտական գործունեությունը դադարեցնելու և գրանցամատյանից հանելու մասին գրառումները կատարվում են հետևյալ դեպքերում`

1) հավատարմատարի դիմումի համաձայն.

2) երբ հանգամանքների փոփոխության հետևանքով չեն պահպանվել կանոնադրության 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջները.

3) դատարանի որոշմամբ արտոնագրային հավատարմատարը զրկվել է որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ դատապարտվել է տվյալ գործունեությունը շարունակելու հնարավորությունը բացառող այլ պատժի.

4) հավատարմատարի մահվան դեպքում:

138. Ըստ սույն կարգի 133-րդ կետի, գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով`

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում`

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

2) հավատարմատարի անվան, հայրանվան, ազգանվան, հասցեի փոփոխությունների դեպքում`

«Փոփոխվել է հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն:

Հավատարմատար` (նշվում է փոփոխված անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն):

Հիմքը` հավատարմատարի (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

3) մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների դեպքում`

«Մասնագիտական սահմանափակումները փոփոխվել են (թվականից):

Նոր մասնագիտական սահմանափակումներն են` (նշվում են նոր սահմանափակումները):

Հիմքը` գործակալության որակավորման հանձնաժողովի (թվականի) որոշումը (կամ հավատարմատարի (թվականի) դիմումը որոշակի գործունեությունից հրաժարվելու մասին):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:».

4) մասնագիտական գործունեությունը դադարեցնելու և գրանցամատյանից հանվելու դեպքում` «Հավատարմատարի գործունեությունը դադարեցված է, և դրա մասին տվյալները հանված են գրանցամատյանից (թվականից):

Հիմքը` (նշվում է համապատասխան հիմքը, թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապարակված է` պաշտոնական տեղեկագիր N, թվականը:»:

139. Հավատարմատարների գրանցման և գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

140. Սույն կարգի 132-րդ կետի համաձայն գրանցամատյան մտցված տվյալների հիման վրա լրացվում և հավատարմատարին է տրվում գրանցման վկայական (հավելված 13):

141. Հավատարմատարի դիմումի հիման վրա տրվում է վկայականի կրկնակ, որի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:»:

Հավելված N 4

._______________________________________________.

|                                    Հավելված 3 |

|                                               |

|       ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ    |

|                                               |

|                     ՎԿԱՅԱԳԻՐ                  |

|                                               |

|                         N                     |

|                                               |

|             Հայաստանի Հանրապետության          |

|       մտավոր սեփականության գործակալությունը   |

|               օրենքի համաձայն տվեց            |

|                                               |

|      արդյունաբերական նմուշի սույն վկայագիրը   |

|                                               |

| ԻՐԱՎԱՏԵՐ                                      |

| ՀԵՂԻՆԱԿ(ՆԵՐ)                                  |

|                                               |

|                   ՀԱՅՏԻ N                     |

|                                               |

|                   ներկայացման թվականը         |

|                                               |

|                   Արդյունաբերական նմուշի      |

|                   առաջնությունը               |

|                                               |

|                   Գրանցված է պետական          |

|                   գրանցամատյանում             |

|                                               |

|                   Գործակալության պետ          |

|                                               |

._______________________________________________.

Հավելված N 4.1

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր

սեփականության գործակալություն

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

_____________________________________

               Արտոնագրատեր

_____________________________________

անվանումը (անունը, ազգանունը), հասցեն

____________________________________

Դիմում

«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի համաձայն խնդրում եմ գյուտի (օգտակար մոդելի)

N _____________ արտոնագրում(երում) և (կամ) պետական գրանցամատյանում կատարել հետևյալ փոփոխությունները`

._.

._. Արտոնագրատիրոջ (արտոնագրատերերի) անվանումը(ները) (անունը, ազգանունը) դարձնել`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

._.

