Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ...

 

 

040.1242.031109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը.

i

2) որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման և կանոնադրության ամբողջ տեքստից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1242-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

1999 թվականի մայիսի 18-ի

N 319 որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Սամուելյան     - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                        նախագահ)

 

    Պ. Ավետիսյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության

                        և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                        (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Փիլիպոսյան     - «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

                        (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Վ. Հովհաննիսյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Կ. Հայրապետյան    - ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության

                        պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Գրիգորյան      - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության

                        և մշակույթի հուշարձանների պահպանության

                        գործակալության պետ  

 

    Ս. Առաքելյան      - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային

                        արգելոց թանգարանների և պատմական միջավայրի

                        պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

    Հ. Սիմոնյան       - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային

                        ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի

                        տնօրեն

 

    Հ. Սանամյան       - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային

                        ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի

                        տնօրենի տեղակալ

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության

                        և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական

                        քարտուղար

 

    Ա. Քալանթարյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության

                        և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի

                        խորհրդական

 

    Հ. Ավետիսյան      - «Երևանի  պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության

                        ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ

 

    Հ. Հակոբյան       - «Երևանի  պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության

                        ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ

 

    Ռ. Մկրտչյան       - «Երևանի  պետական համալսարան» ՊՈԱԿ-ի

                        մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող

 

    Ս. Դերձյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                        քաղաքաշինության քաղաքականության և տարածական

                        պլանավորման վարչության տարածքային պլանավորման և

                        մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ

 

    Գ. Նալբանդյան     - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու

                        ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի

                        տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային

                        ժառանգության և մշակութային արժեքների վարչության

                        պետ (հանձնաժողովի քարտուղար)»

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2009
N 1242-Ն
Որոշում