Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆ ...

 

 

040.1254.111109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1254-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 6-ի

N 1254-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը:

2. Ռոտացիայի ենթակա են`

i

1) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

2) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժնի պետի տեղակալի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

3) ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքի պետի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

4) ոստիկանության տարածքային բաժիններին ենթակա անձնագրային ծառայության բաժանմունքի պետի և խմբի առաջատար մասնագետի (խմբի ղեկավար) պաշտոն զբաղեցնող ծառայողները.

5) ոստիկանության տարածքային բաժինների, տարածքային բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

6) ոստիկանության տարածքային քննչական բաժինների, տարածքային քննչական բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

7) ոստիկանության տարածքային պահպանության բաժինների, տարածքային պահպանության բաժանմունքների պետերի պաշտոն զբաղեցնող ծառայողները.

8) ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքների պետի, ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող ծառայողները:

(2-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1319-Ն, 25.09.14 թիվ 1083-Ն որոշումներ)

i

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված ոստիկանությունում ծառայողների ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` ոստիկանությունում համապատասխանաբար իրար հաջորդող եռամյա ծառայության փուլերով:

(3-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1319-Ն որոշում)

4. Ոստիկանությունում ծառայողի ռոտացիան իրականացվում է ոստիկանության պետի հրամանով:

(4-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1319-Ն որոշում)

5. Ոստիկանության պետը ոստիկանությունում ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

(5-րդ կետը փոփ. 15.09.11 թիվ 1319-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 914-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2009
N 1254-Ն
Որոշում