._. Այլ փոփոխություններ

Կից ներկայացվում է`

1. Արտոնագիրը

2. Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը)

3. Արտոնագրատիրոջ (արտոնագրատերերի) անվանափոխությունը հաստատող փաստաթուղթը

5. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը

    Կ. Տ. ____________     ______________________    _____________

          ստորագրություն      անուն, ազգանուն            թվական

Հավելված N 4.2

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր

սեփականության գործակալություն

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

_____________________________________

Արդյունաբերական նմուշի իրավատեր

_____________________________________

անվանումը (անունը, ազգանունը), հասցեն

_____________________________________

Դիմում

«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի համաձայն խնդրում եմ արդյունաբերական նմուշի

N _____________________ վկայագրում(երում) և (կամ) պետական գրանցամատյանում կատարել հետևյալ փոփոխությունները`

._.

._. Իրավատիրոջ (իրավատերերի) անվանումը(ները) (անունը, ազգանունը) դարձնել`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

._.

._. Այլ փոփոխություններ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Կից ներկայացվում է`

1. Վկայագիրը (րերը)

2. Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակը)

3. Իրավատիրոջ (իրավատերերի) անվանափոխությունը հաստատող փաստաթուղթը

5. Հավատարմատարին տրված լիազորագիրը

    Կ. Տ. ____________     ______________________    _____________

          ստորագրություն      անուն, ազգանուն            թվական

Հավելված 1

        ԴԻՄՈՒՄ                              ՀՀ էկոնոմիկայի նախարարության

._.            ._.                          մտավոր սեփականության

._. գյուտի     ._. օգտակար մոդելի           գործակալություն

    ՀՀ արտոնագիր ստանալու մասին             Երևան  010, Գլխավոր պող.

                                            Կառավարական տուն 3

.____________________________________________________________________.

|1 |.__. Հանդիսանում է ավելի վաղ էլեկտրոնային|ստացման|երկրի ծածկագիրը|

.__||  | կամ ֆաքսիմիլային կապով ներկայացված  |թվականը|ըստ ՄՍՀԿ ST.3  |

|.__. դիմումի բնօրինակը                   |       |ստանդարտի      |

.__|_________________________________________|_______________________|

|2 |.__. Միջազգային հայտի գրանցման համարը և  |Մտից N                 |

.__||86| ներկայացման թվականը                 |                       |

լրաց|.__.                                     |                       |

նում|_________________________________________|_______________________|

է ՀՀ|.__. Միջազգային հայտի միջազգային         |Հայտի ստացման թվականը  |

ՄՍ  ||87| հրապարակման համարը և  թվականը       |_______________________|

գոր-|.__.                                     |.__. Հայտի պետական     |

ծա- |_________________________________________||21| գրանցման N        |

կա- |.__. Միջազգային հայտի ազգային փուլ       |.__.                   |

լութ||85| փոխադրման թվականը                   |_______________________|

յու-|.__.                                     |.__. Հայտի ներկայացման |

նը  |                                         ||22| թվականը           |

|                                         |.__.                   |

.__|_________________________________________________________________|

|3 |.__. Գյուտի (օգտակար մոդելի) անվանումը                           |

.__||54|                                                             |

|.__.                                                             |

.__|_________________________________________________________________|

|4 |.__. Հայտատու(ներ), բնակության կամ|հեռախոսի N, ֆաքսի N,|երկրի    |

.__||71| գտնվելու վայրի հասցեն        |էլեկտրոնային փոստի  |ծածկագիրը|

|.__.                              |հասցեն              |ըստ ՄՍՀԿ |

|                                  |                    |ST.3     |

|                                  |                    |ստանդարտի|

|                                  |                    |         |

|                                  |                    |         |

.__|__________________________________|____________________|_________|

|5 |.__. Հեղինակ(ներ) (անուն,         |հասցեն (բնակության  |երկրի    |

.__||72| ազգանուն)                    |կամ գտնվելու վայրը) |ծածկագիրը|

|.__.                              |                    |ըստ ՄՍՀԿ |

|                                  |                    |ST.3     |

|                                  |                    |ստանդարտի|

|                                  |                    |         |

|                                  |                    |         |

|_________________________________________________________________|

|Խնդրում եմ(ենք) գյուտի (օգտակար մոդելի) մասին հրապարակվող        |

|տեղեկություններում չհիշատակել ինձ(մեզ) որպես հեղինակ(ներ):       |

|Անուն, ազգանուն, ստորագրություններ(ներ)                          |

|                                                                 |

|                                                                 |

|_________________________________________________________________|

|Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին զիջել է արտոնագիր ստանալու |

|իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և    |

|երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)                            |

|                                                                 |

|                                                                 |

.__|_________________________________________________________________|

|6 |.__. Նախատեսվում է գյուտն (օգտակար մոդելն) արտոնագրել օտարերկրյա |

.__|.__. պետություններում                                            |

|.__. Խնդրում են(ենք) հայտը հրապարակել ____ ամիս շուտ (բայց ոչ    |

|.__. ավելի քան 15 ամիս)                                          |

.__|_________________________________________________________________|

|7 |     Սույն գյուտի (օգտակար մոդելի) առաջնությունը խնդրում եմ(ենք) |

.__|     սահմանել`                                                   |

|.__. Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից  |

|.__. չհանդիսացող Առևտրի  համաշխարհային կազմակերպության անդամ     |

|     որևէ  պետության առաջին հայտը ներկայացնելու թվականով ըստ     |

|     «Գյուտերի, օգտակար մոդելների և  արդյունաբերական նմուշների   |

|     մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի                    |

|.__. «Գյուտերի, օգտակար մոդելների և  արդյունաբերական նմուշների   |

|.__. մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ավելի վաղ |

|     ներկայացված հայտի ներկայացման թվականով, որից զատվել է հայտը |

|_________________________________________________________________|

|.__. Առաջին կամ ավելի  .__. Խնդրարկվող   .__. Առաջին կամ ավելի   |

||31| վաղ ներկայացված   |32| առաջնության  |33| վաղ ներկայացված    |

|.__. հայտի N           .__. թվականը      .__. հայտի ներկայացման  |

|                                              երկրի ծածկագիրը կամ|

|                                              անվանումը          |

|                                                                 |

|                                                                 |

|_________________________________________________________________|

|.__. «Գյուտերի, օգտակար մոդելների և  արդյունաբերական նմուշների   |

||23| մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պաշտոնական|

|.__. կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում գյուտը    |

|.__. (օգտակար մոդուլը) ներառող օբյեկտի ցուցադրման առաջին օրով    |

|.__.                                                             |

.__|_________________________________________________________________|

|8 |Կցվող փաստաթղթերի ցանկը|քանակը        |Հայտ ներկայացնելու և      |

.__|                       |______________|արտոնագիր ստանալու        |

|                       |թերթերի|օրինակ|իրավունքի հիմքը (առանց    |

|                       |1 օրի- |ների  |փաստաթուղթը ներկայացնելու)|

|                       |նակում |      |                          |

|_______________________|_______|______|.__. պայմանագիր հեղինակի  |

|.__. նկարագրությունը   |       |      |.__. և  գործատուի միջև    |

|.__.                   |       |      |                          |

|_______________________|_______|______|.__. պայմանագիր գործատուի |

|.__. հավակնության      |       |      |.__. և  այլ անձանց միջև   |

|.__. սահմանումը        |       |      |     այդ իրավունքը զիջելու|

|_______________________|_______|______|     մասին, հեղինակի և    |

|.__. գծագիր(եր) և  այլ |       |      |     այդ անձանց միջև      |

|.__. նյութեր           |       |      |     համապատասխան         |

|_______________________|_______|______|     պայմանագրերի         |

|.__. համառոտ շարադրանքը|       |      |     առկայության դեպքում  |

|.__. (ռեֆերատ)         |       |      |                          |

|_______________________|_______|______|.__. պայմանագիր հեղինակի  |

|.__. պետական տուրքի    |       |      |.__. և  այլ անձանց միջև   |

|.__. վճարումը հաստատող |       |      |     այդ իրավունքը զիջելու|

|     փաստաթուղթը       |       |      |     մասին                |

|_______________________|_______|______|                          |

|.__. շտամի ավանդադրման |       |      |.__. ժառանգության իրավունք|

|.__. մասին փաստաթուղթը |       |      |.__.                      |

|_______________________|_______|______|                          |

|.__. առաջին հայտի(երի) |       |      |                          |

|.__. վավերացված պատճենը|       |      |                          |

|     (ները) միջազգային |       |      |                          |

|     առաջնություն      |       |      |                          |

|     խնդրարկելու       |       |      |                          |

|     դեպքում           |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. հայտի             |       |      |                          |

|.__. թարգմանությունը   |       |      |                          |

|     հայերեն           |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. հավատարմատարի կամ |       |      |                          |

|.__. այլ ներկայացուցչի |       |      |                          |

|     իրավասությունները |       |      |                          |

|     հաստատող          |       |      |                          |

|     փաստաթուղթը       |       |      |                          |

|     (լիազորագիր) կամ  |       |      |                          |

|     դրա վավերացված    |       |      |                          |

|     պատճենը           |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. այլ փաստաթղթեր    |       |      |                          |

|.__. (նշել)            |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. հայտին կցվում է   |       |      |                          |

|.__. դրա պատճենը       |       |      |                          |

|     մեքենաընթեռնելի   |       |      |                          |

|     կրիչի վրա         |       |      |                          |

.__|_______________________________|_________________________________|

|9 |.__. Հայտատուի(ների)           |.__. Արտոնագրային .__. Այլ ներկա-|

.__|.__. ներկայացուցիչը (ներ)      |.__. հավատարմատար .__. յացուցիչ  |

|_______________________________|_________________________________|

|Անուն, ազգանուն                |հեռախոսի N                       |

|                               |_________________________________|

|Հասցեն                         |ֆաքսի N                          |

|                               |_________________________________|

|                               |էլեկտր. փոստի հասցեն             |

.__|_________________________________________________________________|

|10|Հասցե նամակագրության համար   |.__. Խնդրում եմ(ենք)               |

.__|(փոստային հասցեն, հասցեատիրոջ|.__. նամակագրությունը վարել        |

|անունը, անվանումը)           |     հայտատուի ներկայացուցչի       |

|                             |     հասցեով                       |

|_________________________________________________________________|

|                               |հեռախոսի N                       |

|                               |_________________________________|

|                               |ֆաքսի N                          |

|                               |_________________________________|

|                               |էլեկտր. փոստի հասցեն             |

.__|_________________________________________________________________|

|11|Ստորագրություն(ներ) և  ամսաթիվ                                   |

.__|                                                                 |

|                                                           (կնիք)|

|(Հայտատուի(ների) կամ նրա ներկայացուցչի(ների) ստորագրությունը     |

|վերծանումով)                                                     |

._________________________________________________________________.

Հավելված 2

              ԴԻՄՈՒՄ                        ՀՀ էկոնոմիկայի նախարարության

                                            մտավոր սեփականության

    արդյունաբերական նմուշի ՀՀ վկայագիր      գործակալություն

             ստանալու մասին

                                            Երևան 010, Գլխավոր պող.

                                            Կառավարական տուն 3

.____________________________________________________________________.

