(ուժը կորցրել է 06.11.2019 թիվ 415-Ն որոշում)
i
600.0391.030809
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 08 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2009 թվականի N 391-Ն
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԱՅՓԻ» (IP) ՏԱՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԱՅՓԻ» ՏԱՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՁԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) և ի) ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 23-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նպատակով «ԹԻՍԻՓԻ/ԱՅՓԻ» (TCP/IP) արձանագրությամբ տվյալների հոսքի տրամադրումը հատուցման դիմաց` Հայաստանի Հանրապետության տարածքի սահմանը հատող կապուղու կազմակերպման և արտասահմանյան «ԱՅՓԻ» հանգույցին այդ կապուղու միացման միջոցով, դասակարգել որպես միջազգային «ԱՅՓԻ» (IP) տարանցման ծառայություն:
2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների շուկան, որն ընդգրկում է միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունը, և որի աշխարհագրական սահմանը Հայաստանի Հանրապետության տարածքն է, սահմանել որպես միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկա:
3. Միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկայում անձի գերիշխող դիրք զբաղեցնելու չափորոշիչ սահմանել այդ շուկայում «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների իրացվող ընդհանուր ծավալի առնվազն մեկ երրորդը` արտահայտված Մբիթ/վ, ներառյալ` տվյալ անձի այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող ծավալը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: