040.1258.111109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1258-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ, տնտեսագիտական
գիտությունների դոկտոր (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մելքոնյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ
թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական
գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Ջ. Եսայան - ԵՊՀ-ի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող
(համաձայնությամբ)
Գ. Բադալյան - ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
(համաձայնությամբ)
Լ. Միրզոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
աշխատակազմի ղեկավար, մանկավարժական գիտությունների
թեկնածու (համաձայնությամբ)
Յու. Վարյան - «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի
աշխարհագրական անվանումների բաժնի պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության պետ
Մ. Հովյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի
պետական տեսչության պետի տեղակալ
Լ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և
քարտեզագրության վարչության պետ, տեխնիկական
գիտությունների թեկնածու (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 25.08.11 թիվ 1217-Ա, 11.09.14 թիվ 959-Ա, 28.12.17 թիվ 1713-Ա որոշումներ)