|1 |.__. Հանդիսանում է ավելի վաղ էլեկտրոնային|ստացման|երկրի ծածկագիրը|

.__||  | կամ ֆաքսիմիլային կապով ներկայացված  |թվականը|ըստ ՄՍՀԿ ST.3  |

|.__. դիմումի բնօրինակը                   |       |ստանդարտի      |

.__|_________________________________________________________________|

|2 |Մտից N                                                           |

.__|_________________________________________________________________|

գոր-|.__.                                                             |

ծա- ||21| Հայտի պետական գրանցման N                                    |

կա- |.__.                                                             |

լութ|_________________________________________________________________|

յու-|.__.                                                             |

նը  ||22| Հայտի ներկայացման թվականը                                   |

|.__.                                                             |

.__|_________________________________________________________________|

|3 |.__. Արդյունաբերական նմուշի անվանումը                            |

.__||54| (տարբերակների քանակը)                                       |

|.__.                                                             |

|_________________________________________________________________|

|.__.                                                             |

||51| ԱՆՄԴ                                                        |

|.__.                                                             |

.__|_________________________________________________________________|

|4 |.__. Հայտատու(ներ), բնակության կամ|հեռախոսի N, ֆաքսի N,|երկրի    |

.__||71| գտնվելու վայրի հասցեն        |էլեկտրոնային փոստի  |ծածկագիրը|

|.__.                              |հասցեն              |ըստ ՄՍՀԿ |

|                                  |                    |ST.3     |

|                                  |                    |ստանդարտի|

|                                  |                    |         |

|                                  |                    |         |

.__|__________________________________|____________________|_________|

|5 |.__. Հեղինակ(ներ) (անուն,         |հասցեն (բնակության  |երկրի    |

.__||72| ազգանուն)                    |կամ գտնվելու վայրը) |ծածկագիրը|

|.__.                              |                    |ըստ ՄՍՀԿ |

|                                  |                    |ST.3     |

|                                  |                    |ստանդարտի|

|                                  |                    |         |

|                                  |                    |         |

|_________________________________________________________________|

|Խնդրում եմ(ենք) արդյունաբերական նմուշի մասին հրապարակվող         |

|տեղեկություններում չհիշատակել ինձ(մեզ) որպես հեղինակ(ներ):       |

|Անուն, ազգանուն, ստորագրություններ(ներ)                          |

|                                                                 |

|                                                                 |

|_________________________________________________________________|

|Հեղինակի իրավահաջորդը, որը հայտատուին զիջել է վկայագիր ստանալու  |

|իրավունքը (նշվում է անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն և    |

|երկրի կոդը, ստորագրությունը, թվականը)                            |

|                                                                 |

|                                                                 |

.__|_________________________________________________________________|

|6 |.__. Խնդրում եմ(ենք) գաղտնագրել սույն արդյունաբերական նմուշը     |

.__|.__.                                                             |

|.__. Նախատեսվում է արդյունաբերական նմուշը գրանցել օտարերկրյա     |

|.__. պետություններում                                            |

.__|_________________________________________________________________|

|7 |     Սույն արդյունաբերական նմուշի առաջնությունը խնդրում եմ(ենք)  |

.__|     սահմանել`                                                   |

|.__. Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից  |

|.__. չհանդիսացող Առևտրի  համաշխարհային կազմակերպության անդամ     |

|     որևէ  պետության առաջին հայտը ներկայացնելու թվականով ըստ     |

|     «Գյուտերի, օգտակար մոդելների և  արդյունաբերական նմուշների   |

|     մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի                    |

|_________________________________________________________________|

|.__.                   .__. Խնդրարկվող   .__. Առաջին հայտի       |

||31| Առաջին հայտի N    |32| առաջնության  |33| ներկայացման երկրի  |

|.__.                   .__. թվականը      .__. ծածկագիրը կամ      |

|                                              անվանումը          |

|                                                                 |

|                                                                 |

|_________________________________________________________________|

|.__. «Գյուտերի, օգտակար մոդելների և  արդյունաբերական նմուշների   |

||23| մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պաշտոնական|

|.__. կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում           |

|     արդյունաբերական նմուշ ներառող օբյեկտի                       |

|.__. ցուցադրման առաջին օրով                                      |

|.__.                                                             |

.__|_________________________________________________________________|

|8 |Կցվող փաստաթղթերի ցանկը|քանակը        |Հայտ ներկայացնելու և      |

.__|                       |______________|վկայագիր ստանալու         |

|                       |թերթերի|օրինակ|իրավունքի հիմքը (առանց    |

|                       |1 օրի- |ների  |փաստաթուղթը ներկայացնելու)|

|                       |նակում |      |                          |

|_______________________|_______|______|.__. պայմանագիր հեղինակի  |

|.__. իրի, դրա          |       |      |.__. և  գործատուի միջև    |

|.__. մանրակերտի կամ    |       |      |                          |

|     գծանկարի          |       |      |.__. պայմանագիր գործատուի |

|     պատկերների        |       |      |.__. և  այլ անձանց միջև   |

|     լրակազմը          |       |      |     այդ իրավունքը զիջելու|

|_______________________|_______|______|     մասին, հեղինակի և    |

|.__. ընդհանուր տեսքի   |       |      |     այդ անձանց միջև      |

|.__. գծագիրը(երը)      |       |      |     համապատասխան         |

|_______________________|_______|______|     պայմանագրերի         |

|.__. էրգոնոմիկական     |       |      |     առկայության դեպքում  |

|.__. սխեման            |       |      |                          |

|_______________________|_______|______|.__. պայմանագիր հեղինակի  |

|.__. իրի               |       |      |.__. և  այլ անձանց միջև   |

|.__. բաղադրանմուշների  |       |      |     այդ իրավունքը զիջելու|

|     լրակազմը և  դրա   |       |      |     մասին                |

|     քարտը (կոնֆեկցիոն |       |      |                          |

|     քարտ)             |       |      |.__. ժառանգության իրավունք|

|_______________________|_______|______|.__.                      |

|.__. պետական տուրքի    |       |      |                          |

|.__. վճարումը հաստատող |       |      |                          |

|     փաստաթուղթը       |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. առաջին հայտի(երի) |       |      |                          |

|.__. վավերացված պատճենը|       |      |                          |

|     (ները) միջազգային |       |      |                          |

|     առաջնություն      |       |      |                          |

|     խնդրարկելու       |       |      |                          |

|     դեպքում           |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. հայտի             |       |      |                          |

|.__. թարգմանությունը   |       |      |                          |

|     հայերեն           |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. հավատարմատարի կամ |       |      |                          |

|.__. այլ ներկայացուցչի |       |      |                          |

|     իրավասությունները |       |      |                          |

|     հաստատող          |       |      |                          |

|     փաստաթուղթը       |       |      |                          |

|     (լիազորագիր) կամ  |       |      |                          |

|     դրա վավերացված    |       |      |                          |

|     պատճենը           |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. այլ փաստաթղթեր    |       |      |                          |

|.__. (նշել)            |       |      |                          |

|_______________________|_______|______|                          |

|.__. հայտին կցվում է   |       |      |                          |

|.__. դրա պատճենը       |       |      |                          |

|     մեքենաընթեռնելի   |       |      |                          |

|     կրիչի վրա         |       |      |                          |

.__|_______________________________|_________________________________|

|9 |.__. Հայտատուի(ների)           |.__. Արտոնագ-.__.|.__. Այլ ներկա-|

.__|.__. ներկայացուցիչը (ներ)      ||74| րային   .__.|.__. յացուցիչ  |

|                               |.__. հավատարմատար|               |

|_______________________________|_________________________________|

|Անուն, ազգանուն                |հեռախոսի N                       |

|                               |_________________________________|

|Հասցեն                         |ֆաքսի N                          |

|                               |_________________________________|

|                               |էլեկտր. փոստի հասցեն             |

.__|_________________________________________________________________|

|10|.__. Հասցե նամակագրության    |.__. Խնդրում եմ(ենք)               |

.__||98| համար (փոստային հասցեն, |.__. նամակագրությունը վարել        |

|.__. հասցեատիրոջ անունը,     |     հայտատուի ներկայացուցչի       |

|     անվանումը)              |     հասցեով                       |

|_________________________________________________________________|

|                               |հեռախոսի N                       |

|                               |_________________________________|

|                               |ֆաքսի N                          |

|                               |_________________________________|

|                               |էլեկտր. փոստի հասցեն             |

.__|_________________________________________________________________|

|11|Ստորագրություն(ներ) և  ամսաթիվ                                   |

.__|                                                                 |

|                                                                 |

|                                                           (կնիք)|

|(Հայտատուի(ների) կամ նրա ներկայացուցչի(ների) ստորագրությունը     |

|վերծանումով)                                                     |

._________________________________________________________________.

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
25.03.2009
N 204-Ն
Հրաման